User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 21 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

  1. #16
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ վերաբերում է միջավայրը փոխելուն՝ ես սա արեցի հարկադրաբար
    սկսեցի ապրել մի հասարակարգում, ուր մարդիկ նման էին ինձ համար սովորական մարդկանց միայն արտաքնապես.. իսկ մնացած բոլոր հանգամանքներում, կարող եմ վստահաբար ասել, որ տվյալ միջավայրը՝ Հայաստանյան միջավայրի հետ համեմատ (ընդհանրապես «խորհրդային» միջավայրի հետ համեմատ)՝ բոլորովին մի այլ մոլորակ կարելի է կոչել
    բավականին շատ բացսական երևույթների հետ նկատվեց նաև առաջընթաց՝ առաջին հերթին շատ ու շատ ավելի ինքնուրույն դառնալու ու դժվարությունները միայնակ հաղթահարելուն սովորելու գործընթացում

    իսկ գլոբալ իմաստով.. եթե դեռ ամուսնացած չես և/կամ չես աշխատում (աշխատանք չունես/սիրած աշխատանք չունես) - գուցե ժամանակն է սկսել կյանքը փոխել հենց ա՞յս կետից.
    Դու ասեցիր, շատ բաներ ես քո մեջ փոխել` փոխելով միջավայրդ…
    իսկ կայի՞ն բաներ, որ չես ցանկացել, բայց փոխել ես մեջդ` զուտ հասարակությանը դեմ չգնալու պատճառով… օրինակ ի՞նչը…

    իսկ եթե վերադառնաս Հայաստան, չի՞ բացառվում, որ կարող ես նորից ձեռք բերելոր ոշակի հատկանիշներ, որոնք փոխել ես ուրիշ մարդակնց հետ ապրելու արդյունքում…

    նկատի ունեմ, արդյո՞ք մարդ կարողա այդքան հեշտ փոխվել մեկ մի կողմ, մեկ մյուս
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  2. #17
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ճիշտ հակառակը կասեի: Մենք երբեք չենք փոխվում, պարզապես կյանքի բերումով, ինչ-ինչ պատճառներով սկսում են դրսևորվել տարբեր հատկանիշներ, որոնք մինչ այդ արթնանալու առիթ չեն ունեցել: Ուրիշ հարց է, երբ դու փորձում ես դրանք ուղարկել ուրիշ տեղ, լռեցնել, բայց դրա արդյունքում ուրիշ խումբ հատկանիշներ են դրսևորվում: Արդյունքում՝ ասում ես, որ փոխվել ես:
    Ասածս մի՛ շփոթեք զարգանալու հետ: Մարդն անընդհատ զարգանում է: Հենց դրա շնորհիվ է, որ կամաց-կամաց կարողանում է ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում համապատասխան հատկանիշներ դրսևորել:
    Բյուր, ես էլ եմ նույն բանն ասում, միայն թե տարբեր ձևակերպումներով ենք խոսում։ Զարգացումն ինքնին փոփոխություն է։ Մարդը պոտենցիալ օժտված է բազմաթիվ հատկանիշներով, որոնք մինչև բարենպաստ հողի հանդիպելը չեն դրսևորվում, այսինքն՝ մարդուն բնորոշ հատկանիշների մի մասն «արթուն» է ու ակտիվորեն դրսևորվում է, մյուս մասն էլ «քնած» է ու միայն որոշակի հանգամանքների դեպքում կարող է արթնանալ՝ դրսևորվել։ Ինչպես նաև նույն հաջողությամբ որոշ «արթուն» հատկանիշներ կարելի է քնեցնել, իսկ այդ «քունն» էլ իր հերթին տարբեր «խորություններ» կարող է ունենալ՝ կախված «քնեցման» եղանակից։ Որքան խորն է քնած հատկանիշը, այնքան ակնհայտ ու կայուն ենք համարում փոփոխությունը։ Հենց այդ «քնած» հատկանիշների «արթնացումն» ու «արթուն» հատկանիշների «քնեցումն» էլ պայմանականորեն անվանում ենք փոփոխություն։ Բա փոփոխությունը հո պոզով–պոչով չի՞ լինում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #18
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես սեփական փորձից, այնպես էլ այլոց փորձերից (կարծում եմ՝ Ձնծաղիկի փորձն էլ է դրա մասին վկայում) ....Երբ իսկապես ձգտում ենք մեր մեջ փոխել ինչ–որ բան, ապա այդ փոփոխությունը անխուսափելիորեն տեղի է ունենում մեր մեջ։ Չափն, իհարկե, կախված է մեր գործադրած ջանքերից, բայց երբ ջանքեր գործադրելով էլ երկար ժամանակ արդյունքը չենք տեսնում, դա դեռ չի նշանակում, թե դրանք չկան։ Ամեն դեպքում, պետք չէ հուսահատվել. երբ առիթը գա, անպայման կնկատենք։
    Հա, շատ ճիշտ է...
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ընդհանրապես նոր միջավայրում փոփոխություններն ավելի արագ են տեղի ունենում, քանի որ նոր միջավայրին հարմարվելու համար մենք ուղղակի ստիպված ենք լինում շատ բան փոխել մեր մեջ, և փոփոխությունները կատարվում են արդեն ինքնաբերաբար։
    Ըհը... Բայց մի բան էլ կա... Դե, չեմ կարծում, որ սա ԱրտԳեո-ի պարագան է, ինքը էսպիսի խնդիրներ չի ունենա, բայց ամեն դեպքում...
    Հաճախ հասարակությունը տեղ չի թողնում մարդուն ճիշտ ու լիարժեք բացահայտվելու... Ստեղծվում է նրա մասին որոշակի կարծիք, այն քարանում է ու էլ էդ հասարակության մեջ ոչ ոքի մտքով էլ չի անցնում, որ տվյալ մարդուն կարելի է տեսնել լրիվ այլ կերպ, ուրիշ լույսի ներքո... Ու հաճախ, բայց թու-թու-թու ոչ միշտ, էդ մարդիկ սկսում են ինրենց ձևափոխել ու հարմարացնել էն միջավայրին, որտեղ են: Արդյունքում, եթե բախտները բերում է ու միջավայրը փոխում են, իրենք բավականին ուշ բացահայտում են, թե իրենց ինչ էր պետք ու իրենք ինչքան լավը կարող էին լինել, երբ ամեն պետքական բան լիներ ու իրենք էլ մնային, ոնց կային... Կարող է խուճուճ գրեցի, բայց օրինակ կբերեմ. մեր դասարանում մի աղջիկ կար, որ համարվում էր ամենալռակյացն ու ամաչկոտը, հետն էլ առանձնապես մեծ մտավոր ունակություններ չէր ցուցաբերում ու որևէ տեղ չէր թողնում, որ մենք որևէ բնագավառի որևէ հարցով դիմեինք իրեն... Ես էլ էդ դասարան ուշ էի եկել ու ստիպված էի մարդկանց ճանաչել էնպիսին, ինչպիսին իրենք «ընդունված» էին դասարանում... Էդ աղջիկը մեզ հետ չավարտեց, տեղափոխվեց իր նախասիրություններին համապատասխան մի քոլեջ (իսկի էդ նախասիրություններն էլ մեզ նորմալ հայտնի չէին)... Հիմա, վերջերս ես իրեն պարբերաբար հանդիպում եմ քաղաքույմ... Էդ ինչ ճտպտան, լավ աղջիկ է... Ժպտերես, ասող-խոսող, զգում եմ, որ իրեն գտել է (ու մեծ հույս ունեմ, որ ճիշտ եմ զգում), բայց դե ոչ մի բանով չի փոխվել... Դասարանին չհարմարվեց, չդարձավ էնպիսին, որ իր վրա շատ ուշադրություն դարձնեին... Մնաց նույն անտեսված, անկյունում իր համար նստող աղջիկը, բայց հիմա գտավ իր միջավայրն ու զգաց (կամ մինչև հիմա էլ զգում էր, ուղղակի հիմա ինձ ու շատերին էլ հասկացրեց), որ ինքը ճիշտ է էնպիսին, ինչպիսին կա... (... ու ես ինձ շատ մեղավոր զգացի, որ ոչ մի բան չէի նկատել...)
    Առակս ցուցանե (), որ ամեն դեպքում պետք է սթափ դատել, թե ինչի համար ենք փոխվում, ինչն է, որ մեզ դուր չի գալիս մեր մեջ... Միգուցե դա ընդամենը հասարակության թերությունների ճնշման արդյունք է...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  4. #19
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակի փոխվել չստացվելը լրիվ բնական է ու նորմալ :
    Եթե նորմալ ու սկզբունքային մարդ ես, ապա անհնարին է փոխել քո կայացած սկզբունքները:
    Ավելի լավ է մտածել փոխել այն միջավայրը, որտեղ այդ սկզբունքները արտահայտվելու հնարավորություն ունեն:

    Այսինքն խորհուրդս այն է, որ ոչ թե պետք է փոխել ինքտ քեզ /անհնարին խնդիր /, այլ փոխել միջավայրը:
    Չէ, սկզբունքներս փոխել չեմ ուզում։ Ես կասեի ոչ թե անհնարին, այլ գուցե չլինող իրավիճակ։ Եթե մարդ ուզում է փոխել իր սկզբունքները, ապա երևի արդեն փոխել է։ Սկզբունքներ ասելով իհարկե նկատի չունենք կապրիզային («պրինցիպի ընկնելու») դրսևորումները։
    Ուզում եմ փոխել ապրելակերպս, հաղթահարել թուլություններս ու բնավորությանս թերությունները, որ խանգարում են ապրել իմ ուզած ձևով։ Մոտավորապես տենց։
    Բայց կարծես կորցրել եմ էս ամենը անելու համար անհրաժեշտ նպատակասլացությունս։

    Ինչ վերաբերում է միջավայրը փոխելուն։ Միջավայրը կարելի է փոխել երկու իմաստով.
    1. ազդելով քեզ շրջապատող միջավայրի վրա դարձնել այնպիսին, ինչպիսին ուզում ես։
    2. թողնել, լքել տվյալ միջավայրը ու նորում հայտնվել։
    Առաջինը միանգամից անել չի լինում սովորաբար։ Երկարաժամկետ ջանքեր են պետք։ Իսկ երկրորդը ծայրահեղ քայլ է ու հաճախ ցավոտ։
    Ո՞ր դեպքում ո՞ր տարբերակն է ցանկալի ընտրել։ Կարելի է քննարկել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #20
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Փետրվարի մեկը ռուբիկոնս է

  6. #21
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Այսինքն խորհուրդս այն է, որ ոչ թե պետք է փոխել ինքտ քեզ /անհնարին խնդիր /, այլ փոխել միջավայրը:
    Երկար ժամանակ իմ մոտ էլ կար խնդիր փոխվել 170-ից մինչև 360-ը:Փոխել սկզբունքներս`չէի ցանկանում, քանի-որ համարում էի, որ դա հետդարձի քայլ է կայացման ճանապարհից:Իսկ միջավայրն էլ փոխելու հնարավորություն չկար:Երկար փնտրտուքներից հետո արդյունքը եղավ այն, որ ինձ սկսեցին ընդունել այնպիսին ինչպիսին- որ կամ` իմ դրական և բացասական գծերով հանդերձ.

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13
  2. Արձակ. Ես Երկինքն եմ ուզում
    Հեղինակ՝ comet, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 21.04.2009, 14:45
  3. Ուզում ենք շան ձագուկ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.01.2009, 20:37
  4. Ի՞նչ են ուզում կանայք
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 31
    Վերջինը: 10.11.2008, 14:08
  5. Քնել եմ ուզում
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 19.02.2008, 18:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •