User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Ժարգոնը ժամանակակից հայ գրականության մեջ

  1. #16
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կիսում այն տեսակետը, թե ժարգոնը մտել է ժամանակակից հայ գրականության մեջ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ կա ժամանակակից հայ գրականություն մի ճյուղավորում, որում մտել է ժարգոնը: Բայց դրան զուգահեռ կան նաև բազմաթիվ գործեր՝ ոչ ժարգոնով: Բյուր, իսկ եթե հենց դա նկատի ունեիր, ներողություն եմ խնդրում սխալ ըմբռնման համար: Ինչևէ:

    Իմ վերաբերմունքը այս հարցին, կարծեմ, ֆորումում բազմիցս արտահայտել եմ: Բայց չալարելով կենտրոնանամ նաև կոնկրետ խնդրի՝ ժամանակակից հայ գրականության ու ժարգոնի փոխհարաբերության վրա:

    Ես բավական բացասական վերաբերմունք ունեմ ժարգոնով գրված գրականության նկատմամբ: Իմ մեջ ձևավորված ստերեոտիպները հաճախ նույնիսկ հարկադրում են ժարգոնով գրված գիրքը փակել՝ առանց բովանդակությանը ծանոթանալու: Ստիպված եմ լինում ինքս ինձ վրա հոգեբանական ճնշում գործադրել, որպեսզի կարդամ: Սակայն խոսեմ ավելի առարկայական, ներկայացնելով իմ բացասական վերաբերմունքի բուն պատճառները:

    Ժարգոնի և բարբառի մուտքը գրականություն կարող եմ ընդունել միայն այն դեպքում, երբ որ այն գեղեցիկ ժարգոն կամ գեղեցիկ բարբառ է, ճկուն է, կարող է դրական տեղաշարժ ապահովել լեզվի զարգացման գործում: Խնդիրն այն է, որ գրականությունը իր ընթերցողին «հարկադրում է» փոխել սեփական լեզուն, այն արմատավորվում է ընթերցողի մտքում, աստիճանաբար դառնում նրա լեզուն: Այս գործընթացի արագությունը կախված կլինի ստեղծագործության սիրված ու տարածված լինելու փաստերից, որակից, ասելիքի լրջությունից, հետաքրքրությունից, մի շարք այլ հանգամանքներից:

    Յուրաքանչյուր ստեղծագործող պետք է ինքն իր առաջ հաշվետու լինի այն հարցում, որ եթե ինքը դառնում է սիրված հեղինակ, արվեստագետ, ապա ինքնըստինքյան վերածվում է իր ընթերցողի ոչ պաշտոնական ուսուցչի: Սա բավական պատասխանատու, պարտավորեցնող տիտղոս է: Հեղինակը պարզապես իրավունք չունի տարբերվելու, ժամանակակից երևալու, համարձակ թվալու կամ այլ պատճառով շտապ, չմտածված, հետևանքների մասին չխորհած որոշում կայացնել: Արդյո՞ք հիմա ձևավորված ժարգոնն այնքան լավն է, որ ստեղծագործողը, արվեստագետը պետք է խթանի ժողովրդի մեջ այն արմատավորվելուն, խորանալուն: Չեմ կարծում: Չեմ կիսում այդ տեսակետը: Գիտեմ, որ շատերն ինձ հետ կվիճեն այս հարցում, որ սա քննարկման բավական լայնածավալ ու առանձին թեմա է, սակայն այս պահին ունեմ համոզմունք, որ առավելապես ռուսերեն ու թուրքերեն բառերով հագեցած, տգեղ հոլովումների ենթարկված բառերով, սխալ շարահյուսություններ պարունակող, այլ բացասական առանձնահատկություններ ունեցող ժարգոնն այն լեզուն չի, որին մենք արժանի ենք:

    Ես գիտեմ, որ շատերն ինձ այստեղ կուզեն հակադարձել ու ասել, որ իբր ժարգոնն արդեն կա ու գնալով խորանում է ու հեղինակը, ստեղծագործողը չէ, որ պետք է այն ավելի խորացնի: Այն կխորանա առանց իր միջնորդության էլ: Թույլ տվեք չհամաձայնվել ու ներկայացնել իմ տեսակետը:

    Կա մարդկանց մի խումբ, որն այսօր այդ ժարգոնի կրողը չէ կամ կրում է ոչ ամբողջովին: Ընդ որում այդ մասսան հիմնականում ընթերցող մասսան է: Սա այն մասսան է, որն իր զրույցներով, իր լեզվով կարող է խոչընդոտել ժարգոնի խորանալուն, իսկ ավելի կոնկրետ, հանդիսանալով ժարգոնի հստակ հակակշիռ, այն բերում է ժարգոնի ոչ թե մի ուղղությամբ զարգացմանը, այլ փոփոխություններ կրելուն, միջինացնելուն և ավելի շատ ժարգոնում դրական տեղաշարժ է ապահովում: Մինչդեռ ժարգոնով գրված գրականությունն առաջին հերթին ուղղվում է հասարակության հենց այս խավին, ակամա փոխում նրա լեզուն և, ըստ էության,վերացնում է ժարգոնի հակակշիռը: Մինչդեռ գրականությունը կարող է օգտագործվել այդ հակակշիռն ավելի ուժեղացնելու համար, այն է, գրավելով ժարգոնով խոսող հասարակության ուշադրությունը, ակամա դրական տեղաշարժ ապահովել նրա լեզվում:

    Բերեմ պարզ օրինակ: Ակումբում հենց սկզբից արգելեցինք ժարգոնի օգտագործումը: Ես չեմ կարող փաստել, որ այն ակումբում բացակայել է (ցավոք), սակայն կարող եմ փաստել, որ բավական շատ են եղել գրական կամ գրականին մոտ, ոչ ժարգոնային զրույցները, քննարկումները, որոնք շատերի լեզվում,ըստ իմ դիտարկումների, դրական տեղաշարժ են ապահովել: Սա ընդամենը ակումբն է, որը երբեք չի կարող այնքան ազդեցիկ լինել, ինչքան գրական լավ ստեղծագործությունը: Ուրեմն, ըստ իս, գրականությունը, ստեղծագործողները առավել քան պետք է հետևեն այս սկզբունքին:

    Թերևս այս մի ուղղության մասին շատ տարածվեցի, մինչդեռ այլ պատճառներ էլ կան, որոնք ինձ հարկադրում են բացասական վերաբերմունք ունենալ ժարգոնով և հատկապես ներկայումս տարածված ժարգոնով գրված ստեղծագործությունների նկատմամբ:

    Ժարգոնը շատ արագ փոփոխվող և բնակության վայրին ուժեղ կապված երևույթ է: Այսինքն վստահաբար կարելի է փաստել, որ ժարգոնով գրված գրականությունը հիմնականում նախատեսված է ժամանակի տվյալ պահին տարածության տվյալ կետում բնակվողների համար: Մի՞թե այդպիսի ստեղծագործություններին կարելի է գրականություն կամ լուրջ գրականություն անվանել: Ըստ էության կարելի է, բայց դրա համար այդ ստեղծագործության իմաստային, որակական կողմը, ասելիքը չափազանց հզոր պետք է լինի, որպեսզի այն կարողանա գոյություն ունենալ տարածության մեջ ու ժամանակում միշտ: Այդպիսի ստեղծագործությունների օրինակներ կան թե հայ գրականությունում, թե համաշխարհային գրականությունում, չեմ բերի: Բայց այդպիսիք քիչ են, իրականում: Եվ կարող եմ պնդել, որ այդպիսի ստեղծագործությունների մեծ մասն իրենց արժեքը չէին կորցնի գրական լեզվով կամ այլ ժարգոնով, բարբառով կամ նույնիսկ լեզվով գրված լինելու դեպքում: Այսինքն այդպիսի ստեղծագործությունների հիմնական համն ու հոտը ժարգոնը չէ: Այդ դեպքում ո՞րն է ժարգոնով գրելու իմաստը: Մինչդեռ, այսպես ասեմ, «հասարակ» ստեղծագործությունները, որոնք առանձնապես ասելիք չունեն, լուրջ չեն, երբեմն իրենց սպառողին կարող են գտնել միայն ժարգոնով գրված լինելու դեպքում, որովհետև կգտնվի ընթերցողի մի խումբ, որը ժամանակակիցության, համարձակության, նորամուծության, իրեն հասանելի լեզվի կամ նման այլ դրդապատճառով կդառնա տվյալ հեղինակի, ստեղծագործության ընթերցողը:

    Մի՞թե լավ ստեղծագործողը պետք է փնտրի այս ընթերցողին, թե՞ նա պետք է գտնի այս ընթերցողի մտածելակերպը փոխելուն, նրա գրական ճաշակը բարձրացնելուն, արժեքային համակարգը հարստացնելուն ուղղված ճանապարհը: Արդյոք լավ ստեղծագործողը պետք է սահմանափակվի միայն այսպիսի ընթերցողով, թե՞ պետք է կարողանա գրավել ու ինչ-որ արժեքավոր բան տալ նաև «լավ» ընթերցողին:

    Անշուշտ իմ գրածները ինչ-որ տեղ ծայրահեղական են, սակայն կարծում եմ որ այս ծայրահեղական ձևակերպմամբ նրանք բավական լավ են ներկայացնում իմ տեսակետը:
    Այնքան լիարժեք ու բովանդակալից էր գրածդ,որ առանց առարկելու միանշանակ համաձայն եմ քեզ հետ: Կարծես իմ սրտից խոսեիր:
    Երջանկությունը լավագույնս արտացոլվում է լոկ մարդու աչքերի մեջ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (04.07.2011)

  3. #17
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտահայտեմ իմ կարծիքը:
    Ժարգոնը գրականության մեջ անընդունելի եմ համարում: Եթե գրողը ցանկանում է ներկայացնել իր հերոսին, որը ժարգոնով է խոսում, ոչ թե պետք է կրկնօրինակի փողոցային ժարգոնը, այլ գրական վարպետության միջոցով ստեղծի տպավորություն, որ իր հերոսը ժարգոնով է խոսում:
    Տիպիկ օրինակ է Հաջողության Ջենթլմենները ֆիլմը: Տպավորություն է, որ հերոսները ժարգոնով են խոսում, բայց այն կապ չունի հանցագործների ժարգոնի հետ և ստեղծվել է ֆիլմը ստեղծողների աշխատանքի արդյունքում:
    Արվեստը, այդ թվում նաև գրականությունը, իր սիրողին խաբելու վրա է հիմնված: Ընդ որում խաբել բառը վատ իմաստով չեմ օգտագործում: Երբ դերասանը դատարկ բաժակը ձեռքին ձևացնում է, թե սուրճ է խմում, ոչ թե ինքն է զգում սուրճի համը, այլ հանդիսատեսին է համոզում, որ իբր խմում է: Տեսնում ես մի հիասքանչ նկար, որի իդեալական պատկերված է թվում, բայց երբ մոտենում ես, պարզվում է, որ վրձնի անհասկանալի ու անհեթեթ հարվածների համադրություն է: Երաժշտության մեջ նույնպես: Շոստակովիչը երաժշտության միջոցով պատմում է, որ բեմում ամենահիասքանչ վալս են պարում, բայց չի ներկայացնում վալսի մեղեդին` միայն տպավորություն է ստեղծում:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (06.07.2011), varpet (07.01.2012), Անի Ներկարար (05.07.2011), Արևածագ (06.07.2011), Նաիրուհի (05.07.2011), ՆանՍ (05.07.2011)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գեղարվեստական գրականության դերն ու նպատակը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 13.03.2014, 15:06
  2. Հայ գրականության լավագույն ստեղծագործությունների տասնյակ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 05.11.2013, 17:10
  3. Արտասահմանյան գրականության դասավանդումը դպրոցներում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 17.07.2013, 18:17
  4. Գեղարվեստական և գիտական գրականության նոր կայք:
    Հեղինակ՝ ashot_1987, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.11.2010, 16:34
  5. Ժարգոնը Հեռուստատեսությամբ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.09.2007, 20:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •