Մեջբերում Varduhi-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտն ասած ես պատասխանել եմ՝ ոչ, չնայած շատ կուզենայի այոների մեջ լինել, բայց քանի որ էստեղ անկեղծ պատասխաններ ենք ակնկալում իրարից, չուզեցի կեղծել ինձ։ Նաև ավելացնեմ, որ քվեարկելիս իմ մասին չեմ քվեարկել, այլ մտքումս փոխել էի հարցադրումը՝ պատրաստ եմ արդյոք եղբորս պատերազմ ուղարկել ու դիմանալ դրան։ Չէ, հաստատ պատրաստ չեմ։
Խաղաղ պայմանների համար առողջ հոգեբանություն ա, բայց եթե արդեն թշնամին հարձակվել ա, սպանում ա սահմանին մոտիկ ապրող քո հայրենակիցներին, բռնաբարում ա կանանց (հա, ցավոք մեր թշնամիներն այդպիսին են), վառում ա գյուղերը ու զգաս որ կարող ա էն հրաշք հողակտորը Արցախ անունով քոնը չլինի, կարող ա եղբորդ էլ ուղարկես դու էլ ուզենաս գնալ: Չգիտեմ, իսկապես դժվար է ռեալ գնահատել: Փորձը ցույց ա տվել, որ շատ «հերոսներ» պատերազմից խուսափում են, ու շատ խաղաղ ու հանգիստ մարդիկ դառնում են հերոսներ: