Ճիշտ է։ Այդ տարիքում արդեն տարբերությունը սկսում է չզգացվել։ Իսկ դրանից հետո ընդհանրապես չեղածի հաշիվ է։
Այո, իսկապես այդպես է, բայց, ինչպես վերևում արդեն նշվել է, դա գործում է մինչև որոշակի տարիքը, որից հետո այդ տարբերությունն արդեն չի նկատվում։
Եթե հարցի դիտարկենք բժշկական տեսակետից, ապա տարիքային ոչ կանոնավոր տարբերությունը կարող է պատճառ հանդիսանալ սեռական, կամ ոչ սեռական խանգարումների երբեմն էլ ոչ լիարժեքության համար: Հիշենք միայն, որ կանաց մոտ այսպես ասած ֆիզիկական ծերացումն ավելի շուտ է վրա հասնում, քան տղամարդկանց մոտ: Այդ իսկ պատճառով ցանկալի է, որպեսզի աղջիկը լինի նվազագույնը 3 տարի փոքր հակառակ սեռից: Իսկ ընդհանուր առմամբ ես էլ եմ կարծում, որ սերը տարիք չի հարցնում: Չնայած աննորմալ դեպքեր պատահում են, ասենք օրինակ՝ Բազմաթիվ անգամ հեռուստատեսությամբ եմ տեսել, որ 20 տարեկան աղջիկն ամուսնանում է 69.9 տարեկան հինավուրց՝ էսոր-վաղը մեկի հետ, ու հետո էլ ասում, որ սերը տարիք չի հարցնում: Բա դա եղա՞վ: Հիմա էտ բիձեն մեղք չի՞... Արի ու բավարարի Ավելի լավ ա ոնց որ ասում են օրական 2 անգամ ոտքով գնա Գելենջիկ-գա, քան թե...
Հա, վերադառնամ իմ կարծիքին: Օրինակ ես շա՜տ եմ նյարդայնանում էսօրվա ջահել աղջիկներից շատերի ասածի վրա: Ախր սիրուց ընե՜՜նց բաներ կխոսան ու նենց հիասթափվածի տեղ իրանց կդնեն, որ նույնիսկ Նապալեոնը լսի՝ կլացի տակը: Հա, մի խոսքով ասածն նայա, որ եթե ՍԻՐԵՍ Եւ ՄԻԵւՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԴԱՎԱՃԱՆԵՍ ՄՏՔԻԴ, ապա ամեն ինչ իրա տեղը կլինի:
Հա, չմոռանամ ավելացնել նաեւ, որ որքան երիտասարդ ես, այնքան շատ է զգացվում տարիքային տարբերությունը քո եւ քո տարիքայինների միջեւ: Մեծանալու հետ համընթաց, բավականին կյանքի փորձ ձեռք բերելուց հետո, այդ զգալի տարբերությունը սկսում է նվազել: