զարմանալի է երբեք մտքովս էլ չի անցել լսել ուղեղիս թելադրանքը, որը միայն սառը հաշվարկ է անում և ավելի շատ այս մատերիալիստական աշխարհի հետ է կապված քան Աստծու և ոգեղենի: Սիրտս չի սխալվել, եթե լսել եմ իրեն, ցավոք հաճախ արտաքին զգայարանները և զգացումները ինչպիսիք են վախը, կիրքը, ագահությունը, ծածկում են սրտիդ ասածը, խանգարում են լսել նրան, և հաճախ մեզ թվում է թե լսեցինք սրտին ու սխալ դուրս եկավ, բայց իրականում մենք նրան չենք էլ լսել:
Իսկ ուղեղի մասին կասեմ, որ այն կարևորագույն մասն է տվյալ աշխարհում մարդու գոյության համար, բայց չպիտի մարդ թույլատրի որ ուղեղը իրեն՝ մարդուն, տիրի և ղեկավարի, եթե սովորեք ղեկավարել ձեր ուղեղը և այնտեղ ծնվող ցանկությունները, որոնք հետագայում սկսում են ղեկավարել ձեզ, ապա կդառնաք իդեալակն մարդ, բայց քանի դեռ իդեալական մարդ չկա.....