Շատ լավն ա: «Վերադարձ ակունքներին», ես կասեի: Վաղուց ա՝ էսպիսի հին դպրոցի մարտաֆիլմ չէր եղել: Սիրում եմ, է՛լի, էդ one-man army կինոները: Պլյուս՝ դաժանության բարձրագույն աստիճան: Համ էլ Ռեմբոն լեգենդ ա, պաշտամունք. ցանկացած կինոման պիտի մենակ իրա հայտնի դանակը ու գլխին փաթաթած կտորը կրկին անգամ տեսնելուց էքստազ ապրի: Ջունգլիներ, թակարդներ, վայրի կրակոցներ, մինչև գոտկատեղը հանված Ռեմբո... Է՜h, նոստալգիա...

Իսկ Ստալոնեն էդ կինոյում ուղղակի հիացնում ա: Անձամբ ես կերազեի վաթսուն տարեկանում էդպիսի մարմին ու էդպիսի եռանդ ունենալ: Հալալ ա: