Մեծ Եղեռնի տարիներին՝ Օսմանյան կայսրությունում (հիմնականում՝ Քրդերի ձեռքերով) հալածվել և կոտորվել են բոլոր ոչ մահմեդականները, այսինքն՝ Հայեր, Հույներ, Ասորիներ, Հրեաներ և ..Եզդիներ
մահից մազապուրծ եղած թուրքահպատակ Եզդիների գերակշիռ մասը անցել է Արաքս գետը և բնակություն հաստատել եղբայրական Հայաստանում
Հայերի հետ միասին, Արեւմտեան Հայաստանից գաղթեցին Ռուսական կայսրութեան մաս կազմող Արեւելեան Հայաստան, որ աշխարհագրական տարածք էր, ոչ անկախ պետութիւն դեռեւս:
Թէ այս մատնանշումը ինչու կատարեցի, սիրելի Գաղթական, որպէսզի ընթերցողդ չկասկածի Եզդիների եւ արեւմտահայերի սկզբնական բնակավայրի Հայաստան լինելուն: Այո՛, նրանք գաղթեցին Հայաստան, բայց եկան Հայաստանից:

մի հետաքրքիր հատկություն ևս, հատկապես ինչի համար Եզդիները չեն հարգում Քրդերին
Հովուական այս ժողովուրդը հոյակապ գիտի ազգապահպանման կերպը:
Մարդասիրութեան, ազգայինից ելնելով մարդկութեան պատկանելու կոչերը հետզհետէ աւելի բարձր են հնչում, ինչպէս նաեւ՝ սեռական ազատութեան քարոզիչները փորձում են սիրոյ վեհ գաղափարներով շպարել անպատասխանատու արարքները:
Հազարամեակներից եկած, տարածքում իրենց մշակոյթին (զրադաշտ) նմանող մշակութակիր պետութիւնների բացակայութեամբ, հալածուած եւ կեղեքուած այս ժողովուրդը հրաշալի գիտի ինքնուրոյնութիւն պահպանելու ձեւը: Դա, խառնամուսնութեան արգելումն է:
Բացարձակ դատապարտումով, արձանագրեմ տեսածս: Գիտէք, Իրաքում անիշխանութիւն էր-եւ է-անցնող 4 տարիների ընթացքում: Մի եզդուհի սիրահարւում է մահմեդական երիտասարդի (հաւանաբար քուրդ), ու (երեւի) ամուսնանում նրա հետ: Աղջկայ եղբայրները, ազգականները համագիւղացիք բռնելով աղջկան, մահուան դատապարտում նրան: Աչքովս տեսայ, տեսաժապաւէնը արձանագրուած բջիջային մէջ (իր կարգին ինչ որ կայքից վերցուած): Գեղանի եւ փարթամատես եզդուհին վայր ընկած, անընդհատ քարի, ժայռի հարուածներ էր ստանում եղբայրներից: Տասնհինգ րոպէ քարկոծւում էր, բայց տակաւին չէր մահացել, թեւերը ոտքերը շարժուն էին, հագուստը բզկտուել՝ սրունքը մերկացել էր: Քարկոծողները, յիշեցին, որ պէտք է ծածկեն նրա կոնքի համարեայ ներքնաշորով մնացած մասը: Ի վերջոյ, մի մեծ քարի բեկոր բերելով իջեցրին աղջկայ գլխին: Արիւնը ժայթքեց նրա գանկից եւ հոգին աւանդեց վայրկեանաբար (?):
Ահա մարդասիրութեան, խաղաղութեան ու ժողովուրդների եղբայրութեան (քուրդ-եզդի) վառ օրինակ:
Թէ ինչո՞ւ մարդիկ այսպէս են...պիտի գնալ անցեալ, որի էջերում պատասխաններ կը գտնէք:
Իրաքի եզդիների տաճարները, յիշեցնում են հայկական տաճարների գմբեթները:
Կար ժամանակ, ինքս չգիտէի եզդիների ով լինելը: Միջագետքից եկած էին յաճախորդներ, որոնք անընդհատ յիշեցնում էին ինձ իրենց եզդի լինելը- «Մենք եզդի ենք», «եզդի են մենք»-այնպէս որ պարտաւոր եմ իրենց հանդէպ եղբայրական հոգացում ցուցաբերել:
Արժէ արձանագրել նաեւ, որ պատմութեան՝ մինչ եւ իսկ քսաներորդ դարի ընթացքին, եզդիներ պարբերաբար եւ տարբեր առիթներով իսլամացուեցին (քրդացան):
«Յազդ» կամ «Ազդ» լինելու է իրենց անուան իսկ արձանագրումը: «Յազիդ» արաբերէն անուան ազդեցութեամբ՝ «Յազդի» կամ «Ազդի» անունը դարձել է «Յազիդի»: Չմոռանալ Իրանեան «Յազդ» քաղաքի անունը եւս:
այս հարգանքի վառ օրինակներից է՝ երբ Արցախյան գոյամարտում Հայաստանաբնակ Քրդերը, Ազերիների հետ, արտագաղթեցին Հայաստանից, իսկ ադրբեջանաբնակ Քրդերը սկսեցին պատերազմել Հայերի դեմ, Հայաստանաբնակ Եզդիներից շատերը զենք վերցրեցին և մեկնեցին Արցախ՝ Հայերի հետ իրենց ընդհանուր Հայրենքիը պաշտպանելու (կոնկրետ Հայաստանաբնակ Եզդիները իրենց միակ Հայրենիք են համարում միմիայն Հայաստանը)
Նաեւ Սարդարապատում, եզդի ցեղապետ, Ջիհանգիր աղայի զօրքը կռուեց հայերի կողքին:
Թեման քրդախօս հայերի մասին էր, շուռ գալով դարձաւ քուրդախօս ժողովուրդների մասին: Բուն Արեւմտեան Հայաստանում, հայերին կոտորողները քուրդերն էին: Այնպէս որ փրկուեցին հայեր թուրքերի մօտ, նմանապէս փրկուեցին քուրդերի մօտ, տարբեր պատճառներով: Սակայն այս ամէնը չի աղոտում այն պայծառ Արեգակնային ճշմարտութիւնը, որ քուրդ ժողովուրդը (աւելի շատ քուրդ ցեղապետային կազմակերպութիւնը) դահիճը դարձաւ հազարամեակներով իր կողքը ապրող հայ ժողովուրդին: Հայի վերացումով՝ խեղճացաւ նաեւ քուրդը: Աշխատող, բուծանող, ստեղծողը հայն էր: Ոմանք գիտէին այս ճշմարտութիւնը, դրա համար խուսափեցին հայեր կոտորելուց (Մոկք, Դերսիմ), բայց աւա՜ղ, այդպէս մտածողներ քիչ էին, եւ/կամ՝ պարտադրուած էին կատարել երիտթուրքերի հրահանգը:
Քուրդիստանի աշխատաւորական կուսակցութեան լրատուամիջոցները միշտ անդրադարձել են Հայոց Ցեղասպանութեան իրողութեան եւ քուրդերի մասնակցութեան: Եթէ սխալ չեմ, եթէ յիշողութիւնս չի լքել, իրեցն նախկին ղեկավար «աբդուլահ ոջիլան»ը ներողութիւն է հայցել հայ ժողովուրդից, իբր քուրդ ազգը մեղաւոր չէ, վասնզի նահապետական կառոյց է ունեցել, ցեղապետներն էին իշխողները այդ ժամանակ (եւ մինչ այսօր):
Քսաներորդ դարու վերջին եւ ցայսօր, թուրք պետութեան կողքին դիրքորոշուել են քուրդ աշիրեթապետները: Սխալ ենք, եթէ կարծենք. «քրդերի մեծ մասը թուրք պետութեան թշնամի է»: Փոքրամասն է որ ուզում անկախ «քուրդիստան»: Ինքս մեծամասնութեան հետն եմ:
Եթէ կուզէք՝ առանձին թեմա բացենք՝ «Ներկայ եւ ապագայ Հայաստանի շահի՞ն է՝ Արեւմտահայաստանի տարածքին («թուրքիա») անկախ քուրդիստանի ստեղծումը»:
Գողը գողից գողացաւ, Աստուած տեսաւ զարմացաւ: