Փորձեմ գրել իմ համեստ կարծիքն այս շատ հետաքրքիր, անչափ կարևոր ու չգիտես ինչու անուշադրության մատնված թեմայում: Նախ և առաջ ուզում եմ ասել, որ այն ամենն, ինչ կգրվի, լինելու է շատ սուբյեկտիվ, ոմանք կհամաձայնեն ինձ հետ, մյուսները՝ ոչ, ամեն դեպքում, կրկնում եմ, սա իմ կարծիքն է ընդամենը:
Ըստ իս, ընդհանրապես գրականության մասին խոսելն ինչ-որ տեղ անիմաստ է, քանի որ իմ խորին համոզմամբ, չկա լավ կամ վատ գրականություն, կան տարբեր ընթերցողներ: Էս մտքին հանգել եմ վերջերս, ու էդ պահից սկսած "Ստեղծագործողի անկյունում" հարձակումներ չեմ գործում ոչ մեկի վրա
Հիմա խոսենք "լավ" կամ "վատ" գրականությունից, ու որպեսզի ինձ համար ավելի հեշտ լինի ասելիքս բացատրելը, թույլ տվեք "գրականություն" գլոբալ հասկացությունը համեմատել "երջանկություն" գլոբալ հասկացության հետ: Լավ ու վատ երջանկություն էլ չկա, չէ՞: Պարզապես այն, ինչը երջանկացնում է մեկին, կարող է կատարելապես անտարբեր թողնել կամ նույնիսկ նյարդայնացնել մեկ ուրիշին:
Ինչ վերաբերում է "համաշխարհային արժեք" կոչված երևույթին, կներեք, բայց ստիպված եմ հայտարարել, որ ինձ համար գոնե գոյություն ունեն մի շարք ոչ այդքան հայտնի հեղինակներ ու բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հանգիստ կարող են ոտք գցել ուզածդ համաշխարհային արժեքի հետ: Իսկ էդ համաշխարհային արժեքը ստեղծվում է հասարակության կարծիքի վրա հիմնվելով կամ, ինչն ըստ իս ավելի վատ է՝ best selling երևույթով, երբ գործի գրական արժեքը չափում են նրա վաճառքի քանակով:
Ինչ վերաբերում է հեղինակի "ներսին" կամ "դրսին", էլի կարծում եմ, որ ճաշակի ու նախասիրությունների հարց է: Ինձ համար էդ ձեր ասած ներքին խմորումներն անչափ հետաքրքիր են, սիրածս ստեղծագործությունների մեծ մասն ընդհանրածես զուրկ է սյուժեից: Չնայած, իհարկե, չեմ ժխտում, որ "դրսային" գրականությունն էլ է շատ հետաքրքիր:
Դե իսկ գրականության դաստիարակչական դերն ու դրա կարևորությունն ինձ թվում է քննարկելն անգամ ավելորդ է![]()
Էջանիշներ