Սերը տարիք հարցնո՞ւմ է…
Աչկիս չէ![]()
Հմմմմմ...ցավոք չէ![]()
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Պարույր Սևակ
Նա գալիս է միշտ էլ ճանապարհներով անհայտ-չքարտեզագրվա՜ծ
Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի:
-ՍԵՐՆ Է...
Սերը գտնվում է սրտի ու հոգու ոլորտում, բայց ոչ մարմնի, ուստի Սիրո մասին կարելի է դատողություններ անել՝ ելնելով տվյալ մարդու սրտի ու հոգու հատկություններից, բայց ոչ մարմնի... - Սերը երկնային զգացմունք է, բայց չկա ավելի հաճելի ու ցանկալի բան, քան սիրած էակի կողքին լինելն է:![]()
Վերջին խմբագրող՝ ihusik: 20.03.2007, 02:47:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
…Իսկ սերն ի՞նչ է հարցնում, որ տարիք էլ հարցնի…
Մի քանի տարի առաջ այս թեմայով բավականին հաջողված նյութ էի պատրաստել «Ազատություն» ռադիոկայանի "MaxLiberty" երիտասարդական ծրագրի համար: Հատկապես մի պատասխան է մեջս տպավորվել, որն, ի միջի այլոց, մոնտաժվեց ու նյութում տեղ չգտավ. «Հարցնում ա, բայց պատասխանող չկա»
:
Ինքս միշտ մտածում էի, որ այն տղան, ում կսիրեմ, պիտի ինձնից 2 տարով մեծ լինի: Բայց… Հետաքրքիր բան է կյանքը… Եկավ այն օրը, երբ ես իսկապես սիրահարվեցի և սիրեցի, ու Նա ինձնից փոքր էր 2,5-3 տարով: Գուցե շատերը մտածեն, որ դա այնքան էլ մեծ տարբերություն չէ, սակայն հաշվի առնելով, որ ես այն ժամանակ 18 տարեկան էի… կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է դառնում…
Ես էդպես էլ չհասկացա, թե ինչու «առանց պատճառի» փչացրի այն հրաշքը, որ կար մեր միջև… Միայն հիմա եմ սկսում հասկանալ… Հիմա, երբ արդեն բավականին ժամանակ է անցել՝ անցյալից մնացած զգացողությունները բավականաչափ բթացրած լինելու համար… Ենթագիտակցորեն հենց այդ տարիքային տարբերությունն էր, որ ինձ ճնշում էր, թույլ չէր տալիս լինել ազատ, այնպիսին, ինչպիսին կայի… Թեպետ նաև գիտեմ, որ այդ ամենն այնքան էլ ինձնից չէր կախված. ծնողներիս խրատներն ու հորդորներն էին պատճառը…
Հիմա ինձ այդ ամենից մնացել է այն զգացողությունը, որ ես երբևէ եղել եմ երջանիկ… Իսկապես երջանիկ, ոչ թե հորինովի կամ գիտակցաբար… Հա, մեկ էլ մի շատ կարևոր բան եմ գիտակցել. ծնողները միշտ իրենց զավակների լավն են ուզում, բայց միշտ չէ, որ նրանք գիտեն, թե ինչն է լավ իրենց զավակների համար (կարծեմ ինչ-որ ֆիլմում կար էս միտքը):
Բյուրն, իհարկե, կատակում է, սակայն ես ճանաչում եմ իմ տարիքի մի աղջկա, ով իսկապես գերադասում է «ծերուկներին». սկզբում ընկերություն էր անում մի 40-45-ամյա տղամարդու հետ, հետո էլ մինչև ականջների ծայրը սիրահարվեց մոտ 60 տարեկան մեկին: Ու չգիտեմ, ուրիշները՝ ոնց, ես զգում ու հավատում եմ, որ դա իրական սեր է: Ախր միայն պետք էր տեսնել, թե երանությունից ինչպե՜ս էին փայլում այդ աղջկա աչքերը, երբ խոսում էր իր սիրեցյալի մասին… Ի վերջո ամուսնացան, հիմա էլ արդեն երեխա ունեն… Բա՞
:
Հ.Գ.
Գրառումս ուզում եմ ավարտել այնպես, ինչպես հենց վերը նշված ռադիո-նյութում էի արել.
«…Մի բան, սակայն, պարզ է. պետք է սիրել, որպեսզի երջանիկ լինես: Իսկ ըստ Ալբեր Քամյուի, մարդկանց միակ պարտականությունը ապրելն է ու երջանիկ լինելը: Այնպես որ մի վախեցեք սիրել ու սիրված լինել՝ անկախ ամեն տեսակ հանգամանքներից:»:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Սերը տարիք չի հարցնում ,դա միանշանակ, քանզի ավելի կարևոր բաներ կան![]()
Կա հոգեպես միմյանց հասկանալ, վստահել, անմնացորդ նվիրվել, զգալ, երբ կյանքում կա մեկը, որի մասին մտածելիս անգամ երջանկություն է ճառագում հոգիդ![]()
Այս դեպքում տարիքն ինչ-որ երկրորդական կամ ավելի շուտ հարյուրերորդական իմաստ է ձեռքբերում![]()
Շատերն են ասում, որ տղան պիտի առնվազն 2 տարի մեծ լինի աղջկանից՝ կախված ուղեղի զարգացման տեմպերիցԵս այդքան էլ համաձայն չեմ, որովհետև ամեն մեկն անհատ է, իսկ յուրաքանչյուրի մոտ դա անհատական դրսևորում է ունենում, դե շատերը հանդիպած կլինեն 40անց տղայի , ուրեմն հակառակը նույնպես չի բացառվում
![]()
Ամեն դեպքում մի բան է սիրելը, մեկ այլ բան այդ սիրո երջանիկ շարունակութունըԵրևի թե դրա համար քաջություն է պետք,չգիտեմ
![]()
Հ.Գ.Գրառումս հատկապես վերաբերում է այն դեպքին, երբ տղան փոքր է առնվազն 2-3 տարի:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Նախորդ գրառմանս մեջ անդրադարձել եմ միայն տարիքային տարբերության մի դեպքին, հիմա էլ գրեմ մյուսի մասին իմ կարծիքը![]()
Երբ աղջիկը փոքր է տղայից ավելին, ասենք գրեթե է 10 և ավել տարի: Այս դեպքում էլ չեմ բացառում սիրո առկայությունը, բայց սա ավելի քիչ հնարավոր է ըստ իս, քանի որ ուրախ- զվարթ աղջիկն անընդհատ կուզենա զվարճություններ, թեթև ու անհոգ կյանք, իսկ տարիքով արդեն բավականին հասուն տղամարդուն դա արդեն խորթ կլինիԱյս դեպքում սերը պարզապես ժամանակավոր կլինի՝ կախված հայացքների տարբերությունից, որի վրա իր կնքը ժամանակը հաստատ ունի:
Իսկ եթե մի փոքր անգամ հնարավորություն կա , ասենք աղջիկն իր տարիքի համեմատ բավականին հասուն է ,այսպես ասած«նստած», ապա հնարավոր է նաև ամուր ընտանիք:
Չգիտեմ, որքանով է կարդացողների համար ընդունելի այս երկու դեպքերի համար լրիվ տարբեր մոտեցումներն իմ կողմից, բայց ես այդպես եմ կարծում![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Իսկ ով ասեց, որ հարցնում է: Սիրահարվում էս... :
Այլ հարց է, թե կարող եք միասին ապրել:![]()
"Роса пала на лепестки альпийской фиалки.
Опьяненный ароматом жучок спал в ее венчике,
и ему казалось, что мир — это благоухающий цветник, альпийская фиалка."![]()
Аксел Бакунц
Vlad Ձեր այս տողերը հայերեն այնքան գեղեցիկ են հնչում…Ու քանի որ ինքս էլ սիրում եմ Բակունցի այդ ստեղծագործությունը, չկարողացա անտարբեր մնալ, ուստի մեջբերում եմ .
«Ցող կաթեց ալպիական մանուշակի թերթերին:
Ծաղկափոշու մեջ փաթաթված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան…»:
Հիմա թեմայի վերաբերյալ.
Դե իհարկե սերը տարիք չի հարցնում: ՈՒ անգամ ելնելով տարիքային տարբերությունների մասին բարոյախրատական ինչ-որ ասպեկտներից եթե անգամ մարդիկ հեռանում էլ են իրենց սիրո օբյեկտից, մի՞թե դադարում են սիրել նրանց…Չեմ կարծում: Գուցե հոգու մի անկյունում թաղում են այդ սերը, բայց երբեք չեն դադարում սիրել: Ահա և ձեզ պատասխան: Իհարկե խոսքը խոր ու իսկական զգացմունքների մասին է, ոչ թե վաղանցիկ հրապուրանքի:
Սերը տարիք չի հարցնում…
համարյա իմ բոլոր սիրած աղջիկները ինձնից մեծ են լինում… նույնիսկ շատ մեծ…
Շուտեմ ասե, գռանտաֆիլ չեմ...![]()
Մեսրոպը կարծես իմ պատմությունը պատմի. Դեռ մի աղջիկ չի եղել, որին սիրահարվել եմ, որ գոնե մի տարով ինձնից մեծ չլիներ.
Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում
Սենց,եթե սիրում ես,բնականաբար դժվար տարիքին նայես,բայց գիտեք մինչև սիրելը հիմնականում լինում ա մի պրոցես,որտեղ տարիքը պետք ա գալիս
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Հաստատ չե 10 տարեկան էի բայց 20 տարեկանի էի սիրահարվել....
Ինձ թվում է հարցը կարելի է միքիչ փոխել: Եթե սերը տարիք չի հարցնում, հնարավո՞ր է արդյոք այդ սերը լինի փոխադարձ:
Ես չեմ կարծում:
Սերը ի՞նչ է հարցնում, որ մի հատ էլ տարիք հարցնի:
ՈՉ
ես սիում եմ մի աղջկա ով ինձնից 6 տարի մեծ է
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ