Մեջբերում Արշակ-ի խոսքերից
Հայտնեմ վերաբերմունքս պատմվածքում քննարկված թեմայի վերաբերյալ։

Որքանով որ հասկանում եմ, այս պատմվածքի ու սրա նման մյուս բոլոր պատմվածքների գլխավոր նպատակը այսպես ասած կյանքի ունայնությունն ու դատարկությունը ներկայացնելն է։ Հիմա ավելի ու ավելի շատ մարդիկ են այդ ունայնությունը զգում։ Մարդկանց ամեն կերպ ներշնչում են այդ ունայնությունը։ Դա արվում է տարբեր փիլիսոփայական, հոգեբանական տեսությունների միջոցով, կյանքի պայմանների՝ պետական, հասարակական, սոցիալական կարգերի միջոցով։ Դրա մեջ ներգրավված են հեռուստատեսությունը և ընդհանրապես բոլոր ինֆորմացիոն տեխնոլոգիաները։
Իսկ ինչու՞ են այդ ամենը ներշնչում մարդկանց։ Որովհետև կյանքը ունայն, անիմաստ, դատարկ տեսնող մարդուն ու հասարակությանը շատ հեշտ է կառավարել։ Այդպիսի մարդիկ հեշտությամբ են արտաքին ազդեցությունների ենթարկվում։ Հեշտությամբ են դրդվում պահի տակ գործողությունների…

Պատմվածքի վերնագիրը կդնեի «Կյանքի ունայնությունը» կամ ավելի լավ է՝ «Նպատակի պակասը»
ԵՎս մեկ անգամ ապացուցեցիր, որ
Մեջբերում Artgeo-ի խոսքերից
Նեռվերի դեղ՝ Արշակ