Հա, շատ ճիշտ է...
Ըհը... Բայց մի բան էլ կա... Դե, չեմ կարծում, որ սա ԱրտԳեո-ի պարագան է, ինքը էսպիսի խնդիրներ չի ունենա, բայց ամեն դեպքում...
Հաճախ հասարակությունը տեղ չի թողնում մարդուն ճիշտ ու լիարժեք բացահայտվելու... Ստեղծվում է նրա մասին որոշակի կարծիք, այն քարանում է ու էլ էդ հասարակության մեջ ոչ ոքի մտքով էլ չի անցնում, որ տվյալ մարդուն կարելի է տեսնել լրիվ այլ կերպ, ուրիշ լույսի ներքո... Ու հաճախ, բայց թու-թու-թու ոչ միշտ, էդ մարդիկ սկսում են ինրենց ձևափոխել ու հարմարացնել էն միջավայրին, որտեղ են: Արդյունքում, եթե բախտները բերում է ու միջավայրը փոխում են, իրենք բավականին ուշ բացահայտում են, թե իրենց ինչ էր պետք ու իրենք ինչքան լավը կարող էին լինել, երբ ամեն պետքական բան լիներ ու իրենք էլ մնային, ոնց կային... Կարող է խուճուճ գրեցի, բայց օրինակ կբերեմ. մեր դասարանում մի աղջիկ կար, որ համարվում էր ամենալռակյացն ու ամաչկոտը, հետն էլ առանձնապես մեծ մտավոր ունակություններ չէր ցուցաբերում ու որևէ տեղ չէր թողնում, որ մենք որևէ բնագավառի որևէ հարցով դիմեինք իրեն... Ես էլ էդ դասարան ուշ էի եկել ու ստիպված էի մարդկանց ճանաչել էնպիսին, ինչպիսին իրենք «ընդունված» էին դասարանում... Էդ աղջիկը մեզ հետ չավարտեց, տեղափոխվեց իր նախասիրություններին համապատասխան մի քոլեջ (իսկի էդ նախասիրություններն էլ մեզ նորմալ հայտնի չէին)... Հիմա, վերջերս ես իրեն պարբերաբար հանդիպում եմ քաղաքույմ... Էդ ինչ ճտպտան, լավ աղջիկ է... Ժպտերես, ասող-խոսող, զգում եմ, որ իրեն գտել է (ու մեծ հույս ունեմ, որ ճիշտ եմ զգում), բայց դե ոչ մի բանով չի փոխվել... Դասարանին չհարմարվեց, չդարձավ էնպիսին, որ իր վրա շատ ուշադրություն դարձնեին... Մնաց նույն անտեսված, անկյունում իր համար նստող աղջիկը, բայց հիմա գտավ իր միջավայրն ու զգաց (կամ մինչև հիմա էլ զգում էր, ուղղակի հիմա ինձ ու շատերին էլ հասկացրեց), որ ինքը ճիշտ է էնպիսին, ինչպիսին կա... (... ու ես ինձ շատ մեղավոր զգացի, որ ոչ մի բան չէի նկատել...)
Առակս ցուցանե (), որ ամեն դեպքում պետք է սթափ դատել, թե ինչի համար ենք փոխվում, ինչն է, որ մեզ դուր չի գալիս մեր մեջ... Միգուցե դա ընդամենը հասարակության թերությունների ճնշման արդյունք է...
Էջանիշներ