User Tag List

Էջ 16 23-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 342 հատից

Թեմա: Սերը տարիք հարցնո՞ւմ է…

  1. #226
    Սկսնակ անդամ Poqrik_Arev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2008
    Հասցե
    Բաժանորդն անհասանելի է ...
    Տարիք
    38
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո նկարագրած դեպքում ոչ միայն տարիքը կապ չունի, այլև էդ աղջկա գեղեցիկ լինելը կապ չունի, հավատա։ Ես դեպքեր գիտեմ, երբ ամուսինը նույն վերաբերմունքն է ունեցել տգեղ կնոջ նկատմամբ։ Ամբողջ խնդիրն ամուսնու մտածելակերպն է։ Բայց ես մի բան չեմ հասկանում. էդ աղջիկը մինչև ամուսնանալը չգիտե՞ր, թե ում հետ է ամուսնանում։ Թե՞ ամուսնացել է ու հանկարծ սարսափով հայտնաբերել, որ ամուսինն էդպիսին է։ Լավ, բա ամուսնանալուց առաջ իր ապագա ամուսնու հետ երբևէ չէի՞ն քննարկել միմյանց հայացքներն ու պահանջները կյանքի ու իրար նկատմամբ, մասնավորապես՝ կնոջ դերն ու իրավունքներն ընտանիքում։ Հասուն ու գիտակից մարդիկ նման բաները նախքան ամուսնանալն են պարզում իրար մասին, որ հետո նման իրավիճակում չհայտնվեն։ Տվյալ դեպքում ես երկու տարբերակ եմ տեսնում. կամ աղջիկն ամուսնանալիս բավականաչափ հասուն չի եղել նման լուրջ քայլ կատարելու համար ու չի գիտակցել էդպիսի ամուսնու հետ ամուսնացած լինելու բոլոր հնարավոր հետևանքները, կամ էլ շատ լավ էլ իմացել է ամեն ինչ, բայց ամուսնացել է որոշակի շահադիտական նկատառումներից ելնելով։ Իսկ եթե երկրորդ դեպքն է, ապա նա պիտի որ քիչ թե շատ բավարարված լինի իր ներկայիս վիճակով, քանի որ եթե ամուսնացել է՝ իմանալով, որ այդպես է լինելու, ուրեմն կա նաև ինչ–որ բան, հանուն որի ինքը հանդուրժում է այդ ամենը։ Սովորաբար դա փողն է լինում։ Պարզ է, որ ոչ ոք էլ չի սիրում վանդակված ու իրավունքներից զրկված ապրել, բայց կան մարդիկ, որոնց համար կյանքում ավելի առաջնային բաներ կան, և հանուն դրանց իրենք պարզապես դիմանում են մնացածին։ Էնպես որ ես էդ աղջկան բնավ «խեղճ» չէի անվանի. նա հավանաբար ունի այն, ինչ իր համար առաջնային է, ու ենթադրում եմ, որ էդպես էլ մինչև կշարունակի ապրել իր բռնակալ ամուսնու հետ։ Ի՞նչ տարիքի մասին է խոսքը։
    Խոսքը 23 տարեկանի մասին է, բայց հարցը ոչ մի շահադիտական նկատառումներին չի հասել: Ուղակի նրանք առանց իրար երկար ժամանակ ճանաչելու միանգամից ամուսնացել են: Դե պատահում է, որ մարդիկ 3 կամ 6 ամիս ընկերություն են անում, ու հետո միանգամից ամուսնանում: Այդ ընթացքում, ու մոտակա 2 տարին դեռ ամեն ինչ տեսնում են վարդագույն ակնոցներով, ամեն ինչ ուրիշ ձև են ընկալում:

    Պրոբլեմները սկսվում են, երբ ինչպես երեխեքից մեկը ասեց, դու տալիս ես, բայց նույն չափ հետ չես ստանում, երբ զգում ես, որ քո արածները չեն գնահատում, ու ամուսինդ կամ ուղակի ընկերդ դառնում է ոչ թե մեկը ում հետ կուզենաիր ամբողջ կյանքդ անցկանեիր ու իմանայիր, որ նա ամբողջ կյանքումդ ապավեն կլինի քեզ համար, այլ ուղակի տեսնում ես, որ առաջին հերթին այդ մարդը տեսնելով, որ դու այդքանը տալիս ես, ավելին է պահանջում, ու ուղակի դառնում է գլխիդ մի ... չգիտեմ ոնց ասեմ, մի մարդ, որին դու անընդհատ ուղակի "отчет" ես տալիս քո բոլոր արածների, տարբեր գնալու, ու ծախսածդ փողի մասին:

    Այդ ամենը հասկանում ես, երբ սկսում ես քո շուրջը կատարվելիքը իրա իսկական գույներով ընկալել, երբ սկսում ես քո կողքին գտնվող մարդուն ընկալել նենց ոնց որ ինքը կա, ոչ թե նենց ոնց որ դու ես ուզում նրան տեսնել ...

    Ես ձեր հետ համաձայն եմ, որ միևնույն է, ինչ որ ժամանակ անց ետ ամենը կանցնի, չնայած չգիտեմ, կարող է դա նաև կախված է նրանից, թե մարդիկ իրար ինչքան շատ են սիրում ...

  2. #227
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Մեջբերում Poqrik_Arev-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքը 23 տարեկանի մասին է, բայց հարցը ոչ մի շահադիտական նկատառումներին չի հասել: Ուղակի նրանք առանց իրար երկար ժամանակ ճանաչելու միանգամից ամուսնացել են: Դե պատահում է, որ մարդիկ 3 կամ 6 ամիս ընկերություն են անում, ու հետո միանգամից ամուսնանում: Այդ ընթացքում, ու մոտակա 2 տարին դեռ ամեն ինչ տեսնում են վարդագույն ակնոցներով, ամեն ինչ ուրիշ ձև են ընկալում:
    Ախր ամուսնու բռնակալ մտածելակերպի ու հիվանդագին խանդոտության մասին իմանալու համար, ինձ թվում է, մի քանի օրն էլ է բավական, էլ ուր մնաց 3 կամ 6 ամիսը։ Դու իսկապես հավատում ես, որ քո ընկերուհին ամուսնանալուց հետո՞ է հայտնաբերել իր ամուսնու մտածելակերպը։
    Մնացած ասածներդ՝ մեկը շատ է տալիս, մյուսը՝ քիչ, և այլն, և այլն, իմ կարծիքով, առանձնապես կապ չունեն տվյալ խնդրի հետ։
    Այդ ամենը հասկանում ես, երբ սկսում ես քո շուրջը կատարվելիքը իրա իսկական գույներով ընկալել, երբ սկսում ես քո կողքին գտնվող մարդուն ընկալել նենց ոնց որ ինքը կա, ոչ թե նենց ոնց որ դու ես ուզում նրան տեսնել ...
    Դրա համար նախքան ամուսնանալն է պետք ամեն գնով փորձել ճանաչել մարդուն, նոր ամուսնանալ, ոչ թե աչքերը փակ ամուսնանալ՝ հուսալով, որ բախտդ կբերի, ամուսինդ լավը դուրս կգա։ Էլի եմ ասում, բռնակալությունն էնպիսի հատկանիշ է, որ չի կարող մի գեղեցիկ օր հանկարծակի բուսնել ու դիմացինին անակնկալի բերել. էդպիսի մարդիկ հենց սկզբից բացահայտում են իրենց, նկատի ունեմ՝ կոնկրետ էդ գիծը։ Էլ չեմ ասում, որ ուրիշ շատ ու շատ գծեր ցանկության դեպքում մարդու մեջ կարելի է բացահայտել թեկուզ մի քանի ամսվա ընթացքում, եթե իսկապես փորձես հնարավորինս լավ ճանաչել տվյալ մարդուն։ Բա մինչև ամուսնանալը հանդիպելու իմաստը ո՞րն է, եթե ոչ միմյանց ճանաչելն ու բացահայտելը։ Երևի շատերը սխալմամբ կարծում են, թե դրա նպատակը պարզապես լավ ժամանակ անցկացնելն է։
    Ես ձեր հետ համաձայն եմ, որ միևնույն է, ինչ որ ժամանակ անց ետ ամենը կանցնի, չնայած չգիտեմ, կարող է դա նաև կախված է նրանից, թե մարդիկ իրար ինչքան շատ են սիրում ...
    Բայց ես որտե՞ղ եմ ասել, թե այդ ամենը կանցնի։ Ճիշտ հակառակը՝ ես գրել էի, որ ամենայն հավանականությամբ այդպես էլ կշարունակվի մինչև վերջ։ Համենայնդեպս, քո նկարագրածից դատելով՝ ես փոփոխության համար որևէ հիմք կամ դրդապատճառ չեմ տեսնում էդ ամուսնության մեջ, չգիտեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Aurora (05.04.2009)

  4. #228
    Սկսնակ անդամ Poqrik_Arev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2008
    Հասցե
    Բաժանորդն անհասանելի է ...
    Տարիք
    38
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ամուսնու բռնակալ մտածելակերպի ու հիվանդագին խանդոտության մասին իմանալու համար, ինձ թվում է, մի քանի օրն էլ է բավական, էլ ուր մնաց 3 կամ 6 ամիսը։ Դու իսկապես հավատում ես, որ քո ընկերուհին ամուսնանալուց հետո՞ է հայտնաբերել իր ամուսնու մտածելակերպը։
    Մնացած ասածներդ՝ մեկը շատ է տալիս, մյուսը՝ քիչ, և այլն, և այլն, իմ կարծիքով, առանձնապես կապ չունեն տվյալ խնդրի հետ։
    Երկար ժամանակ պետք չէ, բայց դու սիրահարված ես լինում, ու քեզ թվում է, որ հա ինքն է, քեզ թվում է թե դու նրան սիրում ես նրա բոլոր դրական ու բացասական կողմերով, թվում է թե եթե այդ բացասական կողմերը չլինեին, դու նրան չէիր սիրի ...

    Չգիտեմ, կարող է դա ինչ որ միամիտ, առաջին անգամ սիրած ու սիրված աղջկա մտածելակերպ է, բայց այդ ժամանակ դու մտածում ես ու հավատում ես, որ կկարողանաս փոխել այդ մարդուն, անկախ նրանից թե քեզ քո կողքինները (ու նամանավանդ ծնողներդ) ինչ են ասում նրա մասին ... Երբեմն, նույնիսկ քո ծնողները, տեսնելով, թե դու ինչքան ես սիրում այդ մարդուն, նրանք էլ են սկսում հավատալ, որ եթե ուզենաս կարող ես փոխել (չնայած, որ իրենք էին պնդում, որ "կարմիր կովը կաշին չի փոխի" ):

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար նախքան ամուսնանալն է պետք ամեն գնով փորձել ճանաչել մարդուն, նոր ամուսնանալ, ոչ թե աչքերը փակ ամուսնանալ՝ հուսալով, որ բախտդ կբերի, ամուսինդ լավը դուրս կգա։
    Մեր հայ աղջիկների մեջ (իմ կարծիքով), նստած է, որ եթե դու մի մարդու հետ երկար ժամանակ ընկերություն ես անում (որը իհարկե իմ նշված դեպքին չի համապատասխանում), ու վերջում հասկանում ես, որ քո կյանքը ետ մարդու հետ կարող է դժոխքի վերածվել ու դու պետք է բաժանվես այդ մարդուց ... քչերն են, որ կարողանում են այդ քայլին գնալ, որովհետև մտածում են, որ ուրշները կմտածեն, կամ ուղակի որ նրանք "տանը կմնան", ինչը իմ կարծիքով շաաաաաաաաաաաաաատ սխալ է

  5. #229
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Մեջբերում Poqrik_Arev-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր հայ աղջիկների մեջ (իմ կարծիքով), նստած է, որ եթե դու մի մարդու հետ երկար ժամանակ ընկերություն ես անում (որը իհարկե իմ նշված դեպքին չի համապատասխանում), ու վերջում հասկանում ես, որ քո կյանքը ետ մարդու հետ կարող է դժոխքի վերածվել ու դու պետք է բաժանվես այդ մարդուց ... քչերն են, որ կարողանում են այդ քայլին գնալ, որովհետև մտածում են, որ ուրշները կմտածեն, կամ ուղակի որ նրանք "տանը կմնան", ինչը իմ կարծիքով շաաաաաաաաաաաաաատ սխալ է
    Իհարկե շա՜տ սխալ է։ Ես մի բան չեմ հասկանում։ Ո՞րն է այդ ման գալու իմաստը։ Իրար ճանաչելը չէ՞։ Ուրեմն դա ենթադրում է, որ եթե իրար լավ ճանաչեն ուրեմն կարող է հասկանան, որ իրար չեն սազում, ու հետևաբար կդադարեն իրար հետ հանդիպել ու չեն ամուսնանա։ Բա էտ դեպքում էլ ինչի՞ են մտածում, որ եթե ման ես գալիս ուրեմն պիտի ամուսնանաս։ Որ այդպես է, ուրեմն թող էլ ման չգան, թող միանգամից ամուսնանան։
    Կներեք օֆտոպի համար։

  6. #230
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Սերը տարիք հարցնո՞ւմ է…
    կարծում եմ որ մեծամասամբ հարցնում է:
    բայց լինում են դեպքեր, որ չի հարցնում: այստեղ կապ ունի, թե սիրելով նաև ինչ՞ ենք փնտրում: եթե միայն հոգեկան բավարարվածություն, ապա իհարկե չի հարցնում: Այս դեպքում կարող են հարդիպել տարբեր կոնֆիգուրացիաներ, այսինքն այստեղ կապ չունի թե որ սեռն է մեխ որը փոքր: չնայած… հիմնականում 30 -անց կանայք են փնտրում իրենցից շատ մեծ տղամարդու մոտ հոգեկան բավարարվածություն:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (26.03.2009), Mks (26.03.2009)

  8. #231
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2007
    Հասցե
    ԵՐԵՎԱՆ
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Աղջիկները չգիտեմ, բայց տղաների մեծ մասը այսպես են մտածում՝ - Մենք խոսում ենք հոգու մասին՝ նայելով ոտքերին (ռուսերեն ասացվացքա):
    Իսկ մեր տղաների մեծ մասը աղջկա հետ ծանոթանալուց որոշ ժամանակ անց սկսումա աղջկան ուժեղ հսկողության տակ պահել, եվ դա աղջիկներին չգիտեմ դուրա գալիս-թե չէ, բայց նրանք ամուսնանում են այդպիսի տղայի հետ:
    Ես ճիշտա ամուսնացած չեմ, բայց իմ կարծիքով եթե զույգերը իրար չվստահեցին՝ եվ չեղավ փոխադարձ հարգանք՝- ես այդպիսի կին չէի ցանկա ունենալ:
    Կարծում եմ, որ հիմնական պատասխանատվությունը տղայի վրայա՝ օրիակի համար՝ եթե տղան կարող է դավաճանել կնոջը - ապա այդ կինը եթե չդավաճանի իր ամուսնուն՝ կդառնա մի ռոբոտ կին, ուղարկի ոնց որ ասում են՝ ամոթի եվ երեխաների խաթր ապրում ենք:

  9. #232
    www.nunerock.com nune'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    հմ...գիտեք ցավով պիտի նշեմ, որ էս հարցը հիմա ակտուալ չի ու արդեն հնացելա...բայց պատասխանեմ....ոչ չի հարցնում....
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.03.2009, 01:35: Պատճառ: Թեմայից դուրս հատվածի ջնջում
    CAUCASUS ROCKS HERE!


    http://nunerock.com/

  10. #233
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Սերը տարիք հարցնո՞ւմ է…
    Չի հարցնում:
    ..բայց.... կարող են սիրահարվել ցանկացած տարիքում ու էտ զգացմունքը հետագայում կարա վերափոխվի սիրո.. էս դեպքում չի հարցնում:Ուղղակի հարցը նրանում է արդյոք դա սեր է թե սիրահարվածություն, որը շատ է տարբերվում իր նախորդից:
    Poqrik_Arev-ի խոսքերից
    Մեր հայ աղջիկների մեջ (իմ կարծիքով), նստած է, որ եթե դու մի մարդու հետ երկար ժամանակ ընկերություն ես անում (որը իհարկե իմ նշված դեպքին չի համապատասխանում), ու վերջում հասկանում ես, որ քո կյանքը ետ մարդու հետ կարող է դժոխքի վերածվել ու դու պետք է բաժանվես այդ մարդուց ... քչերն են, որ կարողանում են այդ քայլին գնալ, որովհետև մտածում են, որ ուրշները կմտածեն, կամ ուղակի որ նրանք "տանը կմնան", ինչը իմ կարծիքով շաաաաաաաաաաաաաատ սխալ է
    Գիտեք, ինչքան էլ հասկանանք և ցանկություն լինի պայքարելու, այնուամենայնիվ մարդը կախված է հասարակական կարծիքից, լինի դա դրական թե բացասական առումով: Քչերն են լրիվ անտեսում այդ կարծիքը// իմ կարծիքով անգամ նմանները չկան//: Պարզապես պետք է սովորել իրարից զանազանել կարևորը անհրաժեշտից: Ինչը քո համար կարևոր է` այն էլ առաջնային է: Եվ եթե մեկը գտնում է, որ իր համար տվյալ դեպքում «տանը չմնալը» մահացու վտանգա, ուրեմն հետագայում էլ չի կարելի դժոխքային կյանքի պատճառը ման գալ ուրիշների մեջ: Իսկ ընտանիք կազմելու հարցում ես կարծում եմ արժե առաջնայինը ընդունել սեփական զգացողությունները:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (04.04.2009)

  12. #234
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Սերը լեզու ունի , որ մի բան էլ հարցնի?

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (24.08.2010)

  14. #235
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերը լեզու ունի , որ մի բան էլ հարցնի?
    Լեզուն ո՞րնա, մեկ մեկ ԴԱԺԵ լեզվինելա տալիս

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (24.08.2010)

  16. #236
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ սեր անելն ա տարիք հարցնում.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (24.08.2010)

  18. #237
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերը տարիք հարցնո՞ւմ է…`````

    Միանշանակ ՈՉ , նայած ինչ սեր
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  19. #238
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերը տարիք հարցնո՞ւմ է…`````

    Միանշանակ ՈՉ , նայած ինչ սեր
    Չհասկացա, հիմա միանշանակ «ո՞չ», թե՞ նայած ինչ դեպք

  20. #239
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհասկացա, հիմա միանշանակ «ո՞չ», թե՞ նայած ինչ դեպք
    Նայած տարիք:


  21. #240
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայած տարիք:
    Նայած մարդ:

Էջ 16 23-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերը կո՞ւյր է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 35
    Վերջինը: 18.06.2009, 19:29
  2. Սերը տարիք չի ճանաչում
    Հեղինակ՝ Չիպ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 17.03.2009, 17:05
  3. Ինչ է սերը...
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.03.2008, 23:46
  4. ՍԵՐԸ ԴԱ ...
    Հեղինակ՝ Paradise, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.10.2007, 21:05
  5. Սերը...
    Հեղինակ՝ Gohar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.01.2007, 17:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •