Ուրեմն մի ֆիլմ եմ փնտրում, որն ինձ պատմել են, բայց պատմողն էլ չգիտեր ֆիլմի անունը.
Իտալիայում. Տղան սիրահարվում ա հրեա մի աղջկա, հետո հանգամանքների բերումով հայտնվում ա Ամերկայում, ու որոշ ժամանակ անց լուր ստանում, որ իր սիրած աղջիկն ամուսնացել ա (իրականում չկար տենց բան, լուրը սուտ էր):
Ինքն էլ ամուսնանում ա մի կապուտաչյա աղջկա հետ, որին տարիների ընթացքւմ սկսում ա սիրել, ու կամաց կամաց մոռանալ հին սերը: Երբ ամեն ինչ արդեն համարյա մոռացվել էր, հայտվում ա տղայի հին սերը, ընտանիքը քանդվում ա: Բայց վերջում տղան նաև հին սիրուց ա բաժանվում, ու երբ պապիկ ա դառնում, հասկանում ա որ իրականում ինքն իր կապուտաչյա կնոջն էր սիրում:
Սենց են պատմել: Օգնեք գտնեմ էլի էս ֆիլմը:
Էջանիշներ