Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Քո նկարագրած դեպքում ոչ միայն տարիքը կապ չունի, այլև էդ աղջկա գեղեցիկ լինելը կապ չունի, հավատա։ Ես դեպքեր գիտեմ, երբ ամուսինը նույն վերաբերմունքն է ունեցել տգեղ կնոջ նկատմամբ։ Ամբողջ խնդիրն ամուսնու մտածելակերպն է։ Բայց ես մի բան չեմ հասկանում. էդ աղջիկը մինչև ամուսնանալը չգիտե՞ր, թե ում հետ է ամուսնանում։ Թե՞ ամուսնացել է ու հանկարծ սարսափով հայտնաբերել, որ ամուսինն էդպիսին է։ Լավ, բա ամուսնանալուց առաջ իր ապագա ամուսնու հետ երբևէ չէի՞ն քննարկել միմյանց հայացքներն ու պահանջները կյանքի ու իրար նկատմամբ, մասնավորապես՝ կնոջ դերն ու իրավունքներն ընտանիքում։ Հասուն ու գիտակից մարդիկ նման բաները նախքան ամուսնանալն են պարզում իրար մասին, որ հետո նման իրավիճակում չհայտնվեն։ Տվյալ դեպքում ես երկու տարբերակ եմ տեսնում. կամ աղջիկն ամուսնանալիս բավականաչափ հասուն չի եղել նման լուրջ քայլ կատարելու համար ու չի գիտակցել էդպիսի ամուսնու հետ ամուսնացած լինելու բոլոր հնարավոր հետևանքները, կամ էլ շատ լավ էլ իմացել է ամեն ինչ, բայց ամուսնացել է որոշակի շահադիտական նկատառումներից ելնելով։ Իսկ եթե երկրորդ դեպքն է, ապա նա պիտի որ քիչ թե շատ բավարարված լինի իր ներկայիս վիճակով, քանի որ եթե ամուսնացել է՝ իմանալով, որ այդպես է լինելու, ուրեմն կա նաև ինչ–որ բան, հանուն որի ինքը հանդուրժում է այդ ամենը։ Սովորաբար դա փողն է լինում։ Պարզ է, որ ոչ ոք էլ չի սիրում վանդակված ու իրավունքներից զրկված ապրել, բայց կան մարդիկ, որոնց համար կյանքում ավելի առաջնային բաներ կան, և հանուն դրանց իրենք պարզապես դիմանում են մնացածին։ Էնպես որ ես էդ աղջկան բնավ «խեղճ» չէի անվանի. նա հավանաբար ունի այն, ինչ իր համար առաջնային է, ու ենթադրում եմ, որ էդպես էլ մինչև կշարունակի ապրել իր բռնակալ ամուսնու հետ։ Ի՞նչ տարիքի մասին է խոսքը։
Խոսքը 23 տարեկանի մասին է, բայց հարցը ոչ մի շահադիտական նկատառումներին չի հասել: Ուղակի նրանք առանց իրար երկար ժամանակ ճանաչելու միանգամից ամուսնացել են: Դե պատահում է, որ մարդիկ 3 կամ 6 ամիս ընկերություն են անում, ու հետո միանգամից ամուսնանում: Այդ ընթացքում, ու մոտակա 2 տարին դեռ ամեն ինչ տեսնում են վարդագույն ակնոցներով, ամեն ինչ ուրիշ ձև են ընկալում:

Պրոբլեմները սկսվում են, երբ ինչպես երեխեքից մեկը ասեց, դու տալիս ես, բայց նույն չափ հետ չես ստանում, երբ զգում ես, որ քո արածները չեն գնահատում, ու ամուսինդ կամ ուղակի ընկերդ դառնում է ոչ թե մեկը ում հետ կուզենաիր ամբողջ կյանքդ անցկանեիր ու իմանայիր, որ նա ամբողջ կյանքումդ ապավեն կլինի քեզ համար, այլ ուղակի տեսնում ես, որ առաջին հերթին այդ մարդը տեսնելով, որ դու այդքանը տալիս ես, ավելին է պահանջում, ու ուղակի դառնում է գլխիդ մի ... չգիտեմ ոնց ասեմ, մի մարդ, որին դու անընդհատ ուղակի "отчет" ես տալիս քո բոլոր արածների, տարբեր գնալու, ու ծախսածդ փողի մասին:

Այդ ամենը հասկանում ես, երբ սկսում ես քո շուրջը կատարվելիքը իրա իսկական գույներով ընկալել, երբ սկսում ես քո կողքին գտնվող մարդուն ընկալել նենց ոնց որ ինքը կա, ոչ թե նենց ոնց որ դու ես ուզում նրան տեսնել ...

Ես ձեր հետ համաձայն եմ, որ միևնույն է, ինչ որ ժամանակ անց ետ ամենը կանցնի, չնայած չգիտեմ, կարող է դա նաև կախված է նրանից, թե մարդիկ իրար ինչքան շատ են սիրում ...