Ըբդհաբրապես ժարգոնը լեզվի մի մասն է կազմում և բնորոշում է մարդու պատկանելիությունը սոցիալական այս կամ այն խմբին:
Գրական ստեղծագործությունները բնականաբար օգտագործում են ժարգոնը և դա լավ է :
Այլ խնդիր է թե ժարգոնը կարելի է օգտագործել ամենօրյա շփումների ժամանակ :
Հաջորդը ժարգոնի (սլենգի) որ տեսակն է դոմինանտ, սա արդեն այլ հարց է:
Հայաստանյան իրականության մեջ առավել կիրառելի է հանցագործ աշխարհի կողմից օգտագործվող ժարգոնը նրան հատուկ դարձվածաբանական ձևակերպումներով , շեշտադրումներով և էմոցիոնալ ներկապնակով, օրինակ «ախպեր,արա ախպեր» կամ «չջոգող մարդ»: