Դե լավ, ես էլ պատմեմ:
Մի 2 տարի առաջ, ասեցի լավ, ուտեմ, տեսնեմ: Ուրեմն այսպես. կերա, սրտխառնուք սկսվեց մոտս, բայց չզգացի էլ՝ ինչպես քնեցի: Հիմա տեսնում եմ իմ սենյակում իբր պառկած եմ ու ինձ ահավոր վատ եմ զգում:Մահճակալի կողքն էլ մի հատ անծանոթ է կանգնած՝ սև շորերով: Ասեցի՝ մի բաժակ ջուր կտա՞ք: Ասեց, վեր կաց, վերցրու: Ես էլ ասեցի վատ եմ զգում: Ինքն էլ ասեց՝ «ոչինչ դիմացի, մնաց մի.../չեմ հիշում մի օր, մի տարի, թե ինչ/»: Ու ջուրը տվեց: Ես էլ ջուրը խմեցի, Ինքն էլ՝ «Մա՛ր, արագացրու՛, խմի, ուշանում ենք, այսօր հանդիպման ենք»: Մեկ էլ ես ու ինքը ինքնաթիռում ենք, ու ուղեկցորդուհին ասեց՝ «Բարի գալուստ ԼՂՀ»: Դե չեմ ասի երազիս հաջորդ օրը ինչ եղավ...![]()
Դե ես էլ քանի որ դեմքը այդքան էլ լավ չեմ հիշում, որոշեցի այս տարի էլ ուտեմ/անորոշությունը լավ բան չէ/: Կերա:Հիմա էլ իրանք ընտանիքով եկել էին մեր տուն: Ինքը էլի սև շորերով էր: Գնացի պատշգամբ թարմ օդ շնչելու, մեկ էլ բարձր երաժշտություն միացավ՝ «4 կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված», մի խոսքով, <Գետաշեն> երգը: Մի պահ երազում թվաց, թե սբորնի պունկտում եմ /տանը լիքը մարդ կար/, ու ինձ Գետաշեն են տանում:
Էլի էդ սևավորվածը եկավ, ու ջուր տվեց: Դեմքը չտեսա/հաջորդ անգամ ակնոցներով եմ քնելու/: Ասելիքս ինչ է՝ պրիչյոմ զդես Գետաշեն...![]()
Էջանիշներ