Ուրեմն այսպես։ Պատմվածքն ինձ բավականին դուր եկավ (հատկապես իմ սրբագրելուց հետո (կատակ))։ Իսկ եթե հաշվի առնենք, որ հեղինակի առաջին պատմվածքն է, կարելի է ասել, որ շատ լավ է։ Գրելաոճն էլ հավանեցի։

Խոստովանեմ, որ այնքան էլ չեմ սիրում վատ վերջաբանով ստեղծագործություններ, սակայն այս դեպքում ուրիշ ավարտ երևի չէր էլ կարելի սպասել, չնայած ես, ամեն դեպքում, չեմ արդարացնում ինքնասպանությունը։

Գագոն նախքան այդ աղջկան բռնաբարելն էլ, ելնելով իր կյանքի ունայնությունից, ներքուստ հակված էր ինքնասպանության... Այդ բռնաբարությունը պարզապես պատրվակ էր... այսպես ասած՝ վերջին կաթիլը, որը ստիպեց նրան վերջ դնել իր կյանքին, կյանք, որի մեջ նա ոչ մի կերպ չէր կարողանում իմաստ գտնել...

Գիտեմ, որ շատ փիլիսոփայեցի, կներեք...