Ընդհանրապես կրոնական անհանդուրժողականությունը հենց քրիստոնեությանը և իսլամին (և ոչ միայն, ուղղակի ռեգիոնից ելնելով այս երկուսն էմ նշում) բնորոշ գաղափարներ են
Ոչ մի տեղ Աստավածաշնչում կամ Ղուրանում չես գտնի, որ "դե չես հավատում, քո գործն է, Աստված քեզ հետ"
Ուստի ցանկացած հավատացյալ քրիստոնյան կամ մուսուլման արդեն իսկ անհանդուրժող է` թեկուզ հենց նույն կրոնի այլ ճյուղի հանդեպ:
Նույնատիպ անհանդուրժողականությունը խոչընդոտում է նույնիսկ գիտության, աևվեստի, սորտի և այլ որ ոչ կրոնական ոլորտների զարգացմանը:
Իսկ "քայքայիչ" աղանդների դեմ պայքարը դա ավելի շատ պետության շահերից է բխում: Անձամբ ինձ ոչ մի Եհովայի վկա, կամ ավետարանչական կամ հիսունական ոչ մի վնաս չի հասցրել (հլը ու մի հատ):
Զուտ մարդկային գիտակցական մակարդակով մարդը ազատ է ընտրելու, թի ինչին և/կամ ում ինքը պետք է հավատա:
Ասումն են "քայքայիչ են": Է ում որ քայքայում են, ուրեմն քայքայման ենթակա է, հո զոռով ձեռքը չես բռնի ու ասես "մի քայքայվիր": Կգնա ու ուրիշ բանից կքայքայվի, թեկուզ հենց ՀԱԵ-ից
Ներկա ժամանակներում պետությունը կարող է և պարտավոր է վերահսկել նաև կրոնական ոլորտը, քանի որ այդ ոլորտում նույնպես իր քաղաքացիներն են:
Եթե պետությունը ծախվել է այդ նույն աղանդներին, ապա ոչ մի կերպ պայքարել հնարավոր չի: Հո Բարդուղիմեոսյան գիշեր չենք կազմակերպելու, ոնց որ կաթոլիկներն ու բողոքականները?
Բայց գիտեմ, որ.
1. Մորմոնները մեր սովետական ԶԱԳՍ-ի արխիվները գնել են` մեկ փաստաթղթին մեկ դոլար վճարելով:
2. Եհովայի վկա լինելը, ավելի շատ իմիջի, քան թե կրոնի հարց է, ավելի շատ բանակից խուսափելու (բայց ինչ-որ չեմ հիշում, որ աստվածաշնչում գրված է, որ "բանակ չգնաս")
3. Հոգեգալստականների մեջ կան հասրակության համար միանշանակ վտանգավոր մարդիք` երեխեքին վախեցնում են, մեծերին գցում շոկի մեջ
...
Ամեն ինչի մեջ ել կարելի է և լավը և վատը տսնել, բայց պետք է հիշել մեդալը 2երեք երես ունի
![]()
Վերջին խմբագրող՝ Varzor: 08.07.2011, 16:36:
Իսկ ՀԱԵ-ն ի՞նչ է արել քեզ,
ազգը մենակ դու չես, քեզանով մի որոշիր:Իսկ "քայքայիչ" աղանդների դեմ պայքարը դա ավելի շատ պետության շահերից է բխում: Անձամբ ինձ ոչ մի Եհովայի վկա, կամ ավետարանչական կամ հիսունական ոչ մի վնաս չի հասցրել (հլը ու մի հատ ):
ի՞նչը ՀԱԵ-ի միջ տեսար քայքայիչ, փաստեով խոսիր, թե-չէ էստեղ օդի մեջ խոսացող շատ կա:Ասումն են "քայքայիչ են": Է ում որ քայքայում են, ուրեմն քայքայման ենթակա է, հո զոռով ձեռքը չես բռնի ու ասես "մի քայքայվիր": Կգնա ու ուրիշ բանից կքայքայվի, թեկուզ հենց ՀԱԵ-ից
Ընտիր թեմա, հանդուրժողագույն մեջբերում: Ոնց հասկացա՝ էստեղ շատերը ենթադրում են, որ թեմայի ճակատին ինչ գրած ա, էդ էլ հակավոր ա մեջը զարգացնել ու ծաղկեցնել: Թեմայի վերնագիրը փոխենք-դարձնենք «Կրոնական անհանդուրժողականության գողտրիկ նմուշներ» ու արխային անհանդուրժենք զմիմյանս, մինչև մահը չբաժանի մեզ իրարից: Լավ ա հլը միջազգային տեռորիզմի մասին չի թեման, կամ էլ (մեղա քեզ տեր աստված) սեռական փոքրամասնությունների:
DIXIcarpe noctem
Freeman (08.07.2011), Sagittarius (08.07.2011), Varzor (09.07.2011), Դավիթ (08.07.2011)
ես հանդուրժող եմ… օրինակ մեր համշեցի քույրերն ու եղբայրները հիմա մահմեդական են ու ես պատրաստ եմ նրանց ընդունել թեկուզ մահմեդական… նրանք ժամանակին դա ընդունեցին որպեսզի կենդանի մնան… միգուցե վիճելի քայլ է չեմ ուզում վիճել, բայց որ այսօր նրանք կան ու դեպի իրենց արմատներն են շրջվել, որպեսզի իրենց ավելի լավ ճանաչեն ու հասկանան…
ես պատրաստ եմ ընդունել նրանց հենց այնպիսին ինչպիսին որ կան… ոչ կրոնափոխության պայման եմ դնում ոչ էլ լեզվի…
Lem (09.07.2011), Lionne_en_Chasse (08.07.2011), Moonwalker (09.07.2011), Varzor (09.07.2011), Աբելյան (08.07.2011), Դավիթ (08.07.2011)
Հայկօ և Մեֆ., եթե վերը տեղադրած տեսանյութերը ձեզ ոչինչ չասացին, էլ ինչ զմիմյանս...
Վերջին խմբագրող՝ հովարս: 08.07.2011, 23:47:
Հովարս ջան, դու մի քիչ քիչ նայի ռուսական պրոպագանդա, նամանավանդ Ժիրինովսկուն… էնի ավելի մեծ վնաս ա տալիս իր երկրին քան բոլոր աղանդները միասին վերցրած… ինքը տեղով հոգեկան հիվանդ ա…
որևէ հայ իրեն օտար չպետք ա զգա անկախ իր հայացքից ու կրոնից… եթե ազգը մայրն ա ապա նա իր զավակին պետք ա ընդունի ամեն տեսքով, վերջիվերջո դա իր դեմքն ա… եթե իհարկե հանցագործություն չի կատարում… անգամ այդտեղ լուծումներ կան… ոչ ոք հասարակությունից դուրս պիտի չմնա… մենք դեն գցելու մարդ չունենք…
ՀԱԵ-ն ինձ փորձել ա խաբի, իսկ ես չեմ սիրում, երբ ինձ փորձում են խաբել
Ես ազգի անունից չէի խոսում, էդ ինչից վերցրիր, պարզ չեմ գրել "անձամբ ինձ"???
Լավ էլի, 1700 տարի երկիր ա քայքայել, ու էդ քիչա??? թե հսկայական թագավորությունը տուրը տալու գործին մասնակցելը քայքայում չի?
Հիմա էլ քայքայում ա նրանով, որ էնքան ագահ ա, որ չի ուզում մի 2 կոպեկ փող ավել ծախսի, որ այդքան "ատելի" աղանդների դեմ մի բան էլ ինքը անի: ՀԱԵ-ից լավ ոչ մեկը կգիտի, թե աղանդների դեմ ոնց պայքարել, դե թող մի բան անի 1700 տարվա փորձ ունիԱմբողջ հոգսը գցել ա ժողովրդի ու պետության ուսերին:
Օդի մեջ խոսալուց գոնե մի խոսա![]()
Ես որպես այդպիսին հեթանոս չեմ, բայց քրիստոնյա էլ չեմ` չեմ կարողանում քրիստոնեավայել ապրել...
Փաստեր.
1. Տրդատի պես արքային սարքին կուռկուռի ձագ
2. արքայասպան տոհմի ձեռը տվեցին երկրի իշխանությունը
3. ժողովրդի արմատները քաշեցին, տեղը ինչ-որ կեղտոտ ջհուդական պատմություններ դեմ տվին
4. Վերացրին բազմադարյա մշակույթը, կանգնեցրին գիտական ու արվեստի մտքի զարգացումը
5. սեփական շահերը պաշտպանելու համր ժողովրդին իրար դեմ կռվացրեցին
6. Պապին սպանեցին
7. Անին ծախեցին, երկիրն էլ հետը
8. Ազգին թալանեցին ու տվեցին օտարներին
Բայ ես չեմ ասում "եկեք արմատախիլ անենք ՀԱԵ-ն" կամ "պայքարենք ՀԱԵ-ի դեմ": Ամբողջովին վստահորեն ասում եմ, որ ՀԱԵ-ն ՄԵՐՆ Է, ՀԱՅԿԱԿԱՆ Է, ՄԵԶ ՊԵՏՔ Է, բայց իր տեղում և իր բուն ֆունկցիաների մեջ, որոնցից մեկը քայքայիչ աղանդների դեմ պայքարն է![]()
Արէա (09.07.2011)
Mephistopheles (09.07.2011)
Մեֆ, եթե քեզ շատ հարմար է տեսնել, թե աղանդավորները, մանավանդ ԿԽ-ն, ինչպես են մարդկանց հավատքից գցում, ընտանիքներ քայքայում, ունեցվածքներ թալանում, էլ չեմ ասում բաներ, որոնց մասին պետք չի խոսել, դրա հետ մեկտեղ, Ավետարանը դարձրել են հարստանալու միջոց, և այդ ''միջոցը'' մարդիկ են, որոնց հաշվին հարստանում են, դուք այս ամենը իմանալով հանդերձ լռում եք, որովհետև ձեր շահերին դեռ չեն կպել: Հետո էլ ազգասիրությունից եք խոսում: Այդ տուժողները ձեր ազգից չե՞ն:
եթե ազգը մայրն ա ապա նա իր զավակին պետք ա ընդունի ամեն տեսքով, վերջիվերջո դա իր դեմքն ա… եթե իհարկե հանցագործությոն չի կատարում… անգամ այդտեղ լուծումներ կան… ոչ ոք հասարակությունից դուրս պիտի չմնա… մենք դեն գցելու մարդ չունենքւ…
Ասա խնդրեմ այդ որ մայրն է , որ իր զավակի համար հոգ չի տանում, կամ, եթե իր զավակը սխալներ է անում, արդյոք նրան չի՞ խրատում: Եթե մեկին խրատում ես, որ զգուշություն անի, դա չի նշանակում, որ հասարակությունից դուրս ես թողնում: Սերը չի կարող անտարբեր լինել: Սերը հոգատար է:
Իսկ ինչ վերաբերվում է դեմքին, ապա ամեն մարդ պետք է հոգ տանի, որ իր դեմքը մաքուր լինի, եթե պետության դեմքը իր ազգն է, ապա ինչպիսին կուզենայիր այն տեսնել, մաքո՞ւր թե կեղտոտ:
Վերջին խմբագրող՝ հովարս: 09.07.2011, 02:13:
Հովարս ջան, դրանք հանցագործություններ են և ես դրանք չեմ արդարացնում, իսկ աղանդներ տեսնելն ինձ համար "հարմար" չի, բայց պայքարւի ձևն անհարդութժողականությունը չի… դրանով մարդկանց կստիպես ատել ժողովրդին ու երկիրը, սա մեծ վնաս է… մարդը պիտի սիրի իր երկիրը որովհետը ինքը կարող է ազատ լինել իր երկրում, անի այն ինչ ուզում է… ստվերային հասարակությունը շատ վատ բան է… նրանք են բացում պաշարված ամրոցի դռները…
խրատել ամեն մարդ էլ կարող է, դժվարը ընդունել և խրատելն է, միայն այդ դեպքում խրատդ կլսվի… անհանդուրժողականությունը սիրո նշան չի… պետությունն է ազգի դեմքը, առանց ազգի պետություն չի լինի…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ