Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով երկրապահները (իշխանության ստեղծած հասարակական կազմակերպություն, որի անդամները Արցախյան պատերազմի մասնակիցներ են) 1995 թ. ապրիլ-մայիս ամիսներին ներխուժեցին յոթ կրոնական կազմակերպությունների հավաքատեղիներ, ծեծեցին հավատացյալներին ու թալանեցին ունեցվածքը:
Այդ օրը Մկրտական, այսինքն Բապտիստ, եկեղեցու բակում կանգնած մի քանի երիտասարդներով զրուցում էինք: Հանկարծ ներս պրծան մոտ 7 հոգի քաղաքացիական, հախթանդամ տղամարդիկ: Սկսեցին գորգոռալ, հայհոյել, հրմշտել և ծեծկռտուկ սարքել: Բակի դռները փակեցին, կանանց և աղջիկներին բաց թողեցին, իսկ 17-25 տարեկան երիտասարդների՝ ինձ էլ հետները (ես 21 տարեկան էի, Պոլիտեխնիկի ուսանող, ունեի ուս.բրոնյա՝ ըստ օրենքի բանակից ազատված էի), մտցրեցին բեռնատար Զիլը և հայտարարեցին, թե մեզ՝ աղանդներին, ոչ առաքելականներին, քշում են պատերազմի ճակատ: Փոքր եղբայրս 14 տարեկան էր, նրան էլ էին մտցնում բեռնատարը, երբ ասեցի, որ դեռ 14 տարեկան է այդ ինչ են անում, ետ քաշվեցին: Հովվին ձեռբակալեցին, մեքենան էլ բռնագրավեցին: Մի քանի ժամ մեզ քաղաքով մեկ պտույտ էին տալիս, երևի հետքերը կորցնելու համար: Հետո քշեցին օդանավակայանի մայրուղու կողմը, և հայտարարեցին, թե մեզ տեղափոխելու են մեկ ուրիշ բեռնատար և ուրիշների հետ տանելու են ուղիղ դեպի Ղարաբաղ: Մենք էլ սկսեցինք աղոթել, Աստծուն գովերգել և նրանց Ավետարան քարոզել: Մոտ երկու-երեք ժամ մեզ այդ ճանապարհի վրա պահելուց հետո, ասացին, որ հրաման է եկել մել բաց թողնելու (արդեն հետները սկսել էինք մտերմանալ): Խնդրեցինք մեզ գոնե 3-րդ մասի մետրոն հասցնեն, տրանսպորտի խնդիրն այդ տարիներին շատ ծանր էր: Արդեն լավ ուշ էր, մետրոյում տեսանք մեր հոգևոր քույրերին, ովքեր մեզ համար աղոթելուց էին վերադառնում: Հաջորդ օրն էլ մեր հովիվ եղբորը բաց թողեցին: Ես ինքս ականտես ու մասնակից եմ եղել այդ ամենին: Տերը վկա է: