User Tag List

Էջ 4 23-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 342 հատից

Թեմա: Սերը տարիք հարցնո՞ւմ է…

  1. #46
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեբանների խոսքերով մարդու կյանքում գալիս է մի տարիք, որի ժամանակ եթե նա տղամարդ է, ապա գերադասում է իրենից տարիքով մեծ կանանց, և հակառակը, կինը գերադասում է իրենից տարիքով փոքր տղամարդուն: Սակայն մեկնաբանել չեմ կարող այս խոսքերը… Հուսանք հոգեբանությանն ավելի մոտ անձինք դա կբացատրեն:
    ուրեմն երբ ես ծնվել եմ, իմ մոտ էտ տարիքը արդեն անցած ա եղել, սաղ կայնքս ինձ ձգել ադեպի տարիքվ մեծ աղջիկները:
    Հուսով եմ, որ դառա մի 60 տարեկան ըտենց չի լինի

  2. #47
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Սերը տարիք հարցնո՞ւմ է…
    Աչկիս չէ
    Հմմմմմ...ցավոք չէ
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  3. #48
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Պարույր Սևակ

    Նա գալիս է միշտ էլ ճանապարհներով անհայտ-չքարտեզագրվա՜ծ
    Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի:
    -ՍԵՐՆ Է...


    Սերը գտնվում է սրտի ու հոգու ոլորտում, բայց ոչ մարմնի, ուստի Սիրո մասին կարելի է դատողություններ անել՝ ելնելով տվյալ մարդու սրտի ու հոգու հատկություններից, բայց ոչ մարմնի... - Սերը երկնային զգացմունք է, բայց չկա ավելի հաճելի ու ցանկալի բան, քան սիրած էակի կողքին լինելն է:
    Վերջին խմբագրող՝ ihusik: 20.03.2007, 02:47:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  4. #49
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    …Իսկ սերն ի՞նչ է հարցնում, որ տարիք էլ հարցնի

    Մի քանի տարի առաջ այս թեմայով բավականին հաջողված նյութ էի պատրաստել «Ազատություն» ռադիոկայանի "MaxLiberty" երիտասարդական ծրագրի համար : Հատկապես մի պատասխան է մեջս տպավորվել, որն, ի միջի այլոց, մոնտաժվեց ու նյութում տեղ չգտավ. «Հարցնում ա, բայց պատասխանող չկա» :

    Ինքս միշտ մտածում էի, որ այն տղան, ում կսիրեմ, պիտի ինձնից 2 տարով մեծ լինի: Բայց… Հետաքրքիր բան է կյանքը… Եկավ այն օրը, երբ ես իսկապես սիրահարվեցի և սիրեցի, ու Նա ինձնից փոքր էր 2,5-3 տարով: Գուցե շատերը մտածեն, որ դա այնքան էլ մեծ տարբերություն չէ, սակայն հաշվի առնելով, որ ես այն ժամանակ 18 տարեկան էի… կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է դառնում
    Ես էդպես էլ չհասկացա, թե ինչու «առանց պատճառի» փչացրի այն հրաշքը, որ կար մեր միջև… Միայն հիմա եմ սկսում հասկանալ… Հիմա, երբ արդեն բավականին ժամանակ է անցել՝ անցյալից մնացած զգացողությունները բավականաչափ բթացրած լինելու համար… Ենթագիտակցորեն հենց այդ տարիքային տարբերությունն էր, որ ինձ ճնշում էր, թույլ չէր տալիս լինել ազատ, այնպիսին, ինչպիսին կայի… Թեպետ նաև գիտեմ, որ այդ ամենն այնքան էլ ինձնից չէր կախված. ծնողներիս խրատներն ու հորդորներն էին պատճառը…
    Հիմա ինձ այդ ամենից մնացել է այն զգացողությունը, որ ես երբևէ եղել եմ երջանիկ… Իսկապես երջանիկ, ոչ թե հորինովի կամ գիտակցաբար… Հա, մեկ էլ մի շատ կարևոր բան եմ գիտակցել. ծնողները միշտ իրենց զավակների լավն են ուզում, բայց միշտ չէ, որ նրանք գիտեն, թե ինչն է լավ իրենց զավակների համար (կարծեմ ինչ-որ ֆիլմում կար էս միտքը):

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես ես նախընտրում եմ ծերուկներին: Ինձնից փոքրերի վրա նայել չեմ ուզում, խելքով ինձնից հետ են
    Բյուրն, իհարկե, կատակում է, սակայն ես ճանաչում եմ իմ տարիքի մի աղջկա, ով իսկապես գերադասում է «ծերուկներին». սկզբում ընկերություն էր անում մի 40-45-ամյա տղամարդու հետ, հետո էլ մինչև ականջների ծայրը սիրահարվեց մոտ 60 տարեկան մեկին: Ու չգիտեմ, ուրիշները՝ ոնց, ես զգում ու հավատում եմ, որ դա իրական սեր է: Ախր միայն պետք էր տեսնել, թե երանությունից ինչպե՜ս էին փայլում այդ աղջկա աչքերը, երբ խոսում էր իր սիրեցյալի մասին… Ի վերջո ամուսնացան, հիմա էլ արդեն երեխա ունեն … Բա՞ :

    Հ.Գ.
    Գրառումս ուզում եմ ավարտել այնպես, ինչպես հենց վերը նշված ռադիո-նյութում էի արել.
    «…Մի բան, սակայն, պարզ է. պետք է սիրել, որպեսզի երջանիկ լինես: Իսկ ըստ Ալբեր Քամյուի, մարդկանց միակ պարտականությունը ապրելն է ու երջանիկ լինելը: Այնպես որ մի վախեցեք սիրել ու սիրված լինել՝ անկախ ամեն տեսակ հանգամանքներից:» :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  5. #50
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Սերը տարիք չի հարցնում ,դա միանշանակ, քանզի ավելի կարևոր բաներ կան
    Կա հոգեպես միմյանց հասկանալ, վստահել, անմնացորդ նվիրվել, զգալ, երբ կյանքում կա մեկը, որի մասին մտածելիս անգամ երջանկություն է ճառագում հոգիդ
    Այս դեպքում տարիքն ինչ-որ երկրորդական կամ ավելի շուտ հարյուրերորդական իմաստ է ձեռքբերում
    Շատերն են ասում, որ տղան պիտի առնվազն 2 տարի մեծ լինի աղջկանից՝ կախված ուղեղի զարգացման տեմպերից Ես այդքան էլ համաձայն չեմ, որովհետև ամեն մեկն անհատ է, իսկ յուրաքանչյուրի մոտ դա անհատական դրսևորում է ունենում, դե շատերը հանդիպած կլինեն 40անց տղայի , ուրեմն հակառակը նույնպես չի բացառվում
    Ամեն դեպքում մի բան է սիրելը, մեկ այլ բան այդ սիրո երջանիկ շարունակութունը Երևի թե դրա համար քաջություն է պետք,չգիտեմ
    Հ.Գ.Գրառումս հատկապես վերաբերում է այն դեպքին, երբ տղան փոքր է առնվազն 2-3 տարի:

    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. #51
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Նախորդ գրառմանս մեջ անդրադարձել եմ միայն տարիքային տարբերության մի դեպքին, հիմա էլ գրեմ մյուսի մասին իմ կարծիքը
    Երբ աղջիկը փոքր է տղայից ավելին, ասենք գրեթե է 10 և ավել տարի: Այս դեպքում էլ չեմ բացառում սիրո առկայությունը, բայց սա ավելի քիչ հնարավոր է ըստ իս, քանի որ ուրախ- զվարթ աղջիկն անընդհատ կուզենա զվարճություններ, թեթև ու անհոգ կյանք, իսկ տարիքով արդեն բավականին հասուն տղամարդուն դա արդեն խորթ կլինի Այս դեպքում սերը պարզապես ժամանակավոր կլինի՝ կախված հայացքների տարբերությունից, որի վրա իր կնքը ժամանակը հաստատ ունի:
    Իսկ եթե մի փոքր անգամ հնարավորություն կա , ասենք աղջիկն իր տարիքի համեմատ բավականին հասուն է ,այսպես ասած«նստած», ապա հնարավոր է նաև ամուր ընտանիք:
    Չգիտեմ, որքանով է կարդացողների համար ընդունելի այս երկու դեպքերի համար լրիվ տարբեր մոտեցումներն իմ կողմից, բայց ես այդպես եմ կարծում
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  7. #52
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Հասցե
    Գյումրի
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Իսկ ով ասեց, որ հարցնում է: Սիրահարվում էս ... :
    Այլ հարց է, թե կարող եք միասին ապրել:


    "Роса пала на лепестки альпийской фиалки.
    Опьяненный ароматом жучок спал в ее венчике,
    и ему казалось, что мир — это благоухающий цветник, альпийская фиалка."
    Аксел Бакунц

  8. #53
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Մեջբերում Vlad-ի խոսքերից Նայել գրառումը

    "Роса пала на лепестки альпийской фиалки.
    Опьяненный ароматом жучок спал в ее венчике,
    и ему казалось, что мир — это благоухающий цветник, альпийская фиалка."
    Аксел Бакунц
    Vlad Ձեր այս տողերը հայերեն այնքան գեղեցիկ են հնչում…Ու քանի որ ինքս էլ սիրում եմ Բակունցի այդ ստեղծագործությունը, չկարողացա անտարբեր մնալ, ուստի մեջբերում եմ .
    «Ցող կաթեց ալպիական մանուշակի թերթերին:
    Ծաղկափոշու մեջ փաթաթված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան…»:
    Հիմա թեմայի վերաբերյալ.
    Դե իհարկե սերը տարիք չի հարցնում: ՈՒ անգամ ելնելով տարիքային տարբերությունների մասին բարոյախրատական ինչ-որ ասպեկտներից եթե անգամ մարդիկ հեռանում էլ են իրենց սիրո օբյեկտից, մի՞թե դադարում են սիրել նրանց…Չեմ կարծում: Գուցե հոգու մի անկյունում թաղում են այդ սերը, բայց երբեք չեն դադարում սիրել: Ահա և ձեզ պատասխան: Իհարկե խոսքը խոր ու իսկական զգացմունքների մասին է, ոչ թե վաղանցիկ հրապուրանքի:

  9. #54
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    33
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Սերը տարիք չի հարցնում…
    համարյա իմ բոլոր սիրած աղջիկները ինձնից մեծ են լինում… նույնիսկ շատ մեծ…
    Շուտեմ ասե, գռանտաֆիլ չեմ...
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  10. #55
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Մեսրոպը կարծես իմ պատմությունը պատմի. Դեռ մի աղջիկ չի եղել, որին սիրահարվել եմ, որ գոնե մի տարով ինձնից մեծ չլիներ.
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  11. #56
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Սենց,եթե սիրում ես,բնականաբար դժվար տարիքին նայես,բայց գիտեք մինչև սիրելը հիմնականում լինում ա մի պրոցես,որտեղ տարիքը պետք ա գալիս
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  12. #57
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Հաստատ չե 10 տարեկան էի բայց 20 տարեկանի էի սիրահարվել....

  13. #58
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Ինձ թվում է հարցը կարելի է միքիչ փոխել: Եթե սերը տարիք չի հարցնում, հնարավո՞ր է արդյոք այդ սերը լինի փոխադարձ:
    Ես չեմ կարծում:

  14. #59
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Սերը ի՞նչ է հարցնում, որ մի հատ էլ տարիք հարցնի:

  15. #60
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    ՈՉ
    ես սիում եմ մի աղջկա ով ինձնից 6 տարի մեծ է

Էջ 4 23-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերը կո՞ւյր է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 35
    Վերջինը: 18.06.2009, 19:29
  2. Սերը տարիք չի ճանաչում
    Հեղինակ՝ Չիպ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 17.03.2009, 17:05
  3. Ինչ է սերը...
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.03.2008, 23:46
  4. ՍԵՐԸ ԴԱ ...
    Հեղինակ՝ Paradise, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.10.2007, 21:05
  5. Սերը...
    Հեղինակ՝ Gohar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.01.2007, 17:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •