User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ես «միշտ» լռում եմ...

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես «միշտ» լռում եմ...

    Ես «միշտ» լռում եմ...

    Ես ուզում էի ապրել այնպես, որ ինձ ոչ ոք չատի։ Հեռացնում էի ինձանից այն մարդկանց, ում չէի վստահում, բայց ժամանակը միշտ փորձում է քեզ հանուն նրա, որ ոչ միայն դու, այլև դիմացինդ ճանաչի ինքն իրեն։ Երբ իմ մեջ ուժ գտա ու կապվածության վերջին ճյուղը կոտրեցի, ինձ հետևեցին ըմբոստ քայլեր.
    -Սպասի՛ր, իմ խաղը դեռ չի ավարտվել։
    -Ի՞նչ խաղ,-անսպասելիորեն դուրս թռավ շուրթերիցս, ասես խուսափում էի նրա գաղտնիքը բացել կամ չէի ուզում, որ ինչ-որ մեկը մեզ լսի։
    -Խաղը, որ սկսել եմ քեզ հետ արդեն վաղուց միայն այն բանի համար, որ մեզանից մեկը պարտվի։ Իսկ ես գրեթե միշտ հաղթում եմ։
    -Դու հիվա՞նդ ես,-անհանգստացա ։
    -Գուցե...կամ ոնց կուզես։
    -Գնա՛ տուն։
    Ու ես փախա...
    Նա մնաց այնտեղ կանգնած, մի քիչ սպասեց ու քմծիծաղ տվեց։
    ...
    Հաջորդ անգամ նա ոչ թե հետևում էր ինձ, այլ հարկադրված հանդիպեցինք ինչ-որ հավաքույթի ժամանակ։ Օտար էինք, չնայած երբևէ համարձակվել էի կարծել, որ մտերիմ ընկերներիցս մեկը դառնալու հեռանկար ունի։
    Ես նրան չճանաչեցի. շատ էր փոխվել։ Այս անգամ ոչնչից չէր խոսում, ասես երբեք իրար չէինք ճանաչել։ Նա երազում էր։ Նա մտածում էր, որ ինքն է հաղթել ու նա նույնիկ փոքր-ինչ չէր պատկերացնում, որ ինձ համար դադարում է գոյություն ունենալ, իսկ հաղթանակից հետո մրցակցին ավելի հեշտ է մոռանալը։ Ես խղճում էի նրան։
    ...
    Հաջորդ անգամ մենք չտեսանք իրար։ Ես դա հասկացա միայն օրվա ավարտից հետո, իսկ մեր հանդիպումը կանխազգում էի դեռ օրվա սկզբին։ Կանխազգում էի, որովհետև երկար ժամանակ անց ուզում էի համոզվել իմ հաղթանակում. որ նա այլևս ինձ համար ոչ մի նշանակություն չունի ու երբևէ ինձ հարազատ չի եղել և հանկարծ...կատարվեց անսպասելին...
    Նրանից առաջ հայտնվեցին մղձավանջային տեսիլներ. մեկը կոտրում էր աթոռը, որի վրա նստած էի ես, մյուսը կտրում էր ձեռքերս, որ էլ չգրեմ, մեկ ուրիշը ոչինչ չէր անում, բայց նա ամենից շատ ինձ վախեցրեց։ Նրան չէի տեսնում, բայց լսում էի։
    -Ո՞վ ես,- հարցնում եմ այլայլված։
    -Ես նա եմ, ում դու արհամարհում ես, իսկ ես նման բանի սովոր չեմ։
    -Ինչու՞ ես եկել։
    -Եկել եմ քեզ ապացուցելու, որ իմ կարիքը շատ ունես...
    -Չէ...
    -Կամ գուցե իմանալու, թե ինչու ինձանից հեռացար։
    Ճանաչեցի...ժամանակ չկար...դա օր չէր, այլ ուրիշ մի զգացում էր, որ թափառում էր ու այցի գալիս անժամանակ, երբ նա տանջվում էր։
    Ես նայեցի նրա աչքերին, բայց աչքերը չտեսա, ինչպես գրեթե միշտ։ Այդ ժամանակ միայն ես հասկացա, որ աչքերը վաղուց սովորել են ստել։
    -Հանգիստ թո՛ղ ինձ,-վերջապես կարողացա խոսել,-ախր ես քո ճամփին ընդամենը մի կանգառ եմ եղել, որտեղ դու ինձ կորցրել ես լոկ այն պատճառով, որ քո խաղում քեզ հետ քայլել չեմ ցանկացել։ Հիշու՞մ ես մի անգամ ասացիր, որ վախենում ես , թե կկորի այն զգացումը, որ ունես, իսկ ես պատասխանեցի՝ կկորի եթե կորցնես...
    Զգուշացնում էի...
    Դեռ այն ժամանակ դու չէիր գիտակցում, որ ողջ իմ սրտով ուզում էի լինել ընկերդ, ոչ ավելին։
    -Կարող ես ներել...
    -Գիտեմ...
    -Կարող ես, չէ՞
    -Չէ..
    -Ինչու՞
    -Որովհետև հաղթանակս կիսատ կլինի, իսկ պարտությունդ, կեղծիքի մեջ խճճված, քեզ շատ է սազում։
    -Վիրավորու՞մ ես...
    -Հարց էր...Տե՛ր աստված...իսկ դու վիրավորվու՞մ ես..
    -Չէ...
    -Ուրեմն ների՛ր...
    ...
    Գիտեմ, որ դժվար է հասկանալ, թե ինչ եմ ուզում ասել։ Դա այնքան կարևոր չէ։ Միայն խնդրում եմ, հեռու մնացե՛ք այն մարդկանցից ովքեր Ձեզ իրենց հոգուն մոտ չեն թողնում։ Նրանք Ձեզ չեն վստահում, ու եթե կհանդգնեք խաղալ, նրանք միայն հանուն ձեր «զվարճանքի» կերկարացնեն խաղը, որ իրենց իսկ հաղթանակը Ձեր կեղծիքի շղարշը պատռելիս տոնեն։
    Ու նրանց մեջ կհայտնվեն միայն հաշված մարդիկ, ովքեր հանուն ձեզ կլռեն...
    Ես «միշտ» լռում եմ....
    Վերջին խմբագրող՝ Ծով: 24.01.2008, 01:25:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամպ (24.03.2011)

  3. #2
    Սկսնակ անդամ ^SRTIK^LA^-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես «միշտ» լռում եմ...

    բայց ամեն մեկն չի կարա քո հերոսուհու պես ուժեղ լինել ,եվ այն էլ ինքնակամ հեռացնել իրենից իր հոգուն հարազատ մեկին
    ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես «միշտ» լռում եմ...

    Միայն խնդրում եմ, հեռու մնացե՛ք այն մարդկանցից ովքեր Ձեզ իրենց հոգուն մոտ չեն թողնում։ Նրանք Ձեզ չեն վստահում, ու եթե կհանդգնեք խաղալ, նրանք միայն հանուն ձեր «զվարճանքի» կերկարացնեն խաղը, որ իրենց իսկ հաղթանակը Ձեր կեղծիքի շղարշը պատռելիս տոնեն։
    Ու նրանց մեջ կհայտնվեն միայն հաշված մարդիկ, ովքեր հանուն ձեզ կլռեն...
    Ծո՛վ, քեզ պինդ-պինդ գրկում եմ: Դու իսկական ծով ես, օվկիանոս, որն անհատակ է: Անընդհատ կարող ես նորություններ գտնել այդ Ծովում:

  5. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես «միշտ» լռում եմ...

    Մի տեսակ իրական կյանք տեսա, կարծես հիմա կողքից հետևեմ այդ "զույգի" զրույցին ու ուզում եմ մեջ ընկնել ու ներողություն խնդրելով ասեմ, որ կյանքը սեփական ուժերով թունավորել չի կարելի

  6. #5
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես «միշտ» լռում եմ...

    Այնքան հոգեհարազատ է գրածտ.......կարծես իմ մտքերը արտահայտած լինես:
    Ես էլ չհասկացա- պարտվեցի,թե՞ հաղթեցի:

  7. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես «միշտ» լռում եմ...

    Գիտես, քո ներկայացրածը հարաբերությունների էն դաժան շերտն ա, որը սակայն հեռու ա ներքեւի շերտ համարվելուց:Չարժի հանձնվել էդքան շուտ: Խաղն անազնիվ ա դառնում ուժերի անհավասարության դեպքում, մնացած դեպքերում դեռ քանի-քանի շերտ կպատռվի, մինչև հաղթանակ-պարտություն կդառնան անիմաստ ու ծիծաղելի "շահումներ-կորուստներ": Ու տենց մաքրազարդվում ա ներքևի շերտը, որն ա` պարզապես լինել միասին:
    Վերջին խմբագրող՝ Ծով: 27.01.2008, 22:15:

  8. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես «միշտ» լռում եմ...

    Կարծում եմ՝ սա հանձնվել չէր, այլ հեղինակի ազնիվ հաղթանակ:

  9. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես «միշտ» լռում եմ...

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես, քո ներկայացրածը հարաբերությունների էն դաժան շերտն ա, որը սակայն հեռու ա ներքեւի շերտ համարվելուց:Չարժի հանձնվել էդքան շուտ: Խաղն անազնիվ ա դառնում ուժերի անհավասարության դեպքում, մնացած դեպքերում դեռ քանի-քանի շերտ կպատռվի, մինչև հաղթանակ-պարտություն կդառնան անիմաստ ու ծիծաղելի "շահումներ-կորուստներ": Ու տենց մաքրազարդվում ա ներքևի շերտը, որն ա` պարզապես լինել միասին:

    Շատ սիրուն ես գրել...Համաձայն եմ, բայց էս դեպքում...ըստ իս անհրաժեշտ էր դադար տալ... ու իրոք անհրաժեշտ էր...
    Խաղն արդեն իսկ երկարացված էր, բայց կեղծիքն օր օրի մեծանում էր...
    Համեմատեմ ուռուցքի հետ. ինչքան շուտ հեռացվեր, այնքան լավ...

  10. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես «միշտ» լռում եմ...

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ սիրուն ես գրել...Համաձայն եմ, բայց էս դեպքում...ըստ իս անհրաժեշտ էր դադար տալ... ու իրոք անհրաժեշտ էր...
    Խաղն արդեն իսկ երկարացված էր, բայց կեղծիքն օր օրի մեծանում էր...
    Համեմատեմ ուռուցքի հետ. ինչքան շուտ հեռացվեր, այնքան լավ...

    Թույնի մանր դոզաները հակաթույն են, ինչպես և հիվանդության չափավոր ներարկումը` պատվաստում: Երևի նույնիսկ լավ էր էդ կեղծիքը. հիմա արդեն գիտես ինչը գնահատել, ու կհասկանաս երջանկության գինը…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միշտ տղան... Ինչո՞ւ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 29.12.2012, 21:03
  2. Անքնություն - երբ աստղերն են լռում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.12.2012, 22:09
  3. Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է...
    Հեղինակ՝ Sun, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 27.09.2012, 20:58
  4. Ծովինար Բանուչյան. «Տե՛ս, որ լռում եմ»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.02.2009, 00:30
  5. Միշտ պատրաստ եմ...
    Հեղինակ՝ Tumbler, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.12.2008, 06:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •