Կարծում եմ՝ մեր հայ հասարակության համար հատկապես կարևոր է, որ տղան աղջկանից փոքր չլինի, թե չէ դեռ չեմ լսել, որ աղջկա՝ փոքր լինելու դեպքում տարաձայնություններ առաջանան, ....ինչևիցե. Ես կասեմ հետևյալը. սերը միանշանակ տարիք չի հարցնում, դա մարդիկ են տարիք հարցնում և խուսափում սիրել իրենցից մեծ կամ փոքր տարիքի մարդկանց… Ինչպե՞ս կարելի է հրաժարվել սիրուց միայն նրա համար, որ տղան մեկ կամ երկու տարի փոքր է աղջկանից

Եթե այսպես լինի, ապա պետք է դիմացինից նախ ճշտես տարիքը, հետո սիրահարվե՞ս

Կներեք, բայց այդ դեպքում դա սեր չէ, քանի որ դու հաշվի ես առնում տարիքը, և նույն հաջողությամբ հաշվի կառնես նաև մասնագիտությունը, աշխատավարձը, հագուկապը, մազերի գույնը, ունքերի ձևը, քանի հատ ծուռ ատամ ունի և այլն


Չէ որ այդպես չի կարելի, չէ որ սիրում ես մարդուն այնպիսին ինչպիսին կա, և չեմ կարծում որ տվյալները ճշտելը ու նոր սիրելը ճիշտ է… Այլ բան է, որ տղան ու աղջիկը տարիքային տարբերության պատճառով չհասկական իրար, կամ ասենք ծնողները դեմ լինեն, չնայած դա էլ է նրանց ձեռքում / անձնական փորձից եմ ասում

/… Ամեն մարդ զարգանում և ձևավորվում է յուրովի, և չի կարելի ասել, որ մտածելակերպով կամ կենսափորձով 25 տարեկան տղան զիջում է 35 տարեկանին… Միշտ չէ, որ գործում է մեծ ես– ավելի խելացի ես, կամ փորձառու ու հասկացող բանաձևը։ Անձամբ ես հանպիել եմ 30 տարեկանի, ով դպրոցականի հոգեբանություն ու մտածելակերպ ունի, և 18 տարեկանի, ով հասուն տղամարդու պես կշռադատված ու խոհեմ է։ Այնպես որ, եթե անձամբ ձեր համար սիրած մարդու էությունն է կարևոր, ապա մի՛ նայեք նրա տարիքին։ Երջանկությունն ու սերը այցելու են նրանց, ում սրտի դռները բաց է ու ով չի վախենում ո՛չ ժամանակից և ո՛չ էլ տարածությունից


Էջանիշներ