Վերջին խմբագրող՝ Freddie: 25.06.2008, 22:19: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չնայած ալարում եմ մատերս կլավիատուրաին խփեմ, քանի որ հեսա էլի չքնելուս 48 ժամը կլրանա, բայց ԼՈՒՐՋ թեմայում անլուրջ գրառում անելու մեղքս քավեմ
Ոնց հասկացա, թեման բացվելա ոչ միայն սիմպատյաներն ու անտիպատյաներն արտահայտելու համար, այլ ընդհանրապես հեղափոխություն երևույթը քննարկելու:
Ուրեմն գրեթե միշտ ու մասնավորապես վերջին հարյուրամյակներում հեղափոխությունն ընկալվելա իբրև ինքնաբուխ, հզոր, ռոմանտիկ ու երբեմն էլ իդեալական (բոլոր իմաստներով) ուժի ժայթքում: Կոնկրետ մենք ու կոնկրետ վերջին 100 տարում հաստատ էդպես ենք ընկալել` նախ հեղափոխությունն ընդհանրապես ասոցացնելով հոկտեմբերյան հեղափոխության, հետո էլ ազատագրական պայքարի հետ:
Ու հեղափոխության էսպիսի իդեալականացված ընկալման հիմքում ճշարտությունն ա եղել: Բայց գունավոր հեղափոխությունների դարաշրջանում շատ բան փոխվաց, էդ թվում և հեղափոխությունների բնույթը: Հեղափոխությունները ռոմանտիկ հերոսապատումներից փոխվեցին պրագմատիկ բիզնես-պլանների:
Ու չնայած նաիվ կլինի կարծել, թե առաջներում ոչ մի պլան ու ծրագիր չեն ունեցել հեղափոխություններ անելիս, նախագունավոր հեղափոխություններում, այնուամենայնիվ, որոշիչըհենց էդ ինքնաբուխ ուժն էր, էդ ուժն էր գծում դարակազմիկ գործընթացների սցենրը , անհատներն ու առանձին խմբերը ընդհամենը մարտավարությամբ էին զբաղվում:
Գունավոր հեղափոխությունների դեպքում մեր պայմանական "իդալական ուժը" տարերայնորեն սցենարներ չի գծում, այլ շարժվում ա արդեն հրամցված սցենարով Իհարկե, չի բացառվում, որ էդ ուժը որոշակի կետում կարող է դուրս գալ կանխորոշված ուղուց, դա կնշանակի գունավոր հեղափոխության տապալում, քանի որ սա արդեն ուրիշ հեղափոխություն կլինի, բայց էս սցենարը, էնքան էլ հավանական չի:
Ինչո՞ւ: Ասեմ: Որովհետև, էն մեթոդները, որոնք էսպես թե էնպես օգտագործվել են բոլոր հեղափոխությունների ժամանակ, հիմա անհամեմատ ավելի կատարյալ են մշակված: Ու ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառումն էլ, թույլ են տալիս մաքսիմալ օբեկտիվությամբ օգտագործել էդ մեթոդները, որոնք էլ մարդկանց պահում են վերահսկելության մեջ:
Մի անգամ մի տարքով մարդ ասեց, երբ զույգերն ապրում են միասին 20 տարի առանց իրար դավաճանելու, սեքսը դառնում է ձանձրալի զբաղմունք, քանի որ ամեն պահի վայկյանների ճշգրտությամբ արդեն գիտես թե ինչ է լինելու քիչ հետո, միչև վերջին ցնցումն ու հառաչը:
Հիմա ինձ էս գունավոր հեղափոխությունները այ էսպիսի սեքս են հիշեցնում, երբ կարծես թե հաճույքը կա (կամ հաճույքի իմիտացիան), բայց մահու չափ ձանձրալի ու կանխատեսելի է ամեն ինչ:
էս ինչքան գրեցի
Կարելի էր մի հատ խելքը գլխին էսսե գրել![]()
Վերջին խմբագրող՝ Մելիք: 25.06.2008, 22:36:
Ես անգամ գոհ եմ այդ փաստից։ Սակավաթիվ այն առիթներից է, երբ կարող եմ հպարտանալ իմ ազգով։ Եթե շարժում կա, նշանակում է՝ դեռ մեռած չենք։ Ես հակահայ չեմ, մի կարծեք, որ միշտ դժգոհ եմ ժողովրդիցս։ Ես սիրում եմ անգամ մեր ազգի դավաճաններին, կղերական կրոնավորներին, հիմար ու անմիտ ողբասացներին, ես հանճարների մասին չեմ, այլ այն բազմության, որոնց ժամանակը սրբել է, ես սիրում եմ անգամ իմ հետ կռիվ տվող ու ինձ ատել սկսող ֆորումցիներին։ Ես սիրում եմ քեզ հայ ժողովուրդ, թեպետ և իմ սերը ոչ մեկին պետք չէ՝ դա իհարկե մի քիչ հուսահատեցնում է։
Համամիտ եմ, որ Եվրոպայում, Կրոմվելի գլխավորած անգլիական բուրժուական հեղափոխությունը, շատ բան փոխեց: Ճիշտն ասած` Կրոմվելի շարժումը իր գաղափարախոսությամբ, առաջադիմությամբ, նշանակությամբ, կարծում եմ, զգալիորեն զիջում է ֆրանսիականին: Կներեք, որ համեմատում եմ/մի քիչ համեմատելի չէ/, բայց... Ինչ խոսք, միգուցե պատճառը մոտ 150 տարվա տարբերությունն է:
Բայց ֆրանսիական հեղափոխությունը լրիվ ուրիշ է: Այն հստակ ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի հասարակական-քաղաքական մթնոլորտը հեղափոխությունից եւ նոր կարգերի հաստատումից հետո: Ֆրանսիականն ապացուցեց, որ ազատության, արդարության համար ոչինչ չխնայող հեղափոխական գործիչները, ճիշտ չկողմնորոշվելու դեպքում, կարող են դառնալ հրեշներ եւ նույն կերպ ավարտել իրենց կյանքը, ինչպես` թագավորն ու թագուհին եւ ուրիշ շատ անմեղ կամ մեղավոր մարդիկ...
Իրականում ֆրանսիական հեղափոխության հիմքում իմ կարծիքով ընկած են 18-րդ դարի ֆրանսիական եւ եւրոպական մեծ մտածողների/Ռուսսո, Դիդրո եւ այլն/աշխատությունները, հասարակության առաջադիմությունը բոլոր բնագավառներում: Իսկ ֆրանսիական ազնվականությունը Բուրբոնների գլխավորությամբ խանգարում էր այդ ամենին` գումարած այն/եթե հիշողությունս չի դավաճանում/, որ Ֆրանսիան բավականին թուլացած էր Եվրոպայում այդ պահին:
Հեղափոխությունից հետո, չնայած նրան, որ էլի շատ խմորուներ եղան, Ֆրանսիան, փաստացի լենելով մենակ` անդաշնակից, այնքան էր առաջադիմել ու հզորացել, որ մոտ 25 տարի Եվրոպայի համար մեկ երկիրն էլ/միամիտ կլինի շատ բան կապել Նապոլեոն զորավարական հանճարով/:
Իսկ այն մարդիկ, ովքեր կարծում են, թե ՀՀ-ում ներկայումս հեղափոխական վիճակ է /մի մասը պռոստը տակ ա ասում, մի մասը տենց ա մտածում /չարաչար սխալվում են:
Հանցագործ ռեժիմ փոխելը հեղափոխություն չէ: Հեղափոխության դեպքում պետություններում փոխվում են պետության ներսում տիրող կարգերը...
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 25.06.2008, 22:51:
Ահա այս գրառմանդ առաջին նախադասության իմաստը համեմատում եմ գազալցված փուչիկի հետ, ինչը, բաց թողելուն պես, հայտնվում է օդում, բայց ժամանակը դաժան է գտնվում նրա հանդեպ և այն… պայթում է: Հետաքրքիր կլիներ, եթե փորձեիր հնարավորինս համառոտ մեկնաբանել գրառումդ. ինչի՞ տեղ էիր դնում: Որքանով տեղյակ եմ, այստեղ բոլորը մարդիկ են, քանզի միայն մարդիկ են կարողանում շփվել համակարգչի միջոցով. ահա այստեղից է, որ հարցս առաջացավ. ի՞նչ ես նկատի ունեցել այդ բառը գրի առնելիս: մի՞թե բառապաշարի պակասությունն այստեղ իր գործն արել է:
Իսկ ինչ վերաբերում է գրառմանդ երկրորդ նախադասությանը, պետք է ասեմ, որ եթե որքան ապրել ես, Աստված տա՝ 10 այդքան էլ ապրես, միևնույնն է, չես ունենալու հնարավորություն ինձ խորհուրդ տալու համար:
Հ.Գ. Կցկտուր արտահայտությունների հեղինակներն ի զորու չեն ինձ խորհուրդ տալու:
Ավելացվել է 3 րոպե անց
Հետաքրքիր կլիներ, եթե նշեիր, թե ինչպես ծագեց այն միտքդ, որ ես պաշտպանել եմ որևէ մեկին:
Վերջին խմբագրող՝ Kuk: 25.06.2008, 22:54: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ