Իմ կարծիքով քո նկարագրած մարդը նման բան չէր անի.... չէր կարող պարզապես...
Իմ կարծիքով քո նկարագրած մարդը նման բան չէր անի.... չէր կարող պարզապես...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Իսկ վերաբերմունքդ պատմվածքի վերաբերյա՞լ...Արշակ-ի խոսքերից
նկատի ունեմ որպես ստեղծագործություն։
Հետաքրքիր է, սկզբում իմ մտքով էլ էր անցել «Ունայնություն» վերնագիրը։Արշակ-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ ինչու՞...Esmeralda-ի խոսքերից
Նկատի ունես, որ լավ մարդ էր, դրա համա՞ր։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չգիտեմ դա լավ եք համարում, թե ոչ... բայց նա ընդունակ չէր նման բանի...Uluana-ի խոսքերից
Կարող ա՝ պահի տակ մտքով տենց մի բան անցներ... ցանկություն լիներ... բայց հաստատ իրեն չէր կորցնի այդպես.... դա իմ կարծիքն է...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ցանկացած գրական ստեղծագործություն կարելի է քննադատել ու գնահատել ըստ նրա բովանդակության ու ըստ այդ բովանդակությունը, ասելիքը ներկայացնելու ձևի, ոճի։Uluana-ի խոսքերից
Բովանդակության մասին արդեն խոսել եմ, իսկ ոճի մասին առանձնապես ասելու բան չունեմ։ Պարզ շարադրանք է, որը ինձ համար միշտ էլ նախընտրելի է եղել։ Ուրիշ առանձնահատկություն, որի մասին կարելի է ասել, առայժմ չեմ նկատել։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Իսկ իմ կարծիքով, նա մինչև այդ էլ էր իրեն կորցրած...Esmeralda-ի խոսքերից
Չգիտեմ, բայց ես լիովին պատկերացնում եմ նրա հոգեվիճակը, և իրադարձությունների այդպիսի ընթացքը լրիվ բնական եմ համարում։ Գուցե դրանից մի քանի ժամ առաջ նրա մտքով էլ չէր անցնի, որ ինքն ընդունակ է նման բանի, բայց այդ պահին նա ընդունակ գտնվեց դա անելու, իսկ նման վիճակի հասնելու նախապայմաններն իրականում շատ վաղուց կային...
![]()
Գագոն արդեն վաղուց խոր դեպրեսիա էր ապրում։ Նրա այդ հոգեվիճակը դեպրեսիայի վառ դրսևորում էր...Իսկ դեպրեսիայի վերջը երբեմն հենց այդպես է լինում...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ֆերմենտ չէ, հորմոնԱմեն ինչում մեղավոր են ֆերմենտները,....![]()
Օֆ, էլի սկսեց...Բյուրակն-ի խոսքերից
Բժշկական դիտողություններ անելու փոխարեն պատմվածքի մասին կարծիք գրեիր։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հեղինակին արդեն ասել եմ կարծիքս![]()
Անկեղծ էր, դրա համար էլ շատ լավն էր, սյուժեն ինքնանպատակ չեր,սարքած չէր ուղղակի պատմվածք սարքելու համար, այլ հենց նեքին իրականության ու դեպքերի զարգացման հնարավոր ձևի "ռեալիզացումն" էր: Ու էդ երկուսը իրար հետ շատ ներդաշնակ էին: Ուզում եմ ասել՝ սյուժեի կոնկրետ հենց են զարգացումը, որ ընտրված էր, ամենաշատն էր համապատասխանում սկզբում նկարագրված հոգեվիճակին: Մալադեց![]()
Միակ բանը ինչ շատ թույլ էր՝ դա գրելավոճն է, իմ կարցիքով դեռ շատ ա պետք կատարելագործվել և աշխատել, մնացացը բավականին լավ էր.Uluana-ի խոսքերից
Արշակ ջան, 3 փորձ կատարեցի, այդպես էլ չկարողացա մինչև վերջ կարդալ.Արշակ-ի խոսքերից
Նյարդերս չհերիքան![]()
Բոլորովին համաձայն չեմ։HaykMan-ի խոսքերից
Իսկ, ըստ քեզ, ի՞նչն էր «բավականին լավ»։ Ի՞նչ նկատի ունես «մնացածը» ասելով։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
կխոսեմ կարճ ՝ դուրս եկավ ...
իմ կարծիքով այդ մարդը պարզապես հոգեկան խանգարում ստացած մանյակ էր, սովորական մարդը , ինչպիսի դեպրեսսիոն վիճակում էլ լինի, նման քայլ չի անի , հաստատ կկարողանա իրեն կառավարել ...
Բոլորին շնորհակալություն կարծքների համար
Դավ... Մենք իրար հասկացանքՄելիք-ի խոսքերից
Ի դեպ վերնագիրը որոշել եմ թողնել «Անվերնագիր»... Պատճառներ ունեմ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ