Մեջբերում FactorX-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով որպեսզի մարդ կարողանա իր կյանքում չսխալվել ոչ մի հարցում ու միշտ ճիշտ վարվել ամեն հարցում նա պետք է ունենա սառը դատողություն ու լինի անսիրտ: Իսկ դուք ինչ էք կարծում, որն է ավելի “բարոյական” թեկուզ աստվածաշնչի տեսանկյունից` վարվել սրտի թելադրանքով թե ուղեղի:
Անսիրտ լինելը դա սխալ է ամենինչ պետք է հավասարակշռված լինի
Ըստ Աստվածաշնչի ճիշտ է Ասծտո կամքով շարժվելը և դա կարող է լինել դեմ և քո սրտին և քո մտավոր պատկերացումներին և տրամաբանությանը, Աստված ուզում է վստահենք իրեն ոչ թե միշտ հենվենք անգամ մեր փորձառություններին, սակայն չենք անարգում փորձառությունը այլ ուղղակի ուզում եմ ասել որ մարդու և սիրտը և միտքը գտնվում են մարդու շնչավոր տիրույթում ըստ հոգի -շունչ -մարմին բաժանման դրա համար ամենաճիշտ քայլերը ,որով մենք պետք է առաջնորդվենք ըստ Աստծո դրանք հոգուց բխող որոշումներն են, այսինքն հոգով վարվենք և այդ ժամանակ արդյունքում բավարարվում է և մեր միտքը և սիրտը