Հետաքրքիր հարց է
ինձ էլ էր նրանց կապը բավական հետաքրքիր և այս թեմայով շատ եմ զրուցել թե՛ Եզդիների (Հայաստանի, Վրաստանի և Իրաքի) և թե՛ Քրդերի հետ..
մի քանի բառով պատասխանեմ.
Եզդիները և Քրդերը՝ դա նույն ժողովրդի 2 տարբեր հատվածներ են
ընդհանուր և իրական անվանումը՝ Կուրմանջի (թե՛ ազգային պատկանելության և թե՛ լեզվի)..
Եզիդիզմ՝ դա իրենց ավանդական պաշտամունքի անվանումն է (իմաստը՝ արևապաշտությունն է.. ինչպես արդեն նշեց Պանդուխտը՝ Զրադաշտից մնացած մի ճյուղ է.. ունեն նաև հրեշտակներ)..
մի հետաքրքիր հատկություն բնորոշ է եղել այս ժողովրդին (ինչը պահպանվել է նաև այսօր՝ Հայաստանի Եզդիների, և, մասամբ, Վրաստանի Եզդիների մոտ)
համարում են, որ ով ամուսնանա օտարազգու հետ (Հայաստանի Եզդիները, հատուկենտ դեպքերում, ընդունում են երբ Եզդին ամուսնանա Հայուհու հետ՝ պայմանով, որ Հայուհին դառնա իրենց կրոնին և սկսի հետևել իրենց ավանդույթներին), կամ, առավել ևս, փոխի կրոնը՝ դադարում է Եզդի լինել..
և նրա սերունդներն էլ, այլևս, Եզդի համարվել չեն կարող (բացառությամբ, եթե մի քանի սերունդ անընդմեջ զղջա նախնու «սխալը» և բարեպաշտորեն հետևի ժողովրդական և պաշտամունքային ավանդույթներին)..
այսպիսով՝ ով ամուսնական միություն կնքի օտարազգու հետ կամ փոխի կրոնը՝ ինքնստինքյան դառնում է «քուրդ»..
«քուրդ» բառը հին Կուրմանջերենից թարգմանվում է որպես «ազգից հեռացած», այլ խոսքերով ասած՝ «դավաճան»..
այսպիսով՝ երբ, կողմնակի ազդեցության ներքո, այս ժողովրդի մեծագույն մասը իսլամացվեց, մնացյալ մասը սկսեց նրանց «քուրդ» կոչել, ինչը, ժամանակի ընթացքում, սկսեց բնորոշվել որպես «ազգության անվանում»..
և, նույնպես ժամանակի ընթացքում, մնացած Կուրմանջիներից, այսինքն՝ իսլամիզացիայի ենթարկված «քրդեր»-ից տարբերվելու համար, նրանց սկսեցին իրենց պաշտամունքի անվանումով «եզդի» կոչել..
ասվածի վառ ապացույց կարող է լինել անցյալ տարվա (թե՞ նախանցյալ..) մի Եզդի երգչուհու պատմությունը..
Ռուսական հանրահայտ «Ֆաբրիկա Զվեզդ» ծրագրին մասնակցած Հայաստանցի Զառա Մգոյանը ամուսնացավ մի Ռուս երգչի հետ և ընդունեց Քրիստոնեությունը
բոլոր Եզդիները այլևս միաբերան սկսեցին նրան «քուրդ» համարել..
մի հետաքրքիր հատկություն ևս, հատկապես ինչի համար Եզդիները չեն հարգում Քրդերին..
Եզդի ժողովուրդը մասնաբաժանվում է 3 հիմնական խմբերի՝ մրիդ, փիր և շեյխ
մրիդները՝ այսպես ասած՝ հասարակ մահկանացուներն են..
փիրերը և շեյխերը՝ համարվում են պաշտամունքային և ազգային ավանդույթների պահապանները և պատասխանատուները, ընդ որում՝ շեյխերը բարձրացվում են մինչև սրբերի աստիճանի..
սրանք պաշտոններ չեն, այլ՝ փոխանցվում են սերնդե սերունդ՝ հորից որդի
համապատասխանաբար՝ շեյխական ընտանիքի զավակը իրավունք ունի ամուսնական միություն կնքել միմիայն շեյխական ընտանիքի զավակի հետ, փիրը՝ փիրի, և մրիդը՝ մրիդի..
հակառակ դեպքում՝ այդ ամուսնությունը սրբապղծություն կհամարվի և կնզովվի ընտանիքի անդամների և ժողովրդի կողմից
ամուսնացողները, նույնիսկ, կընկնեն մահացու վտանգի տակ
Քրդերը՝ իսլամացվելով, բնականաբար, սկսել են ապրել մահմեդական նիստուկացով և դադարել են հետևել նման պաշտամունքային ավանդույթների
հետևաբար՝ նրանց մեջ հասունացել են «խառը ամուսնությունները», և, դավանափոխ լինելուց զատ՝ նրանք համարվում են կրկնակի սրբապիղծներ
Մեծ Եղեռնի տարիներին՝ Օսմանյան կայսրությունում (հիմնականում՝ Քրդերի ձեռքերով) հալածվել և կոտորվել են բոլոր ոչ մահմեդականները, այսինքն՝ Հայեր, Հույներ, Ասորիներ, Հրեաներ և ..Եզդիներ
մահից մազապուրծ եղած թուրքահպատակ Եզդիների գերակշիռ մասը անցել է Արաքս գետը և բնակություն հաստատել եղբայրական Հայաստանում
Եզդիների հարգանքը ընդհանրապես Հայ ժողովրդի նկատմամբ շատ ու շատ խորն է
այս հարգանքն ունի շատ պատճառներ
հիմնականը՝ Հայաստանը աշխարհիս միակ երկիրն էր, ուր Եզդիները ոչ միայն չհալածվեցին, այլև՝ իրավունք ստացան հիմնել իրենց Եզդական գյուղեր և բնակվել այնտեղ.. բացվեցին Եզդական դպրոցներ և, Հայկական տառերի օրինակներով, ստեղծվեց Եզդական այբուբեն (որն իր մեջ չի ընդգրկում բոլոր տառերը, և դրանով հնարավոր է գրի առնել միայն այդ լեզվի կարևոր և հիմնական գործածվող բառերը), սկսեց եթեր հեռարձակվել Եզդական ռադիո և այլն..
այս հարգանքի վառ օրինակներից է՝ երբ Արցախյան գոյամարտում Հայաստանաբնակ Քրդերը, Ազերիների հետ, արտագաղթեցին Հայաստանից, իսկ ադրբեջանաբնակ Քրդերը սկսեցին պատերազմել Հայերի դեմ, Հայաստանաբնակ Եզդիներից շատերը զենք վերցրեցին և մեկնեցին Արցախ՝ Հայերի հետ իրենց ընդհանուր Հայրենքիը պաշտպանելու (կոնկրետ Հայաստանաբնակ Եզդիները իրենց միակ Հայրենիք են համարում միմիայն Հայաստանը)
Էջանիշներ