User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Ծառերը կանգնած են մահանում

  1. #1
    Կյանքին Սիրահարված .... Undina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2007
    Գրառումներ
    119
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծառերը կանգնած են մահանում

    Ուզում եմ պատմել իմ մեծ, շաաաատ մեծ հիասթափության մասին…
    Երեկ գնացի այս ներկայացմանը… Խաղում էին Վարդուհի Վարդերեսյանը, Խորեն Լևոնյանը ու մարդիկ, որոնց անունները չգիտեմ…
    Սցենարը հետևյալն էր…
    Մի կազմակերպություն կար, որը ՀՈԳՈՒ բերեգործությամբ էր զբաղվում… գալիս է մի տարիքով մարդ, ասում, որ ունի թոռնիկ, որին 20 տարի առաջ նա դուրս է արել տնից… Բայց քանի որ կինը շատ էր տառապում, նա սկսել է նամակներ գրել իր թոռնիկի անունից, որը գտնվում էր Կալիֆոռնիայում. 20 տարի անց հեռագիր է գալիս իսկական թոռնիկից, որտեղ գրված էր, որ նա Վերադառնում է "Սատուրն" նավով… 2 օր անց "Սատուրնը" խորտակվում է և բոլորը մահանում են. տատիկը այդ մասին չգիտեր… Եվ հենց այս պատչառով էլ, ամուսինը խնդրում է կազմակերպությունից 2 մարդու, որպեսզի նրանք խաղան թոռան և թոռան կնոջ դերը…
    2 օր այդ լավ պլանավորված սցենարին հետևելուց հետո, հայտնվում է իսկական տղան՝ դերակատարը Խորիկն էր, Նա եկել էր ոչ թե ներողություն խնդրելու և վերադառնալու համար, այլ փող վերցնելու համար… իր ասած գումարը ստանալու համար նա պիտի վաճառեր այդ տունը և դուրսը թողներ իր պապիկին և տատիկին…երկար պատմություններից հետո տատիկը իմանում է թե ով է իր թոռնիկը… Դուրս է հանում նրան տնից, առանց անգամ այդ միջադեպի մասին որևիցե մեկին պատմելու… Վերջում տատիկը կանգնած մահանում է…

    պիտի նշեմ, որ Վարդուհի Վարդերեսյանը երգեց իր "կարապի երգը"… Շատ թույլ խաղ էր…
    Խաղում էր ԾՈ–ԻՑ ԾՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ դերասաններից մեկը, նույնիսկ անունն էլ չեմ հիշում… Ինքն էլ լավը չէր… ամեն վայրկյան սպասում էի, որ կասի ԾՈ ԱԽՉԻ բայց տենց էլ չասեց
    Խորիկը ինչպես միշտ լավն էր… ինքը ու իրա դերը, ինչպես միշտ դդեպչեսիվ ու անընդհատ գոռգռացող… կարճ ասած Խուլիգան…
    Շատ վատ բեմադրություն էր…միզանսցենաները չգիտեմ ինչ էին, խաղը լավը չէր, …………
    Մի խոսքով շատ հիասթափված եմ…… Չնայած միգուցե դա նրանից է, որ ավելին էի սպասում………
    վայ ոնց որ թե շատ խոսացի
    դե հիմա էլ դուք խոսեք…

    կա ինչ-որ մեկը, որ տեսել է այս ներկայացումը՞
    կարծիքներ կան՞
    Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
    Так почему это можем делать мы???

  2. #2
    Մշտական անդամ Նավաստի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2007
    Հասցե
    Օվկիանոս
    Տարիք
    38
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծառերը կանգնած են մահանում

    Ափսոս: Ես էլ ուզում էի գնալ:

    Չեմ գնա որ էդպես է ավելի լավա հին ու բարի կամեռային թատրոն գնալ:
    Համընթաց քամի...

  3. #3
    Անդամության թեկնածու Anok-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2007
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծառերը կանգնած են մահանում

    Իմ տպավորությունները մի փոքր այլ են...
    Ընդհանուր առմամբ բեմադրությունը հզոր չէր իհարկե իմ կարծիքով պյեսիցա համել, բայց պատահական էլ չէր որ ուղիղ 40 րոպե հանդիստեսը շունչը պահաց նստաց էր իսկ վերջում էլ ոմանք արտասվում էին....
    Վարդուհին իհարկե շատ շատ թույլ էր.... Անահիտ Քոչարյանն էլ....
    Ինձ շատ են դուր եկել Պողոս Սուքիասյանը ու Հովհաննես Հովհաննիսյանը, հոյակապ խաղացին. Ի դեպ Հովհաննես Հովհաննիսյանին այլ դերերում էլ մե տեսել բեմի վրա ու ըստ իս ինքը շատ լավ դրամատիկ դերասանա....
    Իսկ ԽՈՐԵՆԸ ինչպես միշտ հոյակապ էր... Շատ մագնետիկ դերասանա ուղղակի բեմի համար ստեղցված, հենց բեմ բարձրացավ ամբողջ դահլիճը շունչը պահեց մի մարդու պես....ուղղակի խոսքեր չունեմ նկարագրելու....

  4. #4
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ծառերը կանգնած են մահանում

    Հենց թեման տեսա, միանգամից հիշեցի այս ներկայացման մասին մի զվարճալի պատմություն։ Ես ինքս երբեք չեմ տեսել այս ներկայացումը, բայց պապիս միշտ ասում էր՝ տենց էլ չիմացա, թե ծառերը ոնց են կանգնած մահանում։ Այս ներկայացումը շատ հին ա, երիտասարդ ժամանակ պապիս ու տատիս ընտանիքով գնացել են, բայց ներկայացման ժամանակ երեխեքը հա զուգարան են ուզեցել, պապիս էլ հերթով տարել ա, վերջում տատիկիս ասել՝ տենց էլ չիմացա, թե ծառերը ոնց են կանգնած մահանում
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  5. #5
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծառերը կանգնած են մահանում

    Չէ, մեռնելուց առաջ մի հատ ծխում են, մի երկու- երեք անգամ լեվի են գնում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •