Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Էս գրառմանը չէի անդրադառնա, եթե Մունը հետո իրան չհակասեր, այս ինչ-որ չաթով անիմաստա, եթե պետք է սիրես մեկին տատիկի կամ պապիկի պես, ապա դա էլ ինչ սեր: Իսկ եթե տարիքային միջակայքը փոքրա դա ուրիշ հարցա արդեն:.meka chi harcnum....
Հենց էտա, որ դժվար թե առաջացնի:Խի չէ որ? Եթե 80 տարեկան "երիտասարդին" հաջողվի ինչ-որ բան արթնացնել մեջդ... հալալ ա իրան: Բայց իմ տեսած ամենատարիքով "երիտասարդը" 60-ից մի քիչ ա մեծ: Իրան կսիրահարվեի...![]()
կոնկրետ իմ համար երբ խոսքը գնումա այն մասին , որ աղջիկը ինձանից լինի մեծ մաքսիմում 5-6 տարի, ապա այդ դեպքում կասեմ տարիք չի հարցնում, իսկ 6-ից բարձրի դեպքում այո հարցնում է, նույնը կասեմ երբ աղջիկը նույն տարիքային հարաբերությամբ փոքր լինի ինձանից։
Norton (07.01.2009)
Համենայն դեպս ես չեմ պատկերացնում, դա կարողա առաջացնել ինչպես Մունը նշեց սեր դեպի որպես պապիկ կամ տատիկ ոչ ավելին, սիկ այստեղ քննարկվում է ուրիշ սեր:
Սերը տարիք չի հարցնում որոշակի սահմաններում: Դրանից այն կողմ արդեն սեր չի, այլ ուրիշ զգացմունք: Խոսքը չի գնում 4-5 տարվա տարիքայն տարբերության մասին:
չես կարա հաստատ ասես, չեմ չոռտ նի շուտիտ ռուսի ասածՍերը տարիք չի հարցնում որոշակի սահմաններում: Դրանից այն կողմ արդեն սեր չի, այլ ուրիշ զգացմունք: Խոսքը չի գնում 4-5 տարվա տարիքայն տարբերության մասին:բացի դրանից ում համար 4-5 էական չի, 5-6 էլ, 8-9 էլ 13-14 էլ էական չի լինի
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Չի հարցնում:
3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.
մդաա... պարզ էի չէ գրել խոսքը 10-15 տարվա մասին չի: Ես չեմ ասում ընդհանրապես, մարդիկ կան, որոնց գրավում են ավելի հասուն տարիքի մարդիկ, խոսքը դրա մասին չի, խոսքը "տատիկ թոռնիկ" կամ "պապիկ թոռնուհի" կարգի հարաբերությունների մասինա:
Չեմ պատկերացնում մարդ, որը կարողա սիրահարվի իրա տատիկի կամ պապիկի տարիքի մարդուն, իսկ մնացած դեպքերում հավանականա: Նույնիսկ ասեմ մինչև 10-15 տարին շատ նորմալա ու շատա հանդիպում:
Հա դե ամեն մարդ չի , որ կարողա իրան էդքան վիրահատություն թույլ տալ: Օրինակ դեպքեր եմ լսել, որ մի 20-25 տարեկան աղջիկը ամուսնանումա արդեն մի ոտը գերեզմանում պապիկի հետ՝ հակված եմ մտածելու , որ այդ քայլին գնալու ուրիշ դրդապատճառներ են ունենում:Օրինակ ես հենց նոր հիշեցի Շոն Կոնըրիին, որը չնայած իր տարիքին, բավականին գրավիչ ա համարվում, ու հաստատ կանայք կգտնվեն, որ իրան կցանկանան ու կսիրեն ոչ որպես պապիկի
Ամփոփելով էլի կրկնեմ, որ սերը տարիք չի հարցնում, բայց որոշակի վերապահումով![]()
Վերջին խմբագրող՝ Norton: 07.01.2009, 23:24:
Ողջույն... կարող եմ համոզված, 100%-ով ասել, որ ընդհանրապես սերը տարիք չի հարցնում... Ես ինքս ունեմ ամուսին, որին շատ սիրում եմ, ինքը ինձ նույնպես... ու իմ ամուսինը ինձնից 10-տարի մեծ ա... Իսկապես սերը տարիք չի հարցնում... այլ ուղղակի հարցնում ա. «արդյո՞ք դու ես իմ կյանքի էակը... մինչև մահ».. ու պատասխանելուց առաջ պետք է լիովին վստահ լինես, քանի որ դա շատ դժվար ու կարևոր հարց ա, որոշում... ու եթե կատարեցիր, ետ դարձի ճանապարհ չի լինի... Ու ես ինքս երբեք չեմ ցանկանա ետ դարձ անել ամուսնական քայլիցս....... Քանզի իմ և ամուսնուս մեջ իսկական սերն ա խոսում, ապրում..... Սերը խաղ չի այլ հաղթանակն ա քո կյանքի խաղերի, ու երբ զգում ես, որ չես կարող ապրել առանց այդ հաղթանակի, ուրեմն իրոք քոնն ա հաղթանակը, ՍԵՐը...
Մոդերատորական. Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
Այս գրառումը փոխարկվել է հայատառի, հաջորդ անգամները պարզապես կջնջվեն:
Վերջին խմբագրող՝ Chuk: 03.03.2009, 16:39:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ