Ձեզ հայտնի են նման դեպքեր, Էդ դեպքում աղջիկն ինչ կարա անի?
Ձեզ հայտնի են նման դեպքեր, Էդ դեպքում աղջիկն ինչ կարա անի?
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 22.01.2008, 15:36:
Ես կարծում եմ, որ եթե տղան չի համարձակվում խոստովանել, աղջիկը անելու վոչինչ չունի. կյանքում առաջին հերթին վախն է կործանում մարդուն
Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
Так почему это можем делать мы???
Այո, կան նման դեպքեր, մեր տղաներին կառաջարկեի ավելի համարձակ լինել, սակայն իհարկե հիմա էլ առաջին իսկ հավանածին սեր չխոստովանեն
![]()
Ինչի՞ ես կարծում, որ աղջիկը պետք է պարաֆինե դեմքով (կամ էմալե պրոֆիլով) նստի սպասի, որ իրեն ինչ-որ խոստովանություններ անեն: Ես, օրինակ, երբեք չեմ ասի աղջկան այդ խոսքերը, եթե նրա կողմից հետաքրքրվածություն չզգամ: ՈՒ հարցը միայն վախը չէ: Ի՞նչ իմաստ ունի մարդուն անհարմար դրության մեջ գցել, եթե քո սերը նրան պետք չէ: Եվ ընդհանրապես էդ հոպ ու ես քեզ սիրում եմ վիճակները չեմ հասկանում: Սիրում ես ցույց տուր սերդ, եթե փոխադարձ է, ամեն ինչ իրան-իրան կստացվի:
Կարծում եմ` սիրում է, կամ էլ, առնվազն, անտարբեր չէ, հակառակ դեպքում նման թեմա բացված չէր լինիՈւ, քանի որ սիրում է, ուրեմն թող իր պահվածքով գոնե տղային վստահություն ու համարձակություն ներշնչի, մեղք չէ՞ խեղճ տղան
![]()
Տատիկենցս գյուղում մի մարդ է ապրում, երիտասարդ տարիներին 7 տարի շարունակ սիրել է մի աղջկա ու այդպես էլ չի ասել, իսկ երբ այդ աղջիկն ամուսնանալիս է եղել ուրիշի հետ, հարսանիքի օրը այդ տղան ընկերոջն ասել է. «Տեսար՝ ինչ տղա եմ, է, 10 տարի սիրեցի, իսկ աղջկա մտքի ծայրով անգամ նման բան չէր անցնի»: Ուշացածի զուր ինքնասփոփանք![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
եթե սիրում ա, ինչի՞ ինքը չխոստովանի
հարցը նրանում ա, որ տղան ունի ինչ որ դիրք, որոշակի հարաբերություններ էտ աղջկա հետ (ասենք ընկերություն, կամ օրինակ դասարանցին ա), որը նրան թույլ է տալիս շփվել նրա հետ: հիմա վիճակը այնպիսին է լինում, որ ինչքան ժամանակը երկարում է, այնքան տղայի մոտ վախ է առաջանում խոստովանության, այս ամենը վերաբերվում է այն դեպքին, եթե տղան իրոք սիրում է, ու տարիների ընթացքում նա արդեն տարված իր սիրով չի ուզում քանդել այն:
Փոփոխություն է ինում միայն այն դեպքում, երբ աղջկա կյանքոմ էական փոփոխություններ են լինում, ասենք պետք է ամուսնանա, ու տղան արդեն ուրիշ քայլ չւոնի անելու, բացի խոստովանությունից:
Եթե այդ պահն էլ չի օգտագործում, ապա պիտի ևս 4-5 տարի սպասի, եթե ոչ ավելի:
Չէ, նման բան դժվար թե հնարավոր է (համենայն դեպս Հայաստանում):
Այո, հնարավոր է, որ տղան սիրի աղջկան 4-5 տարի և այդ մասին չասի, ինքս նման դեպքի եմ հանդիպել մեկի կողմից մի 7-8 տարի առաջԻնքս երբեք չէի տառապի թաքուն սիրուց, կամ կասեի, կամ ցույց կտայի, որ նրա նկատմամբ անտարբեր չեմ, և եթե արհամարական վերաբերմունքի հանդիպեի, ապա կփորձեի նրան ուղղակի մոռանալ: Չեմ կարծում, որ միակողմանի սերը երկար կյանք կարող է ունենալ: Իսկ եթե տղան լռում է,իսկ աղջիկը նրա սերը նկատել է և ինքն էլ է սիրում, բայց չտեսնելու է տալիս, ապա կասեմ, որ նրանք երկուսն էլ երեխա են,և վախենում են արտահայտեն իրենց զգացմունքները, և միգուցե գեղեցիկ սեր է կորում այդ պատճառով:
Ես, նկատելով տղայի զգացմունքները, կխոսեի նրա հետ, եթե նույնիսկ փոխադարձ չեն մեր զգացմունքները, կխոսեի ու կփորձեի նրա հետ մնալ գոնե լավ ընկերներ,և չէի ստիպի նրան լուռ տառապել ու չիմանալ ինչպես վարվել: Խոսե'ք նրա հետ, եթե նկատում եք նրա տանջանքը, խոսեք և կհասկանաք միմյանց, եթե դա սեր է, միևնույնն է, դուք նրանից չեք փախչի
![]()
Better to light a candle than to curse the darkness.
Եթե տղան չի համարձակվում խոստովանել կարող է լինել միայն երկու պատճառ
1. հստակ զգում է,որ աղջիկն իրեն չի համակրում
2.հաստատ չգիտի աղջիկն իրեն համակրում է թե ոչ վախենում է ձախոխվել
համենայնդեպս եթե կարծվում է որ տղան 2. կետին է մոտ ապա որոշակի փոխադարձ հետաքրքրություն ցուցաբերելուց նա հաստատ կհամարձակվի խոստովանել
այսինքն եթե աղջիկը ցանկանա հաստատ կարող է պարզել դա![]()
Վերջին խմբագրող՝ Second Chance: 22.01.2008, 17:50:
Love has an enemy, but it is already defeated!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ