User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Հանրօգուտ աշխատանք

  1. #1
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Հանրօգուտ աշխատանք

    Ուշադրություն,

    մտավոր թեր զարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոց 9րդ դասարանի երեխաները հետ միասին այպիսի մի հանրօգուտ ծրագիր է մշակվել `
    Գիշերօթիկ դպրոցի երեխաները ձայնագրում են հետաքրքիր աուդիո գրքեր` հեքիաթներ,ասմունքներ և այլն , ապա այն անվճար բաժանվում է կույր և տեսողական դժվարություներ ունեցող երեխաների համար: Գիշերօթիկի երեխաների համար դա հնարավորություն կարող է հանդիսանալ ապացուցելու որ ֆիզիկական արատները չեն կարող լինել խոչնդոտ հասարակության ինտեգրմանը և նրանում կարևոր դեր իրականցնելու համար, իսկ տեսողական դժվարություններ ունեցող երեխաները հնարավորություն կունենան ունկնդրել հետաքրքիր նյութեր իրենց հասակակիցների կատարմամբ:

    Որպեսզի ծրագիրը ունենա ընթացք և արդյունք անհրաժեշտ է օգնել երեխաներին կատարել ձայնագրությունները, այսինքն պետք են մարդիկ ովքեր կկարողանան ժամանակ տրամադրել և այցելելով դպրոց ~ ստեղծել երեխայի համար բարենպաստ աշխատանքային մթնոլորտ, անհրաժեշտության դեպքում տալ խորհուրդ կամ ծառայել օրինակ ապա ձայնագրել երեխային
    /համակարգչի միջոցով/: Նաև կարող են օգնել այն անձիք ովքեր որակյալ կմշակեն աուդիո նյութերը` աղմուկները վերացնելու, երաժշտություն ավելացնելու համար և այլն:Նաև անհրաժեշտ են մարդիկ ովքեր ընտրեն հետաքրիր հեքիաթներ և առակներ և կկատարեն որոշակի մշակում որպիսզի ավելի հարմար լինի այն ձայնային տեսքի վերածելու:

    Մի խոսքով պետք են պինդ մարդիկ ովքեր սիրում են երեխաների հետ աշխատանքը, ովքեր եռանդ ունեն կատարելու հանրօգուտ աշխատանք և նպատակասլաց են: Որպիսզի պատահաբար թյուրիմացություներ չլինեն նշեմ որ ֆինանսական վարձատրություն չի նախատեսվում~ սակայն դրա փոխարեն կվարձատրվեք երեխաների ժպիտներով և նրանց հետ անցկացրած րոպեներով~ և միաժամանակ կմասնակցեք մի հետաքրքիր, հանրօգուտ, նախադեպը չունեցող նախագծի իրակացմանը:
    Քանի որ ֆինանսներից խոսեցի նշեմ որ ՄԱԿը դպրոցների լավագույն ծրագրերի շրջանակում կֆինանսավորի դպրոցին գրքերի,տեխնիկայի, սենյակի կոսմետիկ վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը:Բացի դրանից երեխաների հանգստի համար կհատկացվի գումար 100.000 դրամի չափով:

    Բացի աուդիոգրքերից նաև նախատեսվում է գրանցել կարճ վիդեո հոլովակներ լսողական դժվարություն ունեցող երեխաների համար, հուսով եմ, որ կգտնվեն մարդիկ ովքեր կօգնեն հետաքրքիր սցենարներ մշակել և երեխային փոխանցել անհրաժեշտ հմտություները երեխային հոլովակը իրականցնելու համար:

    սպասում եմ հարցերի առաջարկություների դիտողություների և այլն այս թեմայում
    ..կամ հետևալ միջոցներով իմակ` vhovhan[at]gmail[dot]com, ICQ` #71537566


    __
    http://armkids.blogspot.com
    http://www.youtube.com/vhovhan
    http://www.bigfamily.am
    Վերջին խմբագրող՝ Grieg: 22.01.2008, 03:20:
    ...

  2. #2
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրօգուտ աշխատանք

    Շատ եմ ուզում օգնեմ, ասեք, երբ, որտեղ, ոնց /ավելի կոնկրետ/, կաշխատեմ ինչ-որ ձևով օգտակար լինել:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  3. #3
    Կյանքին Սիրահարված .... Undina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2007
    Գրառումներ
    119
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրօգուտ աշխատանք

    I'm in, Լավ գործա. ասեք երբ ու կաշխատեմ գործիս տեղից պոկվել ու գալ
    Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
    Так почему это можем делать мы???

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրօգուտ աշխատանք

    Վա՜յ, Վարդա՛ն, չես պատկերացնի, թե ինչքան եմ ուզում օգնել: Ինձ համար ևս մեկ վարձատրություն կլինի. մասնագիտական պրակտիկա: Երբ ICQ-ում լինես, խոսենք, հա՞: Մեկ էլ մի բան: Ես շատ ալարկոտ եմ, եթե կարող ես, ինձ անընդհատ բզիր:

  5. #5
    Մշտական անդամ Նավաստի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2007
    Հասցե
    Օվկիանոս
    Տարիք
    37
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրօգուտ աշխատանք

    Ես էլ, Ես էլ.... Ինձ չմոռանաք...
    Համընթաց քամի...

  6. #6
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Հանրօգուտ աշխատանք

    Շատ ուրախ եմ, որ այսքան ցանկացողներ կան կարծում եմ ճիշտ կլինի հաջորդ կիրակի հանդիպել ծանոթանալ և քննարկել ով ինչ ինչպես կարող է անել, մինչ այդ կփորձեմ հնարավորին չափ օգտակար տեղեկություն քաղել .
    և այսպես փետրվարի 3ին ժամը 15:00-ին հարմար է բոլորին ՞
    ...

  7. #7
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրօգուտ աշխատանք

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ուրախ եմ, որ այսքան ցանկացողներ կան կարծում եմ ճիշտ կլինի հաջորդ կիրակի հանդիպել ծանոթանալ և քննարկել ով ինչ ինչպես կարող է անել, մինչ այդ կփորձեմ հնարավորին չափ օգտակար տեղեկություն քաղել .
    և այսպես փետրվարի 3ին ժամը 15:00-ին հարմար է բոլորին ՞
    Ինձ ոնցոր հարմար է: Կհավաքվենք, մնացածը տեղում:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  8. #8
    Մշտական անդամ Նավաստի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2007
    Հասցե
    Օվկիանոս
    Տարիք
    37
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրօգուտ աշխատանք

    Երևակայի ինձ էլ է հարմար:
    Համընթաց քամի...

  9. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրօգուտ աշխատանք

    Փաստորեն մեզ դուք էիք զանգահարել, խորհուրդներ հարցնելու համար
    Այնպես որ, կարճ ներկայանամ: 2.5 տարի առաջ իրականացրել ենք բավական մեծ ծավալի աշխատանք, որն անվանվել էր «Խոսող գրքեր»: Կույր և տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցի համար լսաձայնագրվել է գրականության դպրոցական ծրագրով նախատեսված ողջ նյութը՝ հավելումներով: Բավական աշխատատար ու իրականում բավական բարդ գործ է, ցանկանում եմ նախօրոք զգուշացնել:

    Պահանջում է ոչ միայն նյարդեր, այլև բավական ներդրումներ՝ որակյալ գործ անելու համար, կապված, մասնավորապես, տեխնիկայի ձեռք բերման կամ ստուդիայի վարձակալման հետ:

    Ինչևէ, ես ինքս, ցավոք, չնայած մեծ ցանկությանս, մինչև ծառայության ավարտս չեմ կարող մասնակցել գործին: Ասենք, անկեղծանալու դեպքում պետք է խոստովանեմ, որ դրանից հետո էլ այժմ չեմ կարող ասել, կմասնակցեմ, թե ոչ, քանի որ մի քանի նմանատիպ հզոր և հույժ կարևոր ծրագրեր են նախապատրաստվում, որոնց պիտի մասնակցեմ մեծ ծանրաբեռնվածությամբ: Բայց հուսով եմ, որ եթե այդ ժամանակ այս ծրագիրը դեռ գործի, ապա իմ մասնակցությունը կբերեմ, կկարողանամ համատեղել:

    Ամեն դեպքում կաշխատեմ հաջորդ կիրակի օրը մասնակցել հանդիպմանը, չբացառելով որ իմ ունեցած փորձը ինձ թույլատրի խորհուրդներով օգնել ձեզ:

    Ամեն դեպքում ողջունում եմ ձեր նախաձեռնությունը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #10
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրօգուտ աշխատանք

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն մեզ դուք էիք զանգահարել, խորհուրդներ հարցնելու համար
    Այնպես որ, կարճ ներկայանամ: 2.5 տարի առաջ իրականացրել ենք բավական մեծ ծավալի աշխատանք, որն անվանվել էր «Խոսող գրքեր»: Կույր և տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցի համար լսաձայնագրվել է գրականության դպրոցական ծրագրով նախատեսված ողջ նյութը՝ հավելումներով: Բավական աշխատատար ու իրականում բավական բարդ գործ է, ցանկանում եմ նախօրոք զգուշացնել:
    Ճիշտն ասած տեղյակ չեմ գուցե և իմ ծանոթները զանգարահարել են, քանի որ որոշ մարդկանց խնդրել եմ հետաքրքրվեն։ Ես նույնպես գտնում եմ, որ դա բարդ գործ է և ուրախ եմ, որ այդ օրը կլինի մի մարդ ով ունի փորձ այդ բնագավառում

    հանդիպում ենք Ժող. ինստիտուտի դիմաց /Իսահակյան Նալբանդյան խաչմերուկ/ Փերտվարի 3ին ժամը 15:00
    Կցված նկարներ Կցված նկարներ
    ...

  11. #11
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրօգուտ աշխատանք

    ~կհանդիպենք ժամը 15.00 ին ;-)
    ...

  12. #12
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրօգուտ աշխատանք

    էսօր գնացել էինք
    Ծառատունկ և .... էլի շատ լավ բաներ

    Չգիտեմ ինչից սկսել . . .

    Էնքան շատ բան կա ասելու: Անչափ երջանիկ եմ, երջանիկ եմ, որ գնացի, անսահման հաճելի զգացումներ են մեջս: մինչև հիմա աչքերիս առաջ են երեխեքի գոհ ժպիտները, ուրախությունից փայլող աչքերը, որոնք մի տեսակ խորհրդավոր թախիծ ունեին անթեղած:
    Շաատ շնորհակալ եմ Վարդանից, նրա շնորհիվ ես իմացա էս ծրագրի մասին ու հիմա երջանիկ եմ` զգալով, որ կարողացա ժպիտ ու ուրախություն պատճառել այդ անմեղ /իրոք, անմեղ բառը լավագույնս բնութագրում է նրանց/ էակներին:
    Աննկարագրելի հաճույք էր տեսնել` ինչ ձգտում ունեն սովորելու, աշխատելու: Բա ֆուտբոլը պիտի տեսնեիք ինչ էնրգիա կար էդ երեխեքի մեջ:

    Մի խոսքով` իդեալակն օր էր, ամեն ինչ կանեմ, որ էսպիսի օրերը և իմ, և երեխաների կյանքում շատ լինեն: Հիմա նույնիսկ չգիտեմ, ավելի շատ ես եմ ուրախացել մեր այցելությունից, թե երեխաները, բայց նրանց «Էլի կգաք, չէ?»--ն ինձ համար ամեն ինչ է:

    Վարդան, մի անգամ էլ Շ Ն Ո Ր Հ Ա Կ Լ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ! ! !
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  13. #13
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Re. Հանրօգուտ աշխատանք

    ժող ռեժիսյորներ և օպերատորներ են պետք, կարող են նաև սկսնակ լինել.. դերասանները կան, սցենարների ընդհանուր պատկերացում էլ կա, իսկ նկարահանող չկա
    ...

  14. #14
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրօգուտ աշխատանք

    մի քանի նկարներ ծառատունկից ,
    շնորհակալություն բոլորին օգնության համար~

    հատուկ շնորհակալություն Belle-ին և Amaru-ին, որ շարունակում են օգնել



















    ֆուտբոլ.. ճիգերը իզուր էին խաղը հաղթեցին երեխաները



    ...

  15. #15
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրօգուտ աշխատանք

    հատուկ շնորհակալություն Belle-ին և Amaru-ին, որ շարունակում են օգնել
    շնորհակալության կարիք չկա

    նկարները շատ լավն են, երեխեքը ահագին կուրախանան

    իսկ ֆուտբոլըըըը
    վերջն էր, կյանքում տենց ֆուտբոլ չէի տեսել /ես էլ կեսից "վրատարն" էի/
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխատանք.biz-ը
    Հեղինակ՝ hgevs, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.10.2012, 17:29
  2. աշխատանք
    Հեղինակ՝ North88, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 6
    Վերջինը: 05.03.2012, 09:28
  3. Աշխատանք RUever.ru -ում
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.02.2010, 02:17
  4. Աշխատանք
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 9
    Վերջինը: 15.10.2009, 23:07
  5. Ինտերնետային աշխատանք
    Հեղինակ՝ panion, բաժին` Վեբ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 03.03.2009, 10:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •