ճիշտն ասած՝ ինձ մոտ ստացվել է փոխվել (աստիճանային առումով չեմ կարող նշել, թե կոնկրետ որքանով, բայց՝ բավականաչափ շատ)
երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի զրկեմ ինձ նրանցից, ինչ, իմ կարծիքով, ինձ մոտ ավելորդ էր (որոշակի սովորություններ, որոշակի հայացքներ, որոշակի հետաքրքրություններ, շուտ բռնկվել և այլն և այլն)
և նույնքան երկար ժամանակ էլ պահանջվեց, որպեսզի ձեռք բերեմ շատ բաներ, ինչ, իմ կարծիքով, լավ կլիներ, որ ունենայի
ինչպես արդեն վերը նշվեց՝ պետք չէ փոխել ԲՈԼՈՐ հայացքները ամեն ինչի ու ամենի նկատմամբ
սա թե՛ սխալ է, թե՛ ընդհանրապես բացսական երևույթ (քանզի կասկածում եմ, թե քո ԱՄԵՆ ԻՆՉ-ին ես ուզում «բավ» ասել)
ինչ վերաբերում է միջավայրը փոխելուն՝ ես սա արեցի հարկադրաբար
սկսեցի ապրել մի հասարակարգում, ուր մարդիկ նման էին ինձ համար սովորական մարդկանց միայն արտաքնապես.. իսկ մնացած բոլոր հանգամանքներում, կարող եմ վստահաբար ասել, որ տվյալ միջավայրը՝ Հայաստանյան միջավայրի հետ համեմատ (ընդհանրապես «խորհրդային» միջավայրի հետ համեմատ)՝ բոլորովին մի այլ մոլորակ կարելի է կոչել
բավականին շատ բացսական երևույթների հետ նկատվեց նաև առաջընթաց՝ առաջին հերթին շատ ու շատ ավելի ինքնուրույն դառնալու ու դժվարությունները միայնակ հաղթահարելուն սովորելու գործընթացում
թե ընտրես այս տարբերակը, սեփական օրինակից խորհուրդ կտամ, որ պետք չի մոռանալ քեզ ու քո անցյալը ու կուրորեն մերվել շրջակա միջավայրին.. պետք է պատրաստ լինել դիմակայելու ու ո՛չ թե գտնելու քո տեղը այդտեղ (քանի որ այն ուղղակի գոյություն ունենալ չի կարող), այլ՝ ստեղծելու քո տեղն այդտեղ
չափազանց դժվար մի գործընթաց, բայց եթե հանկարծ ստացվի՝ կարելի է շատ երկար վայելել տնկած ծառի պտուղները
իսկ գլոբալ իմաստով.. եթե դեռ ամուսնացած չես և/կամ չես աշխատում (աշխատանք չունես/սիրած աշխատանք չունես) - գուցե ժամանակն է սկսել կյանքը փոխել հենց ա՞յս կետից
հ.գ. միանում եմ Բյուրակնի զարմանքին, թե ինչո՞ւ հենց 170աստիճանով..
Էջանիշներ