Համաձայնելով՝ փորձեմ մի լրացում կամ, ավելի ճիշտ, լուսաբանում մտցնել. երբ հերոսները ժարգոնով խոսող են, ապա ստեղծագործության մեջ նրանց խոսակցությունը ժարգոնով ներկայացնել ընդամենը իրականության ճիշտ արտացոլում է նշանակում, հակառակ դեպքում նույնիսկ աղավաղում ու կեղծում կլիներ, հետևաբար ժարգոնի գործածությունն այս դեպքում միանգամայն արդարացված կարելի է համարել, բայց երբ հեղինակի խոսքն է ժարգոնով ներկայացվում, դա արդեն ուրիշ հարց է։ Անձամբ ինձ համար որոշակիորեն ընդունելի չէ. տհաճ է, միաժամանակ ընկալում եմ որպես մի տեսակ արհամարհական վերաբերմունք ընթերցողի նկատմամբ, ինչպես նաև հավակնոտության նշան, թեկուզև թաքնված

Վերջին ասածս վերաբերում է այն գրողներին, որոնք շատ լավ կարող են գրել գրական լեզվով, բայց գերադասում են ժարգոնը՝ հավանաբար դա ազատամտության վառ դրոևորում համարելով։ Իսկ այն ստեղծագործողները, որոնց լեզվական գիտելիքները միայն ժարգոնով գրելուն են բավարարում, առավել ևս ավելի լավ է՝ բոլորովին չգրեն։
Էջանիշներ