երեկվա հաղորդումը ի նկատի ունե՞ս
«Արարատ» ու «Մուսալեռ» ֆիլմերի մասին
ցավոք՝ կեսից միացա
և, ինչ ճիշտն է ճիշտն է - նրա խոսքից հիշեցի, որ վաղուց ուզում էի նման թեմա բացել այստեղ..
Վիշապաքաղ ջան, նախ՝ շնորհակալություն պատասխանիդ համարԱպրել են, ինչպես բոլորը: Հիմնականում աղքատ, որովհետև ժամանակակից թուրքիայի արևելյան շրջաններից են: Փրկվել են, մահմեդական լինելու շնորիվ: Մեծամասնությունը ասիմիլացված է քռդերի հետ, բայց հրաշալի հիշում են իրենց արմատները:
Չեն վերաբնակեցվել, միշտ էլ ապրել են Արևմտյան Հայաստանում: Վերջին տարիներին նկատվում է արտագաղթ Եվրոպա, բայց թուրքիայում դա իրենց թվաքանակի վրա չի ազդում, որովհետև նրանց մոտ առկա է բարձր ծնելիություն:
բայցևայնպես՝ ես երեկվա հաղորդման մեջ առաջին անգամ լսեցի, որ Համշենահայերին «քրդախոս» անվանեն..
իսկ մահմեդականացված Հայերին, ընդհանրապես, ես միշտ ընդհանուր «Համշենահայեր» անվանումով եմ հանդիպել
իսկ ինչ վերաբերվում է բացածս թեմային՝ «Քրդախոս Հայերը» (համենայն դեպս՝ նրանք, ում ես ի նկատի ունեյի թեման բացելու ժամանակ) լավ էլ Քրիստոնյա են ու լավ էլ Հայաստանում են բնակվում
ճիշտն ասած՝ ամբողջ կյանքս ապրելով Հայաստանում՝ երբեք չէի հանդիպել այս տերմինին
հանդիպեցի սրան Եվրոպայում
և ինչը հետաքրքրական է՝ բավականին մեծ թվով..
տվյալ պահին էլ՝ բնակվում եմ մի թաղամասում՝ մոտ 8-9 Քրդախոս Հայերի ընտանիքների հարևանությամբ
իրենցից լսածներս՝ կցկտուր տվյալներ են պատմական իրողությունների և իրենց պապերի հիմնական ճակատագրի մասին
ընդհանուր առումով՝ Մեծ Եղեռնի տարիներին վերաբնակեցվել են հիմնականում Սիրիա, մի որոշ թվով էլ՝ այլ Արաբական երկրներ
բնակվել են Քրդաբնակ շրջաններում ու, Հայերենի հետ զուգահեռ, սկսել հավասարապես օգտագործել նաև տեղանքում գերակշռող լեզուն՝ Քրդերենը
Հայրենադարձության տարիներին բավականին մեծ թվով ներգաղթել են Խորհրդային Հայաստան
եթե չեմ սխալվում՝ գաղթականների քարավանների առաջին կայարանատեղերից է հանդիսացել այժմյան Գյումրին (այն ժամանակվա՝ Լենինականը)
ներկայումս, հիմնական մասը, բնակվում է Արարատյան դաշտավայրում
կոնկրետ իմ տվյալներով՝ հիմնականում Վեդի քաղաքի շուրջը ու Մասիս քաղաքի բնակչության մեծ մասը
չնայած այս ամենին՝ և այս երկար ժամանակաշրջանում իրար փոխարինած սերունդներին, մինչև հիմա էլ ճնշող մեծամասնությունը ազատ տիրապետում է Քրդերեն լեզվին..
Էջանիշներ