Խորհուրդներ տալու մեծ վարպետ չեմ, բայց երևի թե նախ արժի հասկանալ, թե ինչն է այդ առաջացած վիճակի պատճառը: «Բավ է»-ն ասում է, որ ինչ-որ բանից հոգնել ենք, լավ կլինի հասկանալ, թե կոնկրետ ինչից՝ գուցե տվյալ սոցիալական միջավայրի՞ց, մեր ներկայիս աշխատանքի՞ց, որոշ հարաբերությունների՞ց, ինքներս մեզնի՞ց, թե՞ ուրիշ մի բանից: Երբ պարզ դառնան պատճառները, ավելի հեշտ կլինի մտածել, «ինչպես» փոխելու մասին: Թե չէ փոխելն ինքնին նպատակ չի կարող լինել, նպատակը պիտի լինի «ինչի համարն» ու «ինչպեսը» , այլապես կարելի է ուղղակի գնալ պլաստիկ վիրահատության. բոլոր 170 աստիճաններն ապահովված կլինեն:
Երբ պարզ դառնա, թե կոնկրետ ինչ ու ինչու ենք ուզում փոխել, կարելի է «հեղափոխական քայլերի» պլան ստեղծել ու շարժվել դրանով դեպի մեծ փոփոխությունները՝ հուսալով, որ մեր հեղափոխությամբ ևս հազար հոգու կյանք չենք փոխելու:![]()
Էջանիշներ