User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Քրդախոս Հայեր

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդախոս Հայեր

    Մեծ Եղեռնի տարիներին՝ Օսմանյան կայսրությունում (հիմնականում՝ Քրդերի ձեռքերով) հալածվել և կոտորվել են բոլոր ոչ մահմեդականները, այսինքն՝ Հայեր, Հույներ, Ասորիներ, Հրեաներ և ..Եզդիներ
    մահից մազապուրծ եղած թուրքահպատակ Եզդիների գերակշիռ մասը անցել է Արաքս գետը և բնակություն հաստատել եղբայրական Հայաստանում
    Հայերի հետ միասին, Արեւմտեան Հայաստանից գաղթեցին Ռուսական կայսրութեան մաս կազմող Արեւելեան Հայաստան, որ աշխարհագրական տարածք էր, ոչ անկախ պետութիւն դեռեւս:
    Թէ այս մատնանշումը ինչու կատարեցի, սիրելի Գաղթական, որպէսզի ընթերցողդ չկասկածի Եզդիների եւ արեւմտահայերի սկզբնական բնակավայրի Հայաստան լինելուն: Այո՛, նրանք գաղթեցին Հայաստան, բայց եկան Հայաստանից:

    մի հետաքրքիր հատկություն ևս, հատկապես ինչի համար Եզդիները չեն հարգում Քրդերին
    Հովուական այս ժողովուրդը հոյակապ գիտի ազգապահպանման կերպը:
    Մարդասիրութեան, ազգայինից ելնելով մարդկութեան պատկանելու կոչերը հետզհետէ աւելի բարձր են հնչում, ինչպէս նաեւ՝ սեռական ազատութեան քարոզիչները փորձում են սիրոյ վեհ գաղափարներով շպարել անպատասխանատու արարքները:
    Հազարամեակներից եկած, տարածքում իրենց մշակոյթին (զրադաշտ) նմանող մշակութակիր պետութիւնների բացակայութեամբ, հալածուած եւ կեղեքուած այս ժողովուրդը հրաշալի գիտի ինքնուրոյնութիւն պահպանելու ձեւը: Դա, խառնամուսնութեան արգելումն է:
    Բացարձակ դատապարտումով, արձանագրեմ տեսածս: Գիտէք, Իրաքում անիշխանութիւն էր-եւ է-անցնող 4 տարիների ընթացքում: Մի եզդուհի սիրահարւում է մահմեդական երիտասարդի (հաւանաբար քուրդ), ու (երեւի) ամուսնանում նրա հետ: Աղջկայ եղբայրները, ազգականները համագիւղացիք բռնելով աղջկան, մահուան դատապարտում նրան: Աչքովս տեսայ, տեսաժապաւէնը արձանագրուած բջիջային մէջ (իր կարգին ինչ որ կայքից վերցուած): Գեղանի եւ փարթամատես եզդուհին վայր ընկած, անընդհատ քարի, ժայռի հարուածներ էր ստանում եղբայրներից: Տասնհինգ րոպէ քարկոծւում էր, բայց տակաւին չէր մահացել, թեւերը ոտքերը շարժուն էին, հագուստը բզկտուել՝ սրունքը մերկացել էր: Քարկոծողները, յիշեցին, որ պէտք է ծածկեն նրա կոնքի համարեայ ներքնաշորով մնացած մասը: Ի վերջոյ, մի մեծ քարի բեկոր բերելով իջեցրին աղջկայ գլխին: Արիւնը ժայթքեց նրա գանկից եւ հոգին աւանդեց վայրկեանաբար (?):
    Ահա մարդասիրութեան, խաղաղութեան ու ժողովուրդների եղբայրութեան (քուրդ-եզդի) վառ օրինակ:
    Թէ ինչո՞ւ մարդիկ այսպէս են...պիտի գնալ անցեալ, որի էջերում պատասխաններ կը գտնէք:
    Իրաքի եզդիների տաճարները, յիշեցնում են հայկական տաճարների գմբեթները:
    Կար ժամանակ, ինքս չգիտէի եզդիների ով լինելը: Միջագետքից եկած էին յաճախորդներ, որոնք անընդհատ յիշեցնում էին ինձ իրենց եզդի լինելը- «Մենք եզդի ենք», «եզդի են մենք»-այնպէս որ պարտաւոր եմ իրենց հանդէպ եղբայրական հոգացում ցուցաբերել:
    Արժէ արձանագրել նաեւ, որ պատմութեան՝ մինչ եւ իսկ քսաներորդ դարի ընթացքին, եզդիներ պարբերաբար եւ տարբեր առիթներով իսլամացուեցին (քրդացան):
    «Յազդ» կամ «Ազդ» լինելու է իրենց անուան իսկ արձանագրումը: «Յազիդ» արաբերէն անուան ազդեցութեամբ՝ «Յազդի» կամ «Ազդի» անունը դարձել է «Յազիդի»: Չմոռանալ Իրանեան «Յազդ» քաղաքի անունը եւս:
    այս հարգանքի վառ օրինակներից է՝ երբ Արցախյան գոյամարտում Հայաստանաբնակ Քրդերը, Ազերիների հետ, արտագաղթեցին Հայաստանից, իսկ ադրբեջանաբնակ Քրդերը սկսեցին պատերազմել Հայերի դեմ, Հայաստանաբնակ Եզդիներից շատերը զենք վերցրեցին և մեկնեցին Արցախ՝ Հայերի հետ իրենց ընդհանուր Հայրենքիը պաշտպանելու (կոնկրետ Հայաստանաբնակ Եզդիները իրենց միակ Հայրենիք են համարում միմիայն Հայաստանը)
    Նաեւ Սարդարապատում, եզդի ցեղապետ, Ջիհանգիր աղայի զօրքը կռուեց հայերի կողքին:
    Թեման քրդախօս հայերի մասին էր, շուռ գալով դարձաւ քուրդախօս ժողովուրդների մասին: Բուն Արեւմտեան Հայաստանում, հայերին կոտորողները քուրդերն էին: Այնպէս որ փրկուեցին հայեր թուրքերի մօտ, նմանապէս փրկուեցին քուրդերի մօտ, տարբեր պատճառներով: Սակայն այս ամէնը չի աղոտում այն պայծառ Արեգակնային ճշմարտութիւնը, որ քուրդ ժողովուրդը (աւելի շատ քուրդ ցեղապետային կազմակերպութիւնը) դահիճը դարձաւ հազարամեակներով իր կողքը ապրող հայ ժողովուրդին: Հայի վերացումով՝ խեղճացաւ նաեւ քուրդը: Աշխատող, բուծանող, ստեղծողը հայն էր: Ոմանք գիտէին այս ճշմարտութիւնը, դրա համար խուսափեցին հայեր կոտորելուց (Մոկք, Դերսիմ), բայց աւա՜ղ, այդպէս մտածողներ քիչ էին, եւ/կամ՝ պարտադրուած էին կատարել երիտթուրքերի հրահանգը:
    Քուրդիստանի աշխատաւորական կուսակցութեան լրատուամիջոցները միշտ անդրադարձել են Հայոց Ցեղասպանութեան իրողութեան եւ քուրդերի մասնակցութեան: Եթէ սխալ չեմ, եթէ յիշողութիւնս չի լքել, իրեցն նախկին ղեկավար «աբդուլահ ոջիլան»ը ներողութիւն է հայցել հայ ժողովուրդից, իբր քուրդ ազգը մեղաւոր չէ, վասնզի նահապետական կառոյց է ունեցել, ցեղապետներն էին իշխողները այդ ժամանակ (եւ մինչ այսօր):
    Քսաներորդ դարու վերջին եւ ցայսօր, թուրք պետութեան կողքին դիրքորոշուել են քուրդ աշիրեթապետները: Սխալ ենք, եթէ կարծենք. «քրդերի մեծ մասը թուրք պետութեան թշնամի է»: Փոքրամասն է որ ուզում անկախ «քուրդիստան»: Ինքս մեծամասնութեան հետն եմ:
    Եթէ կուզէք՝ առանձին թեմա բացենք՝ «Ներկայ եւ ապագայ Հայաստանի շահի՞ն է՝ Արեւմտահայաստանի տարածքին («թուրքիա») անկախ քուրդիստանի ստեղծումը»:
    Գողը գողից գողացաւ, Աստուած տեսաւ զարմացաւ:

  2. #17
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդախոս Հայեր

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաեւ Սարդարապատում, եզդի ցեղապետ, Ջիհանգիր աղայի զօրքը կռուեց հայերի կողքին:
    Այո, Սիմոն Վրացեանի մոտ մի չորս անգամ յիշատակւում են հայ բանակի կազմում կռուող եզդի ջոկատները:

  3. #18
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդախոս Հայեր

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկայ եւ ապագայ Հայաստանի շահի՞ն է՝ Արեւմտահայաստանի տարածքին («թուրքիա») անկախ քուրդիստանի ստեղծումը
    Հարցն այդքան միանշանակ չէ: Ներկայ պահին Արեւմտահայաստանի հողերի վրայ ոչ թէ Քրդստանի ստեղծում է ընթանում, այլ քրդական հերթական ապստամբութեան հերթական ճնշումը թուրքերի կողմից:

    Այսինքն` իրական երկընտրանքը ոչ թէ Արեւմտահայաստանում Քրդստան ՍՏԵՂԾՎԵԼՈՒ եւ ՉՍՏԵՂԾՈՒԵԼՈՒ փաստերի միջեւ է, այլ Արեւմտահայաստանում թուրքական իշխանութեան ՅԱՍՏԱՏՈՒՆՈՒԹԵԱՆ եւ քրդական մարմանդ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԵԱՆ միջեւ է: Իսկ այդ երկուսից երկրորդը աւելի գերադասելի է:

    Մանաւանդ որ ներկայումս ընթանում է Հայոց Եղեռնի ճանաչման գործընթացը: Եւ այդ գործընթացի ֆոնի վրայ ավելի լավ է ժամանակ առ ժամանակ քրդերն ու թուրքերը իրար մեկ-մեկ յարուածեն, որ աշխարհի ենթագիտակցութեան մէջ մնա, որ այդ հողը Թուրքիա ՉԷ:

    Իսկ երբ բանը իրօք հասնի հողեր բաժանելուն, ուրիշ երգեր կերգուեն…

    :coool:

  4. #19
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրդախոս Հայեր

    Հետաքրքիր հոդված է:
    http://www.armtown.com/news/am/azg/20080628/2008062825/
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ռուսախոս» հայեր
    Հեղինակ՝ Karina, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.02.2010, 00:47
  2. Նոր հայեր /KVN/
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 32
    Վերջինը: 03.02.2009, 09:36
  3. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 16.11.2008, 16:22
  4. Այլակրոն Հայեր
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.01.2008, 16:06
  5. Բարի լույս, հայեր
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 08.11.2007, 12:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •