User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Հարցազրույց ձյունանուշիկի՝ Arisol-ի հետ

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցազրույց ձյունանուշիկի՝ Arisol-ի հետ

    Պարզապես զրույց...
    «Ակումբի Ձյունանուշիկը»



    Alize_etoilik
    Պաչիկով բարև Նա՛ր ջան։

    Arisol

    Վա՜յ, քեզ էլ։

    Alize_etoilik

    Նա՛ր, ինչպիսի՞ն են տրամադրության տատանումները էս ձմռան ցուրտ ու մռայլ օրերին։

    Arisol

    Զարմանալի ա, բայց վերջերս գրեթե չեն նկատվել վատ տրամադրության նշույլներ /թու-թու-թու/ ։ Հիմնականում լավ տրամադրություն ունեմ։ Հատկապես երբ ձյուն եկավ, ես ընկա մանկությանս գիրկն ու գնացի ձների մեջ թավալվելու։

    Alize_etoilik

    Իսկ էլ ի՞նչը կարող է քեզ մանկության գիրկը գցել։

    Arisol

    Դե օրինակ այսօր ինտերնետում մի աղջիկ ինձ գտավ, որի հետ մի բակից էինք Պիտերում ու վերջին մի ժամը ընկել էինք հիշողության գիրկը, մեր մանկությունն էինք հիշում։ Է՜հ, լավ ժամանակներ էին ։ Բացի այդ, ամեն անգամ խանութ գնալով՝ ընկնում եմ մանկության գիրկը։ Դե քանի որ արդեն մեծ եմ ու ինքնուրույն կարող եմ որոշել՝ ինչ առնել «Մա՛մ, մա՛մ, էս կառնե՞ս...» ասելու փոխարեն, առնում եմ էն, ինչ փոքր ժամանակ ուզում էի, բայց չէին առնում։

    Alize_etoilik

    Ինչքա՞ն ժամանակ ես ապրել Պիտերում։

    Arisol
    Չեմ հիշում, թե քանի տարի, բայց իմ մանկությունը. մանկապարտեզ, առաջին դասարան...լրիվ էնտեղ էր...

    Alize_etoilik

    Իսկ հիշում ե՞ս ինչու վերադարձար։

    Arisol
    Դե կոնկրետ պատճառ չկար։ Առաջին դասարանը երբ ավարտեցի, մամաս արձակուրդներին ուղարկեց Հայաստան, ու տենց էլ մերոնք ինձ պահեցին ։ Երկրորդ դասարանս արդեն Կապանում գնացի։

    Alize_etoilik
    Հիմա ապրում ես պապիկի ու տատիկի հետ, չէ՞։ Ո՞նց ա...

    Arisol
    Հա, ինչպես նաև վերջին 8-9 տարին։ Դե, նոռմալ, ոնց պիտի լինի...ուղղակի ես Կապանը չեմ սիրում, նեղված եմ ինձ զգում։ Ախր Պիտերից հետո շատ փոքր ա ու շնչելու տեղ չկա :

    Alize_etoilik
    Դե գոնե «Երևան-Երևան արի՛, հիմնական Երևանում մնա՛»։ Հն...Ե՞րբ...

    Arisol
    Դե, Ծո՛վ ջան, որ իձնով լիներ, վաղուց Երևանում կլինեի, հատկապես, որ մամաս էլ ա էնտեղ։ Ուղղակի հիմա պատճառներ կան, որ չեմ կարող գալ, բայց հուսով եմ, որ մոտակա ժամանակներս կտեղափոխվեմ։

    Alize_etoilik
    Ես էլ եմ հուսով։ Նա՛ր, վերջերս ակումբում ծայրահեղ հազվադեպ ես երևում, իսկ վերջին գրառմանդ վրա երևի դարերի փոշի ա նստել: Ինչու՞...

    Arisol
    Կոնկրետ ոչ մի պատճառ չկա։ Ուղղակի ամռանը, երբ ծովից եկա, էդ ընթացքում շատ բաներ էի բաց թողել, ինչն ինձ համար կատաստրոֆիկ էր։ Էդքանը կարդալ չէի կարող, աչքերս մոնիտորով կարդալիս ցավում են, իսկ ինչ-որ թեմայում գրառում անել՝ առանց կարդալու, ռիսկ չէի անում։ Մի ժամանակ գրառումներ անում էի որոշ թեմաներում, բայց հետո սկսեցի ձանձրանալ, որովհետև էն թեմաները, որոնք ինձ հետաքրքրում են, արդեն որոշ անդամների հետ քննարկել էի ու ասածս նորից կրկնելու ցանկություն չկար։ Ու տենց մանրից սկսեցի քչացնել ակումբ մտնելը։ Մի ժամանակ միայն մտնում ու կարդում էի, հետո դադարեցի, որովհետև շատ այլ զբաղմունքներ ու գործեր ունեի։ Ինքս էլ եմ զարմանում, թե ինչպես տենց հեռացա ակումբից։
    Երբեմն մտնում եմ, ուզում եմ գրառում անել, բայց առաջվա հավեսը չկա։

    Alize_etoilik
    Միջանկյալ մի բան. ես շատ եմ կարոտում քո գրառումները ու քեզ ակումբում։ :

    Arisol
    Շատ ժամանակ ես էլ եմ կարոտում ակումբամանյակ վիճակս ։ կարոտում եմ էն, երբ տենց հավեսով մտնում, գրառումներ էի անում, հազար անգամ F5 կոճակն էի սեղմում, որ տեսնեմ նոր գրառումներ կա՞ն։ Ու երբ լինում էր ուրախությամբ արագ-արագ բացում էի կարդում, ուրախանում, երբեմն՝ նյարդայնանում։

    Alize_etoilik
    Ակումբում շատ ընկերներ ունես։ Ու՞մ ես ամենաշատը վստահում ու ու՞մ հետ հանդիպելուց առաջ ա, որ կարոտից ասենք շունչդ կտրվում ա։

    Arisol
    Ճիշտ նշեցիր. իմ ընկերների 70% ը ակումբցիներ են։ Բոլորին էլ շատ սիրում եմ, հարգում, յուրաքանչյուրն էլ միակն ա իր տիպով,շատերին կարող եմ վստահել։ Գրեթե բոլորին ահավոր կարոտում եմ։ Իհարկե կան մարդիկ, որոնց ավելի շատ եմ կարոտում, բայց չեմ սիրում «ջոկողություն» անել , դրա համար անուններ չեմ ուզում տալ։ Էդ մարդիկ կարդալուց հաստատ կիմանան, որ իրանց մասին ա խոսքը։

    Alize_etoilik
    Շատ լավ, իսկ հեշտ է՞ շահել քո վստահությունը։

    Arisol
    Կարծում եմ՝ մինչև վերջին ժամանակներս բավականին հեշտ էր, բայց վերջերս որոշ տհաճ դեպքեր եղան, ու ես սկսեցի շատ դժվարությամբ վստահել մարդկանց...

    Alize_etoilik
    Թեկուզ առանց անունների, փակագծերից գոնե մեկը կբացե՞ս...

    Arisol
    Կբացեի, բայց դա շատ անձնական ա։ Թո՛ղ ներեն ինձ կարդացողները։ Ուղղակի կասեմ մի բան. ընկերությունն ինձ համար ավելի բարձր ա, քան շատ այլ բաներ, ու եթե մեկին կոչում եմ «ընկեր», ապա պատրաստ եմ շատ բան զոհաբերել հանուն մեր ընկերության։

    Alize_etoilik
    Վատ աուրան /չասեմ «վատ» մարդկանց/ ինչպե՞ս ես վանում քեզանից։

    Arisol
    Հմ...իրանք ինքնուրույն են ինձանից վանվում։

    Alize_etoilik
    Կարելի՞ է ենթադրել, որ այդ առումով շատ բախտավոր ես ու միշտ լավ աուրա ես «շնչում»։

    Arisol
    Եսի՞մ... Ուղղակի ամբողջ հարցն էն ա, որ ես գրեթե վատ աուրա չեմ հանդիպում, որովհետև մարդկանց մեջ հիմնականում իրենց լավ կողմերն եմ նկատում , իսկ վատերը՝ անտեսում։

    Alize_etoilik
    Իսկ ի՞նչը քեզ կարող է զարմացնել։

    Arisol
    Այ եթե մի օր ակումբցիներով հավաքվեք ու գաք Կապան, ես շատ կզարմանամ :

    Alize_etoilik
    Որ մենակ էի, էլի էդ հույսով եկա մոտդ։

    Arisol
    Էն էլ լրիվ այլ ինտերնետ կլուբ գնացիր։

    Alize_etoilik
    Հետևաբար անկոչ հյուրեր շատ ե՞ն այցելում քեզ։

    Arisol
    Էդքան էլ շատ չէ, բայց երբեմն պատահում ա, ու էդ ժամանակ իմ ուրախությանը սահման չի լինում։

    Alize_etoilik
    Ամենաթանկ ու անմոռանալի նվերը, որ երբևէ ստացել ես, կասե՞ս։

    Arisol
    Երկու հատ ա եղել։ Ուրեմն, մեկը ստացել եմ Նոր տարուն, երբ դեռ պստլիկ երեխա էի։ Դա մի շատ փոքրիկ քսակ էր ջինսից, որի մեջ երեք հատ պնդուկ կար։ Մամայիս ընկերուհին էր նվիրել ու ասել, որ ամեն պնդուկի մի երազանք ա հասնում, ուստի զգույշ լինեմ ցանկություններիս հետ պնդուկը ջարդելուց առաջ։ Դե էն ժամանակ հավատացի, որ տենց ա ու երկար ժամանակ չէի ջարդում պնդուկները, որովհետև չգիտեի՝ ինչ եմ ուզում։ ՄԻ օր էլ տեսա, որ իրանք չկան. Ինչ-որ մեկը չիմանալով կերել էր։ Էդ քսակը մինչև հիմա մոտս ա, ու մեջը դնում եմ ինձ համար թանկ բաներ։
    Երկրորդ անմոռանալի նվերն էլ մամաս էր նվիրել, երբ արդեն Կապանում էինք, կարծեմ 5րդ դասարան էի: Դա ДДТ-ի "Единочество" ալբոմն էր, որն էն ժամանակ դեռ նոր էր դուրս եկել, իսկ ես էլ ДДТ-ի поклонница էի երկար ժամանակ, ու շատ ուրախացա, երբ մամաս ծնունդիս նվիրեց, որովհետև ես կարծում էի, որ դժվար Կապանում լինի :

    Alize_etoilik
    Իսկ ի՞նչ սկզբունքով ես նվեր ընտրում։

    Arisol
    Դե նախքան առնելը / եթե ծնունդ ա/ հարցնում եմ տվյալ մարդուց, թե ինչ կուզեր, որ իր ուզածով լինի։ Եթե չի ասում, ապա գործս բարդանում ա, ու սկսում եմ մտածել, թե ինչից կուրախանա տվյալ մարդը, ինչը նրա սրտով կլինի։

    Alize_etoilik
    Իսկ պնդուկատիպ յուրահատուկ մի բան ինքդ երբև նվիրել ե՞ս։

    Arisol
    Դե եղել են իհարկե ։ ՀԻմնականում ինքս էի պատրաստում ու մեջն ինչ-որ խորհրդավորություն մտցնում, սովորական, հասարակ նվերը դարձնում յուրահատուկ։ Ասենք ասում եմ. «Սրա մեջ դրել եմ այն սերը, որ տածում եմ քո հանդեպ, ուստի համարի՛ր այս պուճուրիկ, թեկուզ ոչ յուրահատուկ նվերը որպես ինձանից մի մաս»։ Կարևորը ուղղակի խոսքեր չեն, այլ իրոք ի սրտե։

    Alize_etoilik
    Լավ էր։ ՄԻ ժամանակ ֆանտաստիկ երազներ էիր տեսնում, իսկ հիմա՞...

    Arisol
    Վայ, հիմա էլ։ Վերջինը հենց էսօր եմ տեսել /ի դեպ, վերջին մի ամիսն անընդհատ Երևանն ու Երևանիս ընկերներին եմ տեսնում/։

    Alize_etoilik
    Արի՛ մտածենք, որ ակումբում՝ քո բացած «Երազներ» թեմայում, գրառում ես անում. մի երազ կպատմե՞ս...

    Arisol
    Դե հենց էսօրվանն էլ պատմեմ։ Դերերում՝ Մեսրոպ, Նարե, ինչ-որ անծանոթ մարդ, որ անընդհատ ինձ հետ էր և էլի շատ անծանոթ մարդիկ...
    Ամբողջը կատարվում էր ինչ-որ «պիռատսկի» նավի վրա, որն ուղղակի նավ չէր, այլ մոգական էր ու ժամանակի մեջ ցատկոտում էր։ Իմ միսիան էր մի ժամանակից մյուս ժամանակը տեղափոխել տարբեր երեխաներ։ Դե տենց էլ անում էի, մինչև եկավ մի ժամանակահատված, որտեղ հանդիպեցի Մեսրոպին։ Կանգնած խոսում էինք, մեկ էլ մի աղջիկ հայտնվեց՝ մառլիայով փաթաթված, հետո հանեց էդ մառլիան ու ուզում էր գցել, երբ էդ րոպեին Մեսրոպը այն խլեց աղջկա ձեռքից, հոտ քաշեց ու գնաց ինչ-որ սենյակ։ Գնացի Մեսի հետևից ու տեսա, որ պառկած ա՝ էդ մառլիան դոշերին գցած։ Մեկ էլ կտրուկ վեր կացավ ու ասաց. «Ես հասկացա մազերի կառուցվածքը» ու գնաց եսիմ ուր...
    Դրանից հետո արթնացա ու միանգամից Մեսին պատմեցի երազս։

    Alize_etoilik
    Հետաքրքիր էր...ՀԻն ժամանակների «Օֆֆտոպանոցի» շեֆերը նույն երազում։
    Նարու՛կ, սնահավատ ե՞ս. նշաններ, սև կատու, աղի բլիթ և այլն...

    Arisol
    Չէի ասի: Իմ մոտ էդ սնահավատության երևույթն այլ կերպ ա բացատրվում. ասենք ասում են, որ եթե սև կատուն փողոցն անցավ, ապա վատ բան ա պատահելու էդ օրն, ու սկսում են մտածել դրա մասին, վախենալ, ու արդյունքում իրոք ինչ-որ վատ բան ա կատարվում: Ես բացատրում եմ սա նրանով, որ մարդիկ արհեստականորեն դեպի իրանց են ձգում էդ վատ մտքերը, էներգիան` անընդհատ մտածելով, որ ինչ-որ վատ բան պետք ա պատահի, իսկ ինչպես շատերս գիտենք, "мысль материализуема", դրա համար էլ իրոք վատ բան ա պատահում : Իսկ եթե անտեսել էդ ամենը, ապա դա մեզնից հեռու կմնա : Կարծում ես ինչու՞ են ասում, որ էն մարդկանց, ովքեր սնահավատ չեն, նման բաները կողքով են անցնում : Որովհետև (կներես, ռուսերեն պետք ա ասեմ) они не зацикливаются на этом и этим самым не притягивают к себе эту отрицательную энергию :

    Alize_etoilik
    Մի հատ շատ թանկ հարց, որ ամեն մեկի չեմ տալիս, քանի որ անհեթեթ ա...Ինչի՞ց ես փշաքաղվում։

    Arisol
    Էս հարցը նախավերջին անգամ վաղ հասակում են տվել, վերջին անգամ մի քանի շաբաթ առաջ։ Հետաքրքիր զուգադիպութուն ա...
    Փշաքաղվում եմ, երբ գրատախտակը թղթով մաքրում են,եղունգով ճանկռում են այն կամ ապակին, մեկ էլ երբ նուրբ մաշկիս են կպնում։

    շարունակելի…

  2. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցազրույց Ձյունանուշիկի՝ Arisol-ի հետ

    Alize_etoilik
    Նա՛ր, շարունակում ե՞ս ուսումնասիրել բուդդիզմը։

    Arisol
    Իհարկե։ Հենց հիմա կարդում եմ Clive Erricker "Buddhism" գիրքը։ Ասեմ, որ բուդդիզմն ինձ անչափ օգնում ա ապրել ու ոչ միայն...

    Alize_etoilik
    Ես եմ՝ բուդդիզմից ասենք գաղափար չունեմ։ Կծանոթացնե՞ս թեթևակի...

    Arisol
    Ճիշտն ասած, էդ իմ ամենաչսիրած բանն ա, որովհետև հնարավոր ա մեկը կարդա մի բան հասկանա, մյուսը՝ լրիվ ուրիշ բան, ու երբ ամենքի պատմածը լսես, կմտածես՝ տարբեր երևույթներից են խոսում։ Ուստի խորհուրդ կտամ, որ յուրաքանչյուրն ինքնուրույն կարդա։ Ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր կրոնների մեջ բուդդիզմն ամենաբարի ու խելացի կրոնն եմ համարում, իսկ ինձ համար այն ոչ թե կրոն ա, այլ աշխարհահայացք։

    Alize_etoilik
    Իսկ Մեզանում / կոնկրետ Հայաստանում/ կրոնն է՞ մարդուն ընտրում, թե՞ մարդը կրոնը։

    Arisol
    Ավելի շատ կրոնն ա մարդուն ընտրում, ավելի կոնկրետ՝ քրիստոնեությունը։ Մեզ՝ հայերիս, դաստիարակել են տենց, ու շատ դեպքերում մարդիկ փակ աչքերով ապրում են դրանով ու ուզում են համոզել, որ ճիշտ են, իրենց կրոնից բացի ուրիշ ոչինչ չկա։
    Երբ իմանում են, որ բուդդիզմով եմ հետաքրքրված, ծիծաղում են կամ սկսում «նոտացիաներ» կարդալ։

    Alize_etoilik
    Նա՛ր, ե՞րբ քեզ օդը չի հերիքում։

    Arisol
    Երբ գտնվում եմ ոչ «իմ» շրջապատում, երբ չեմ կարողանում արտահայտվել, վախենում եմ, որ սխալ կհասկանան։ Օրինակ Կապանում ինձ օդը մինչև վերջերս չէր հերիքում։

    Alize_etoilik
    Իսկ ի՞նչ փոխվեց։

    Arisol
    Մեր քաղաքում վերջապես գտա մի ընկերուհի, որի հետ իրար կես բառից հասկանում ենք։

    Alize_etoilik
    Ուրեմն ի՞նչ հատկանիշներով է օշտված այն մարդը, ով մտերիմ ընկերդ դառնալու շանսեր ունի։

    Arisol
    Ծո՛վ ջան, առաջին ու ամենակարևոր հատկանիշն էն ա, որ էդ մարդն անկեղծ լինի ու վստահություն առաջացնի, իսկ մնացածը ինքնըստինքյան ա ստացվում։

    Alize_etoilik
    Հիասթափվելուց հետո ինչքա՞ն ժամանակ է պետք սթափվելու համար։

    Arisol
    Օ՜...դա բարդ բան ա...Ամեն ինչ կախված ա տվյալ մարդուց, թե ինչպես իրեն կդրսևորի։ Ես շուտ եմ ներում։

    Alize_etoilik
    Երկար ժամանակ է՝ ուզում եմ անդրադառնալ ստորագրությանդ, բայց խուսափում եմ, որ գուցե անձնական դարակներդ խցկվելու պես մի բան լինի։ Այնուամենայնիվ, ինչու՞ ես հոգնել քո եսից, քո էությունից և այլն...
    /Կամ ինչու՞ էիր...եթե մոռացել ես փոխել ստորագրությունդ։ /

    Arisol
    Ճիշտն ասած, դեպրեսիայի մեջ էի էդ ժամանակ ու չեմ էլ հիշում հիմա կամ չեմ ուզում հիշել։ ՀԻմա ազնվորեն կարող եմ ասել, որ ամեն ինչ նոռմալ ա ու դեպրեսիայի մեջ ընկնելու պատճառներ մոտակա ժամանակներում չեմ տեսնում։

    Alize_etoilik
    Սրտիցս քար ընկավ ուրեմն...
    Երկու քարի արանքում հայտնվելիս ինչպե՞ս ես գլուխ հանում կամ ընտրում։

    Arisol
    Թե՞ երկու կրակի...

    Alize_etoilik
    Ոնց կուզես...

    Arisol
    Իրականում փորձում եմ հանդարտեցնել երկուսին էլ, իսկ ընտրության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ես չեմ սիրում ընտրություն անել...

    Alize_etoilik
    Իիիիիիիիիիիի.. բա նախագահական ընտրություններին ու՞մ ես ընտրելու։

    Arisol
    Ես քաղաքականությունից շատ հեռու մարդ եմ, ուստի հավանաբար ոչ մեկի կամ նրան, ում նկարը դուրս գա։

    Alize_etoilik
    Ուզում էիր հոգեբան դառնալ։ Քայլեր ձեռնարկում ե՞ս այդ ուղղությամբ։

    Arisol
    Ուզում էի, բայց հիմա չեմ ուզում, որովհետև հոգեբան լինելով շատ բաների չես կարող տարբեր կողմերից նայել։ Հոգեբանությունը քեզ դնում ա կոնկրետ «ռամկաների» մեջ, իսկ քանի որ ես բուդդիզմ եմ ուսումնասիրում, ապա չեմ կարող լինել հոգեբան և հակառակը։

    Alize_etoilik
    Քո որոշումների վրա ի՞նչ արտաքին գործոններ կարող են ազդել։

    Arisol
    Տատիկիս, պապիկիս որոշումները, հնարավորություններս։

    Alize_etoilik
    Նա՛ր, իսկ ո՞նց ա մինուճար զավակ լինելը։

    Arisol
    Էդքան էլ լավ չի, տխուր ա։ Միշտ երազել եմ քույր կամ եղբայր ունենալ, իրանց դիմագծերի մեջ իմ դիմագծերը տեսնել, խաղալ, կռվել, կիսվել և այլն...
    Տխուր ա, տխուր...Չնայած չգիտեմ, թե ինչպես կլիներ, բայց իմ բնավորությամբ դժվար թե դժգոհեի, որ իրանք կան։

    Alize_etoilik
    Ի՞նչ ես փնտրում հիմա։

    Arisol Հենց հիմա ոչինչ. հանգիստ վիճակ ա մոտս։ Հոգնել եմ փնտրտուքներից։

    Alize_etoilik
    Իսկ ի՞նչ ես անում, երբ ինքդ քեզ չես հասկանում։

    Arisol
    Ասում եմ՝ հոգնել եմ իմ եսից, իմ էությունից ու փորձում եմ հանգստանալ, հավաքվել։

    Alize_etoilik
    Ու գտնում ես քեզ, քո եսը, քո էությունը...
    Ի՞նչ սպասելիքներ ունի Նարեն 2008-ից։

    Arisol
    Նարեն սպասում ա, որ 2008-ը ամենահետաքրքիր ու օգտակար տարիներից մեկը կլինի։ Ամեն ինչ կլինի իմ ուզածով ու ամենակարևորը հասկանամ՝ իմ ուզածը որն ա...

    Alize_etoilik
    Եթե պարզապես հարցնեմ՝ անձնական հորիզոններում ինչ կա, կպատմե՞ս ինչ-որ գաղտնիք չի ու չէիր թաքցնի ակումբցիներից։

    Arisol
    Դե երևի բոլորի համար նորություն լինի. ես ընկեր ունեմ։ Սա իմ կյանքի «ամենավերջին» նորություններից մեկն ա, ուստի խնդրում եմ սիրելի ընկերներիս չնեղանալ, որ նոր են իմանում սրա մասին։

    Alize_etoilik
    Նարու՛կ, վաղն ի՞նչ ես անելու։

    Arisol
    Էս հարցազրույցի մեջ ա՞ մտնում, թե՞ օֆֆտոպի կարգի հարց ա։

    Alize_etoilik
    Օֆֆտոպային հարց /մենք մի ժամանակ պայքարում էինք հորիզոնականների համար

    Arisol
    Վաղն անելու եմ, ինչ ամեն օր. Կեսօրին արթնանալու եմ, միանգամից մտնելու եմ icq, տեսնեմ՝ ով կա, ով չկա։ Էդ ընթացքում գնալու եմ լվացվեմ, հագնվեմ, սանրվեմ, մի բան ուտեմ, «պերերիվ» վերցնեմ հետս ու գամ գործի։ Հետո միացնելու եմ բոլոր կոմպերը, բացելու եմ մի քանի syte, կարդալու եմ։ Հետո ընկերուհիներս կգան. Կծիծաղենք, կխոսենք, կլիցքաթափվենք։ Հետո մութը կընկնի, իրանք կգնան, ու ես կմնամ մենակ ու կշարունակեմ ինտերնետով թափառել։ Հետո ինչ-որ մեկի հետ զրույցով եմ ընկնելու ու մոռանալու եմ, որ արդեն 22։30 անց ա։ Մերոնք զանգելու են, ջղայնանան, կանչեն տուն ։ Ես կիսատ եմ թողնելու հետաքրքիր խոսակցությունը ու գալու եմ տուն էն հույսով, որ կշարունակեմ։ Պառկելու եմ, սպասեմ ժամը 02։00, երբ կսկսվի իմ սիրած սերիալը STUDENTS INTERNATIONAL, կնայեմ ու կքնեմ՝ ընկնելով ֆանտաստիկ երազների մեջ։


    Alize_etoilik
    Հույս ունենա՞մ, որ երբեմնի ակտիվիստ ակումբցի Նարեն կվերադառնա...

    Arisol
    Ոչինչ չի բացառվում, հարգելի՛ս...

    Alize_etoilik
    Շնորհակալ եմ ջերմ հարցազրույցի համար, որ ինձ քո բիզնես-աշխատավայրում անցկացրածս անմոռանալի մի քանի ժամը հիշեցրեց։

    Arisol

    Քեզ նույնպես շնորհակալություն ինտերվյուի համար։
    Վերջին խմբագրող՝ Ծով: 23.01.2008, 17:31:

  3. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցազրույց ձյունանուշիկի՝ Arisol-ի հետ

    Ալիզ ապրես, իմ հմար բացահայտեցիր Նարեին, ես չէի ճանաչում նրան հիմա մի քիչ ճանաչեցի ու ահագին սիրեցի

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցազրույց ձյունանուշիկի՝ Arisol-ի հետ

    Անկեղծ ու անմիջական հարցազրույց էր։ Նկարն էլ, ի դեպ, շատ լավ է ընտրված. Նարեին լավ է բնութագրում։ Դե, իհարկե, ես իմ «քույրիկին» նոր չեմ ճանաչում, որ նորություններ իմանայի նրա մասին, բայց դե մի տեսակ կարոտել էի նրա գրառումները...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցազրույց ձյունանուշիկի՝ Arisol-ի հետ

    ես արդեն սիրում եմ Արիսոլին
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #6
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցազրույց ձյունանուշիկի՝ Arisol-ի հետ

    Դեռ ոչ ոքի հարցազրույցը այսպես հաճույքով չեմ կարդացել…
    Ապրես Ծովինար, շատ լավ էիր անց կացրել հարցազրույցը. Մեծ բավականություն ստացա

  7. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցազրույց ձյունանուշիկի՝ Arisol-ի հետ

    Ինչ պուպուշ էր:
    Երկուսդ էլ շատ լավն եք՝ համ Ձյունանուշիկը, համ Ծովանուշիկը:
    Ափսոս, որ Նարեն հիմա ակտիվ չի ակումբում...

  8. #8
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցազրույց ձյունանուշիկի՝ Arisol-ի հետ

    Շնորհակալությունս եմ հայտնում Ծովոյին, որ սենց հետաքրքիր հարցազրույց անց կացրեց իմ հետ, ու կարծում եմ, որի շնորհիվ շատերն, ովքեր չէին ճանաչում ինձ, բավականին լայն պատկերացում ունեցան, թե ով ա Արիսոլը , ինչն էլ ավելացրեց ինձ սիրող մարդկանց քանակը :

    Հ.Գ.Ասեմ, որ շատերիդ հետևում եմ :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  9. #9
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցազրույց ձյունանուշիկի՝ Arisol-ի հետ

    Հարցազրույցը ավելի շատ մտերմազրույց էր հիշեցնում
    Նարեի մասին շատ նոր բաներ չիմացա առանձնապես Միայն ստացա այն հարցի պատասխանը, թե ինչու Արիսոլն այլևս ակումբի ակտիվ անդամներից չէ Տեղդ երևում է, Նարե
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  10. #10
    Փոխակերպում` Կալցիֆեր DVG-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    388
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցազրույց ձյունանուշիկի՝ Arisol-ի հետ

    Arisol
    Ասում եմ՝ հոգնել եմ իմ եսից, իմ էությունից ու փորձում եմ հանգստանալ, հավաքվել։


    մի քիչ ուշացումով կարդացի հարցազրույցը, բայց Նարեի հետ ծանոթ լինելով 2002-ից, կարող եմ վստահաբար ասել, որ նրա մեջ ոչ մի էական բան չի փոխվել, և հուսեվ եմ, որ երբեք էլ չի փոխվի, որովհետև նա լավն է այնպիսին, ինչպիսին կա, և նրան ՛հավաքվել՛ պետք չի, նա երբեք էլ չի ՛մասնատվել՛... Ցանկանում եմ SHATE-ին լինի միշտ այդպես պայծառ
    А я КОТ, который гуляет сам по себе...
    Մարդուկներ...թարգե՛ք իմ հաշվին ինքնահաստատվելը...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Arisol շնորհավորրրրր...
    Հեղինակ՝ Kita, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 20.04.2010, 13:00
  2. Arisol :)
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.04.2009, 10:48
  3. Շնորհավոր Arisol :)))
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 22.04.2008, 13:55
  4. Ծնունդդ շնորհավոր, Arisol
    Հեղինակ՝ Vahe, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 53
    Վերջինը: 20.04.2007, 14:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •