User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զարմացած Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Երևի շատերի կյանքում է եղել մի պահ, երբ ասել են «Բավ է» ու ցանություն է առաջացել 170°-ով փոխել ու փոխվել։ Ինձ մոտ հիմա այդ ժամանակն է։

    Ի՞նչ խորհուրդներ կտաք այն մարդկանց, ովքեր նոր են այդ վիճակին հասել։ Ո՞րն է ավելի լավ, միանգամից ամեն ինչ փոխել, թե՞ կամաց-կամաց։ Միգուցե մի փոքր պատմեք ձեր փորձից։

  2. #2
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    170 չէ բայց մի 120 աստիճանով եսել եմ հիմա ուզում փոխվեմ ու կարծում եմ հնարավոր է եթե միանգամից անես, թե չի ստացվի, ես մի քանի անգամ փորձել եմ քո ասածով աստիճանաբար ու չի ստացվել, տեսնեմ միանգամիցը կստացվի` թե թքելու եմ վերջնական

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Հա, ճիշտ ա ասում Արթուրը: Ասեք, որ ես էլ ձեր խորհուրդին հետևեմ

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Միանում եմ խորհուրդի սպասողներին։
    Բայց արդեն մի տարուց ավել կլինի ո՛չ միանգամից է ստացվում մոտս, ո՛չ էլ՝ կամաց–կամաց։ Աչքիս անհույս կորած մարդ եմ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Արշակի փոխվել չստացվելը լրիվ բնական է ու նորմալ :
    Եթե նորմալ ու սկզբունքային մարդ ես, ապա անհնարին է փոխել քո կայացած սկզբունքները:
    Ավելի լավ է մտածել փոխել այն միջավայրը, որտեղ այդ սկզբունքները արտահայտվելու հնարավորություն ունեն:

    Այսինքն խորհուրդս այն է, որ ոչ թե պետք է փոխել ինքտ քեզ /անհնարին խնդիր /, այլ փոխել միջավայրը:

  6. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Իսկ որպես վերջին տարբերակ, երբ ոչ սկզբունքերդ ես կարողանում փոխել, ոչ միջավայրդ, կարելի է ուղղակի փոխել ամեն ինչի հանդեպ վերաբերմունքդ. գոնե ավելի հեշտ կլինի ապրել:

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Իսկ որպես վերջին տարբերակ, երբ ոչ սկզբունքերդ ես կարողանում փոխել, ոչ միջավայրդ, կարելի է ուղղակի փոխել ամեն ինչի հանդեպ վերաբերմունքդ. գոնե ավելի հեշտ կլինի ապրել:
    Կարծում եմ՝ ամենադժվար ու ամենաճիշտ տարբերակն է:
    Իսկ ես ուզում եմ փոխվել 360 աստիճանով
    Բայց մենակ չհասկացա ինչու հենց 170 աստիճան

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակի փոխվել չստացվելը լրիվ բնական է ու նորմալ :
    Եթե նորմալ ու սկզբունքային մարդ ես, ապա անհնարին է փոխել քո կայացած սկզբունքները:
    Ավելի լավ է մտածել փոխել այն միջավայրը, որտեղ այդ սկզբունքները արտահայտվելու հնարավորություն ունեն:

    Այսինքն խորհուրդս այն է, որ ոչ թե պետք է փոխել ինքտ քեզ /անհնարին խնդիր /, այլ փոխել միջավայրը:
    Չէ, սկզբունքներս փոխել չեմ ուզում։ Ես կասեի ոչ թե անհնարին, այլ գուցե չլինող իրավիճակ։ Եթե մարդ ուզում է փոխել իր սկզբունքները, ապա երևի արդեն փոխել է։ Սկզբունքներ ասելով իհարկե նկատի չունենք կապրիզային («պրինցիպի ընկնելու») դրսևորումները։
    Ուզում եմ փոխել ապրելակերպս, հաղթահարել թուլություններս ու բնավորությանս թերությունները, որ խանգարում են ապրել իմ ուզած ձևով։ Մոտավորապես տենց։
    Բայց կարծես կորցրել եմ էս ամենը անելու համար անհրաժեշտ նպատակասլացությունս։

    Ինչ վերաբերում է միջավայրը փոխելուն։ Միջավայրը կարելի է փոխել երկու իմաստով.
    1. ազդելով քեզ շրջապատող միջավայրի վրա դարձնել այնպիսին, ինչպիսին ուզում ես։
    2. թողնել, լքել տվյալ միջավայրը ու նորում հայտնվել։
    Առաջինը միանգամից անել չի լինում սովորաբար։ Երկարաժամկետ ջանքեր են պետք։ Իսկ երկրորդը ծայրահեղ քայլ է ու հաճախ ցավոտ։
    Ո՞ր դեպքում ո՞ր տարբերակն է ցանկալի ընտրել։ Կարելի է քննարկել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Խորհուրդներ տալու մեծ վարպետ չեմ, բայց երևի թե նախ արժի հասկանալ, թե ինչն է այդ առաջացած վիճակի պատճառը: «Բավ է»-ն ասում է, որ ինչ-որ բանից հոգնել ենք, լավ կլինի հասկանալ, թե կոնկրետ ինչից՝ գուցե տվյալ սոցիալական միջավայրի՞ց, մեր ներկայիս աշխատանքի՞ց, որոշ հարաբերությունների՞ց, ինքներս մեզնի՞ց, թե՞ ուրիշ մի բանից: Երբ պարզ դառնան պատճառները, ավելի հեշտ կլինի մտածել, «ինչպես» փոխելու մասին: Թե չէ փոխելն ինքնին նպատակ չի կարող լինել, նպատակը պիտի լինի «ինչի համարն» ու «ինչպեսը» , այլապես կարելի է ուղղակի գնալ պլաստիկ վիրահատության. բոլոր 170 աստիճաններն ապահովված կլինեն:
    Երբ պարզ դառնա, թե կոնկրետ ինչ ու ինչու ենք ուզում փոխել, կարելի է «հեղափոխական քայլերի» պլան ստեղծել ու շարժվել դրանով դեպի մեծ փոփոխությունները՝ հուսալով, որ մեր հեղափոխությամբ ևս հազար հոգու կյանք չենք փոխելու:

  10. #10
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի շատերի կյանքում է եղել մի պահ, երբ ասել են «Բավ է» ու ցանություն է առաջացել 170°-ով փոխել ու փոխվել։ Ինձ մոտ հիմա այդ ժամանակն է։
    Արթ, կարողա քաղաքական հայացքներիդ մասին ա, հիմա ուզում ես Հ1 նայել ու Սերժոին ընտրել

  11. #11
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    ճիշտն ասած՝ ինձ մոտ ստացվել է փոխվել (աստիճանային առումով չեմ կարող նշել, թե կոնկրետ որքանով, բայց՝ բավականաչափ շատ)
    երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի զրկեմ ինձ նրանցից, ինչ, իմ կարծիքով, ինձ մոտ ավելորդ էր (որոշակի սովորություններ, որոշակի հայացքներ, որոշակի հետաքրքրություններ, շուտ բռնկվել և այլն և այլն)
    և նույնքան երկար ժամանակ էլ պահանջվեց, որպեսզի ձեռք բերեմ շատ բաներ, ինչ, իմ կարծիքով, լավ կլիներ, որ ունենայի

    ինչպես արդեն վերը նշվեց՝ պետք չէ փոխել ԲՈԼՈՐ հայացքները ամեն ինչի ու ամենի նկատմամբ
    սա թե՛ սխալ է, թե՛ ընդհանրապես բացսական երևույթ (քանզի կասկածում եմ, թե քո ԱՄԵՆ ԻՆՉ-ին ես ուզում «բավ» ասել)

    ինչ վերաբերում է միջավայրը փոխելուն՝ ես սա արեցի հարկադրաբար
    սկսեցի ապրել մի հասարակարգում, ուր մարդիկ նման էին ինձ համար սովորական մարդկանց միայն արտաքնապես.. իսկ մնացած բոլոր հանգամանքներում, կարող եմ վստահաբար ասել, որ տվյալ միջավայրը՝ Հայաստանյան միջավայրի հետ համեմատ (ընդհանրապես «խորհրդային» միջավայրի հետ համեմատ)՝ բոլորովին մի այլ մոլորակ կարելի է կոչել
    բավականին շատ բացսական երևույթների հետ նկատվեց նաև առաջընթաց՝ առաջին հերթին շատ ու շատ ավելի ինքնուրույն դառնալու ու դժվարությունները միայնակ հաղթահարելուն սովորելու գործընթացում

    թե ընտրես այս տարբերակը, սեփական օրինակից խորհուրդ կտամ, որ պետք չի մոռանալ քեզ ու քո անցյալը ու կուրորեն մերվել շրջակա միջավայրին.. պետք է պատրաստ լինել դիմակայելու ու ո՛չ թե գտնելու քո տեղը այդտեղ (քանի որ այն ուղղակի գոյություն ունենալ չի կարող), այլ՝ ստեղծելու քո տեղն այդտեղ
    չափազանց դժվար մի գործընթաց, բայց եթե հանկարծ ստացվի՝ կարելի է շատ երկար վայելել տնկած ծառի պտուղները


    իսկ գլոբալ իմաստով.. եթե դեռ ամուսնացած չես և/կամ չես աշխատում (աշխատանք չունես/սիրած աշխատանք չունես) - գուցե ժամանակն է սկսել կյանքը փոխել հենց ա՞յս կետից

    հ.գ. միանում եմ Բյուրակնի զարմանքին, թե ինչո՞ւ հենց 170աստիճանով..
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 23.01.2008, 20:01:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. #12
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ վերաբերում է միջավայրը փոխելուն՝ ես սա արեցի հարկադրաբար
    սկսեցի ապրել մի հասարակարգում, ուր մարդիկ նման էին ինձ համար սովորական մարդկանց միայն արտաքնապես.. իսկ մնացած բոլոր հանգամանքներում, կարող եմ վստահաբար ասել, որ տվյալ միջավայրը՝ Հայաստանյան միջավայրի հետ համեմատ (ընդհանրապես «խորհրդային» միջավայրի հետ համեմատ)՝ բոլորովին մի այլ մոլորակ կարելի է կոչել
    բավականին շատ բացսական երևույթների հետ նկատվեց նաև առաջընթաց՝ առաջին հերթին շատ ու շատ ավելի ինքնուրույն դառնալու ու դժվարությունները միայնակ հաղթահարելուն սովորելու գործընթացում

    իսկ գլոբալ իմաստով.. եթե դեռ ամուսնացած չես և/կամ չես աշխատում (աշխատանք չունես/սիրած աշխատանք չունես) - գուցե ժամանակն է սկսել կյանքը փոխել հենց ա՞յս կետից.
    Դու ասեցիր, շատ բաներ ես քո մեջ փոխել` փոխելով միջավայրդ…
    իսկ կայի՞ն բաներ, որ չես ցանկացել, բայց փոխել ես մեջդ` զուտ հասարակությանը դեմ չգնալու պատճառով… օրինակ ի՞նչը…

    իսկ եթե վերադառնաս Հայաստան, չի՞ բացառվում, որ կարող ես նորից ձեռք բերելոր ոշակի հատկանիշներ, որոնք փոխել ես ուրիշ մարդակնց հետ ապրելու արդյունքում…

    նկատի ունեմ, արդյո՞ք մարդ կարողա այդքան հեշտ փոխվել մեկ մի կողմ, մեկ մյուս
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13
  2. Արձակ. Ես Երկինքն եմ ուզում
    Հեղինակ՝ comet, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 21.04.2009, 14:45
  3. Ուզում ենք շան ձագուկ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.01.2009, 20:37
  4. Ի՞նչ են ուզում կանայք
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 31
    Վերջինը: 10.11.2008, 14:08
  5. Քնել եմ ուզում
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 19.02.2008, 18:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •