Քո նկարագրած դեպքում ոչ միայն տարիքը կապ չունի, այլև էդ աղջկա գեղեցիկ լինելը կապ չունի, հավատա։

Ես դեպքեր գիտեմ, երբ ամուսինը նույն վերաբերմունքն է ունեցել տգեղ կնոջ նկատմամբ։ Ամբողջ խնդիրն ամուսնու մտածելակերպն է։ Բայց ես մի բան չեմ հասկանում. էդ աղջիկը մինչև ամուսնանալը չգիտե՞ր, թե ում հետ է ամուսնանում։ Թե՞ ամուսնացել է ու հանկարծ սարսափով հայտնաբերել, որ ամուսինն էդպիսին է։

Լավ, բա ամուսնանալուց առաջ իր ապագա ամուսնու հետ երբևէ չէի՞ն քննարկել միմյանց հայացքներն ու պահանջները կյանքի ու իրար նկատմամբ, մասնավորապես՝ կնոջ դերն ու իրավունքներն ընտանիքում։ Հասուն ու գիտակից մարդիկ նման բաները նախքան ամուսնանալն են պարզում իրար մասին, որ հետո նման իրավիճակում չհայտնվեն։ Տվյալ դեպքում ես երկու տարբերակ եմ տեսնում. կամ աղջիկն ամուսնանալիս բավականաչափ հասուն չի եղել նման լուրջ քայլ կատարելու համար ու չի գիտակցել էդպիսի ամուսնու հետ ամուսնացած լինելու բոլոր հնարավոր հետևանքները, կամ էլ շատ լավ էլ իմացել է ամեն ինչ, բայց ամուսնացել է որոշակի շահադիտական նկատառումներից ելնելով։ Իսկ եթե երկրորդ դեպքն է, ապա նա պիտի որ քիչ թե շատ բավարարված լինի իր ներկայիս վիճակով, քանի որ եթե ամուսնացել է՝ իմանալով, որ այդպես է լինելու, ուրեմն կա նաև ինչ–որ բան, հանուն որի ինքը հանդուրժում է այդ ամենը։ Սովորաբար դա փողն է լինում։ Պարզ է, որ ոչ ոք էլ չի սիրում վանդակված ու իրավունքներից զրկված ապրել, բայց կան մարդիկ, որոնց համար կյանքում ավելի առաջնային բաներ կան, և հանուն դրանց իրենք պարզապես դիմանում են մնացածին։ Էնպես որ ես էդ աղջկան բնավ «խեղճ» չէի անվանի. նա հավանաբար ունի այն, ինչ իր համար առաջնային է, ու ենթադրում եմ, որ էդպես էլ մինչև կշարունակի ապրել իր բռնակալ ամուսնու հետ։ Ի՞նչ տարիքի մասին է խոսքը։
Էջանիշներ