Մենք որ ամաչելու բան չունենք: Թող կաթոլիկները ամաչեն, որ չորրորդ արշավանքով այնպիսի հարված հասցրեցին Պոլիսին ու Բյուզանդական կայսրության ընդհանուր առմամբ, ու արդյունքում ողջ արևելյան քրիստոնեությանը, որ հետագայում հույները, հայերը ու արևելքի մյուս քրիստոնեաները չկարողացան կանգնեցել իսլամական էքսպանսիան արևելքում: Մի կողմից մամելյուքները, մյուս կողմից սելջուկները բոլորիս հերն անիծեցին: Իսկ չորրոդ արշավանքի ժամանակ լատինները Պոլիսը այնպես են թալանել, որ հետագայում նույնիսկ օսմանները չկարողացան հասնել վայրագության այդ աստիճանին:
Իսկ չորրորդից հետո մնացած բոլոր արշավանքները լրիվ անիմաստ ու աննպատակ արշավանքներ էին: Ի՞նչ էին անում կաթոլիկները Թունիսում ու Եգիպտոսում, սուրբ հողը նեղոսի դելտա էր տեղափոխվել: Լյուդովիկոս IX էլ Սուրբ նիքնեյմն են տվել ձախողված արշավանքի համար: Սրա արշավանքներից հետո էր, որ կատաղած արաբական աշխարհը գրավեց սուրբ հողում կաթոլիկների վերջին դիրքերը - Յաֆան, Անտիոքը, Դե Շեվալյեն ու վերջում էլ Աքրան:
Իսկ մերոնց պրո-պապական քաղաքականությունը մեզ վերջնականապես թշնամացրեց մամլյուքների հետ: Ո՞վ գիտի, եթե չլինեին վերջին կաթոլիկոտ Լուսինյաները, կարող է Կիլիկյան մինչև օրս էլ մնացած լիներ:
Էջանիշներ