User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Գեղարվեստական գրականության դերն ու նպատակը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղարվեստական գրականության դերն ու նպատակը

    Թեման ունի հինգ աստղ ու ոչ մի գրառում. այ քեզ պարադոքս:

    Ուզում եմ գրել իմ կարծիքը: Գտնում եմ, որ բոլոր գրողները և ըստ այդմ նրանց ստեղծագործությունները բաժանվում են երկու խմբի: Առաջինի մեջ են մտնում այն գրողները, որոնք ամբողջությամբ սևեռված են իրենց ես-ի վրա ու ցանկանում են հնարավորինս ներկայացնել իրենց հոգում կուտակվածը. սովորաբար այդ կուտակվածը ցավ կամ բողոք է լինում: Երկրորդի մեջ են մտնում նրանք, ովքեր ուղղված են ոչ թե իրենց ես-ին, այլ աշխարհին և փորձում են ներկայացնել այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, բայց հետաքրքիր ու տարբեր, երբեմն անսպասելի «լույսերի» ներքո: Հենց վերջիններս էլ ունենում են հաջողություն, ու հենց նրանց ստեղծագործություններն են (կամ դրանցից լավագույննները), որ մնում ու ապրում են:

    Հենց դա է գրականության դերն ու նպատակը՝ ներկայացնել աշխարհը, կյանքը, մարդկային հարաբերությունները, պարզ ու հասարակ բաները այնպես, որ նրանք պատկերվեն իրենց ողջ երանգներով, երևան բոլոր կողմերից՝ դրանով իսկ ընթերցողի համար դառնալով բացահայտումներ և ուսուցողական ուղեցույցներ: Կոնկրետ ինձ՝ որպես ընթերցողի, ոչ այնքան հետաքրքիր է որևէ մեկի (եթե իհարկե դա հանճարեղ անձնավորություն չէ) ներքին խմորումների արգասիքներն ընթերցելը, որքան աշխարհի մասին պարզ բառերով գրված որևէ գործ կարդալը, որից հետո այնքան շատ մտածելու բան է ստեղծվում:
    Իմ կարծիքով ցանկացած գրող, եթե ուզում է թողնել մնայուն արժեքներ, պիտի աշխատի նայել «դուրս», ոչ թե «ներս»: «Դրսում» այնքան հետաքրքիր բաներ կան, միայն պետք է նկատել ու կարողանալ այնպես գրել, որ կարդացողն էլ անպայման տեսնի այդ ամենը ու ոչ միայն տեսնի, այլև կարդալուց հետո դեռ երկար մտածի իր տեսածի մասին... Աշխարհն ու կյանքը մնայուն են, իսկ ես-ը անցողիկ: Այդ պատճառով էլ ոչ մի եսակենտրոն ստեղծագործություն այնքան չի ապրի, որքան աշխարհին ուղղվածը:
    Վերջին խմբագրող՝ ivy: 26.04.2008, 21:01:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (06.04.2013), Ուլուանա (13.03.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 104
    Վերջինը: 06.05.2012, 20:13
  2. Գեղարվեստական և գիտական գրականության նոր կայք:
    Հեղինակ՝ ashot_1987, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.11.2010, 16:34
  3. Երբ աղջիկներն իրենց թանկացնում են, դրա նպատակը ո՞րն է
    Հեղինակ՝ Կյաժ Հայկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 241
    Վերջինը: 18.11.2008, 20:01
  4. Նոր հայկական գեղարվեստական ֆիլմ
    Հեղինակ՝ P.S., բաժին` Կինո
    Գրառումներ: 11
    Վերջինը: 12.12.2007, 09:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •