Պատկերացրեք տղան աղջկանից փոքր է առնվազն 3-4 տարով /մի դեպք էլ գիտեմ, երբ տարիքային տարբերությունը կազմում է 6 տարի/: Տղաները պնդում են, որ իրենց համար նշանակություն չունի աղջկա մեծ լինելը: Սակայն …
Ի՞նչ եք կարծում, ինչպես պիտի վարվի աղջիկը, հեռանա ու լքի՞ նրան, որպեսզի հետագայում տհաճ խնդիրներ չառաջանան, թե՞…


Մեջբերել
այսինքն ինձնից մի քանի տարի փոքր տղաներ են ամուսնության կամ ընկերության աջարկություն արել , բայց ես ընթացք չեմ տվել,որովհետև համոզված չեմ եղել,որ նրա " տարիքն իմ համար էական չէ" ն հետագայում պատուհաս չէր դառնա.. Միգուցե սխալվում եմ, բայց տղան պետք է մի քանի տարով մեծ լինի աղջկանից, քանի որ աղջիկներն ավելի շուտ են հասունանում, թե հոգեպես, թե ֆիզիկապես.. ու դժվար է հարմարվել քեզնից փոքր տղայի մտածելակերպի հետ..
Մի խոսքով, ինքս եմ փնտրում այդ հարցի պատասխանը..
.. Բայց որ սերը տարիք չի հարցնում, դա հաստատ է.. միանշանակ այդպես է
կյանքը դա է ցույց տալիս.. հարցն այլ է.. թե այդ մարդու հետ կյանքում կարող ես հարմարվել, ապրել.. նա քեզ կհասկանա, կգնահատի՞, կընդունի՞ այնպիսին ինչպիսին կաս, տարիքային տարբերությունը իրենը չի՞ ասի արդյոք......թե՞ սերն անցնելուն պես սկսվելու է երեխա դաստիարակելու չարչարանքը


Էջանիշներ