Ուրախ եմ, որ Արցախի մասին թեմա է բացվել (հաստատ մտածողներ եղան, որ ես ղարաբաղցի եմ):
Ինձ միշտ մի հարց է հետաքրքրել, ավելի շուտ տանջել: Ինչու՞ ենք մենք մեր Արցախը պաշտոնապես անվանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Չէ՞ որ "Ղարաբաղը" հայկական անվանում չէ (թուրքերեն բառ է՝ Սև այգի), ինչու՞ ենք մենք ադրբեջանական դիվանագիտությանը շահարկումների առիթ տալիս: Չէ՞ որ նրանք կարող են դա օգտագործել որպես փաստ Արցախը այսպես կոչված ադրբեջանական պատմական տարածք ներկայացնելու իրենց հորջորջանքները հիմնավորելու համար: