Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
Լիզա ջան, բայց սա էնքան էլ ճիշտ պնդում չի ախար....արժի՞ բժիշկ լինելով սենց բան գրել, սենց համոզվածությամբ...

Ես լիքը բժշկական գրականություն եմ կարդացել ու իմ բժշկի հետ էլ խորհդակցել եմ էս հարցով ու պարզել եմ, որ հարբած սեքս անելուց եթե բեղմավորումը ստացվում ա, հաղթանակած ձվաբջջին մեկ ա, դեռ ժամանակ ա պետք արգանդի պատին ամրանալու ու գործունեությունը սկսելու համար...ու դրանից հետո միայն ձվաբջիջը սկսում ա սնուցվել մոր արյունից: Էդ ընթացքում էլ ալկոհոլի ազդեցությունը դուրս ա գալիս: Եթե իհարկե մայրը խրոնիկ ալկաշ չի:

Նենց որ երևի չարժի տենց վախացնել մարդկանց:
Ես ոչ մեկին չեմ վախեցնում: Ես զգուշացնում եմ, եթե մարդ կա <<շաբաթ օրվա եևեխա>> կամ պսիխոպաթի ա ուզում ունենա , պահի մեծացնի` խնդրեմ: Համոզվածությունս գալի ա ենքանով, որ ես իմ ասածները չեմ հորինում այլ մեջբերում եմ իմ ձեռքի տակ եղած գրականությունից: Են թե ինչ ա անում ալկոհոլը մարդու օրգանիզմի հետ դա մի մեեեեեծ ու բարդ թեմա ա: Ստեղ հարցը մայրը չի, ավելի շատ հայրն ա: