Մեջբերում Sasha-ի խոսքերից Նայել գրառումը
Փնտրեցի, չգտա այստեղ նման թեմա կարծես թե:
18 տարեկանում սիրահարվել եմ մի կնոջ, որը շուտով 26 տարեկան կդառնա: Չեմ ուզում մեր հարաբերությունները ավելի շատ լրջացնել, սակայն, զգում եմ, որ սիրում եմ նրան, մյուս կողմից էլ զգում եմ, որ նման սերն ապագա չունի: Բայց հասակակից աղջիկները նրա համեմատ այնքան երեխա են երեվում: Կա իմ նման էլի մարդ, կամ ի՞նչպես վարվել նման դեպքում: Ո՞րն է ճիշտ:
Ճիշտ ես նկատել, որ այդ սերը շատ մեծ ապագա չունի: Մի տասը տարի հետո դու կգտնվես ուժերի ծաղկման շրջանում, քո շուրջբոլորը բազմաթիվ ջահել աղջիկներ կպտտվեն, որոնք քեզ դուր կգան և հաճելի կլինեն, մինչդեռ քո մյուս կեսը, ում տարիքը շատ ավելի մոտ կլինի քառասունին, քան մեկ այլ տարիքի, խանդից դժոխքի կվերածի քո կյանքը:
Սա, ինչպես ասում են շաբլոն պատասխան: Սերը ոչ մի օրենքի չի ենթարկվում: Մի լսիր ոչ ոքի և այնպես արա ինչպես հարմար ես գտնում: