User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 158 հատից

Թեմա: Կրոնական անհանդուրժողականություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կրոնական անհանդուրժողականություն

    Որպես սկիզբ կարդանք այս հոդվածը.

    Խղճի ազատությո՞ւն. որքա՞ն հեռու է գնացել Հայաստանը կրոնական հանդուրժողականության հարցում
    Վահան Իշխանյան
    «ԱրմենիաՆաուի» թղթակից

    Արա Հակոբյանը արյունլվա մտավ «Շրջան» շաբաթաթերթի խմբագրություն: Նրան և ընկերներին ծեծել էին երկաթե ձողերով: Ու ոչ մի տեղ չուներ պաշտպանություն գտնելու, բոլոր դռները փակ էին, բողոքներին ոչ ոստիկանությունն էր արձագանքում, ոչ դատախազությունը: Միակ տեղը «Շրջանի» խմբագրությունն էր, որտեղ ինչ-որ պաշտպանություն էր ակնկալում: Նա և ընկերները ծեծվել էին միայն նրա համար, որ կրիշնայական էին:

    1995 թվականի ապրիլի 18-ն էր: Զինվորական համազգեստով ու քաղաքացիական հագուստով մարդիկ մտել էին կրիշնայականների տաճարը, կանանց ու երեխաներին առանձնացրել ու տղամարդկանց երկաթե ձողերով ծեծել, հետո թալանել տաճարը:

    Որոշ կուսակցություններ դիմում են մարդկանց նման կոչերով
    Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով երկրապահները (իշխանության ստեղծած հասարակական կազմակերպություն, որի անդամները Արցախյան պատերազմի մասնակիցներ են) 1995 թ. ապրիլ-մայիս ամիսներին ներխուժեցին յոթ կրոնական կազմակերպությունների հավաքատեղիներ, ծեծեցին հավատացյալներին ու թալանեցին ունեցվածքը: Արայի գլխին վեց կար դրեցին: Մի քանի ամսից նա մեկնեց ԱՄՆ, մեկնեցին նաև նրա հավատակիցներից շատերը: Կրիշնայական համայնքը Հայաստանում վերացավ:

    Տարբեր համայնքների ինը հավատացյալների տարան ռազմական ոստիկանություն և մոտ 15 օր պահեցին:

    Հավատացյալների դիմումներն իրավապահ մարմիններում անպատասխան էին մնում:

    «Սա սև բիծ է մեր Հայաստանի անկախության առաջին շրջանի վրա,- ասում է Հայ ավետարանչական ընկերակցության առաջնորդ Ռընե Լևոնյանը: - Հասարակական լայն շերտերում անլուրջ ձևով ընդունվեցին այս հալածանքները, ասում են` դե, ինչ պատահեց` անցավ: Բայց մենք կասենք` չի կարելի այդպիսի վարմունք, եթե Հայաստանը կուզի ժամանակակից երկիր լինել, չի կարելի կոմպրոմիս անել խղճի ազատության և մարդու իրավունքների հարցերում, չի կարելի մի քիչ ընդունել, մի քիչ մերժել»:

    Խորհրդային Միության փլուզումը ընդհատակում և լեգալ գործող կրոնական կազմակերպություններին չտվեց սպասված ազատությունը: Սովետի ազատականացման շնորհիվ միայն 1988-1993 թվականներին խղճի ազատության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, երբ կրիշնայականները ծնծղաներ և թմբուկներ զարկելով շրջում էին, երբ քրիստոնեական տարբեր խմբեր անարգել իրենց կրոնական արարողություններն էին անում ու քարոզում հասարակական վայրերում:

    1991 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (հետագայում` Ազգային ժողով) խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենք ընդունեց, որտեղ արդեն խտրականություն է դրվում կրոնական կազմակերպությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև` վերջինիս տալով վեց մենաշնորհ: 1993 թվականին նախագահ Տեր-Պետրոսյանը կրոնական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակող հրամանագիր արձակեց, որն ահազանգն էր նրանց դեմ սկսվող հալածանքի: 1994 թ. հինգ անգամ կրիշնայականներին անպատիժ բռնությունների են ենթարկում զինվորականները և հայ եկեղեցու հոգևորականները: 1995 թվականը կրոնական հալածանքների գագաթնակետն էր:

    2001 թվականին դառնալով Եվրախորհրդի անդամ` Հայաստանը պարտավորություն ստանձնեց երաշխավորել, որ բոլոր կրոնական համայնքները, մասնավորապես «ոչ ավանդականները», կարող են դավանել իրենց կրոնը առանց խտրականության:

    Սակայն Ռընե Լևոնյանը, որի եկեղեցին ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ դեսպանատան նախկին տարածքը, ասում է, որ դեռևս հավատացյալներն իրենց պաշտպանված չեն զգում. «Մի ժամանակ կրոնական խմբերը, որ գրանցում ստացան, տպավորված էին, թե քանի որ գրանցված են` պաշտպանված են, բայց 95 թվականը եղավ, և հասկացան, որ գրանցումը ոչ մի բան չի նշանակեր,- ասում է Լևոնյանը: - Այսօր կրոնական խմբերը չեն հավատար, որ պաշտպանված են»:

    Տարիներ շարունակ գրանցման մերժում ստացող «Եհովայի վկաներ» կազմակերպությունը, ի վերջո, 2004 թվականին պետական գրանցում ստացավ, սակայն դա դժգոհություն առաջացրեց ազգայնական շրջանակներում: Գրանցման հետ կապված մամուլում և հեռուստատեսությամբ հոգևորականները, մտավորականները, նաև պետական գործիչներ հարձակումներ սկսեցին նրանց դեմ` տարածելով ապատեղեկատվություն և նրանց նկատմամբ թշնամանք (օրինակ` Կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը հայտարարում էր, որ Եհովայի վկաները որպես քայքայիչ աղանդ արգելվել են Ֆրանսիայում, որն իրականությանը չէր համապատասխանում):

    Մամուլում և հեռուստատեսությամբ շարունակվում է աղանդների նկատմամբ թշնամանք տարածելը (մի օրինակ. «Ազգ» օրաթրթում մի հոգևորական ասում է, որ Եհովայի վկաները, հոգեգալստականները և մյուս «քայքայիչ» աղանդները նման են «սպիդ»-ի, որ այս դեպքում քայքայում են մարդու մտավոր ունակությունները, իսկ գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, որի եղբայրը Հայ առաքելական եկեղեցու սպասավոր է, մեկ այլ առիթով գրում է, որ կրոնական փոքրամասնություններին իր թերթը քննադատում է և քննադատելու է նրանց ագրեսիվության և մոլորեցնող քարոզչության համար):

    Կրոնական կազմակերպությունների հավատացյալները խուսափում են հանդիպել լրագրողներին, քանի որ հաճախ նրանց նկարում են և նկարահանումը օգտագործում նրանց դեմ քարոզչության համար:

    «Հասարակությունը հնարավորություն չունի ինքնուրույն կարծիք կազմելու կրոնական ասպարեզի վերաբերյալ, և մամուլով շատ հեշտ է լարել մարդկանց մի խմբի դեմ,- ասում է Ռընե Լևոնյանը: - Հրապարակվում են ատելություն սերմանող հոդվածներ և ոչ թե լուսաբանող»:

    Եհովայի վկաները կարծում են, որ լրատվական արշավի արդյունքն էր, որ կազմակերպության գրանցումից հետո երկու տարվա ընթացքում փողոցներում քարոզչություն անելիս հինգ անգամ ծեծել են իրենց: Անցյալ տարի` օգոստոսի 21-ին, Հայ առաքելական եկեղեցու քահանա Աշոտ Պողոսյանը Երևանի Շիրակի փողոցում Եհովայի վկա երկու կանանց այնպես է ծեծել, որ նրանցից Զոյա Թամարյանի ձեռքը երկու տեղից կոտրվել էր: Կանայք դիմել էին ոստիկանություն, սակայն ոստիկանությունը գործ չհարուցեց` պատճառաբանելով, թե քահանան զղջացել է իր արարքի համար:

    «Վերջերս ավելի հաճախացել են բռնությունները մեր նկատմամբ,- ասում է Եհովայի վկա Լևոն Մարգարյանը: - Զգացվում է, որ հեռուստահաղորդումները և թերթերը մեծ դեր են խաղում: Ոմանք ասում են` հեռուստատեսությամբ ձեր մասին էս ասեցին, ու լարվում են մեր դեմ»:

    Հայաստանը Եվրոպայի խորհրդի առաջ պարտավորվեց նաև ընդունել զինվորական ծառայությանը այլընտրանքային ծառայության մասին օրենք, իսկ մինչ այդ ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով ազատազրկվածներին:

    Սակայն պարտավորությունները դեռևս անկատար են: Այժմ բանտում են գտնվում 69 Եհովայի վկաներ, որոնք հրաժարվում են զինվորական ծառայությունից: Մինչև այժմ մոտ 380 Եհովայի վկա դատապարտվել է ազատազրկման` զինվորական ծառայությունից հրաժարվելու համար:

    2004 թվականին ուժի մեջ մտավ այլընտրանքային ծառայության մասին օրենքը, որով զինվորական ծառայությունից դուրս աշխատանքային ծառայության իրավունք էր տրվում: Սակայն հիվանդանոցներ և ինտերնատներ որպես սանիտար այլընտրանքային ծառայության մեկնած 22 Եհովայի վկաները և մեկ մոլոկանը հինգ ամսից հրաժարվեցին ծառայությունից` պատճառաբանելով, թե այն զինվորական բնույթ ունի. նրանք գտնվում էին զինվորական վերահսկողության տակ, ենթակա էին զինվորական հրամաններին ու ռազմական ոստիկանությանը: 15 հոգի դատապարտվեցին դասալքության և ծառայության վայրը լքելու մեղադրանքով 2-3 տարվա ազատազրկման: Նրանք մոտ 7 ամիս մնացին բանտերում, և հետևողական պայքարի շնորհիվ (դիմել էին նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան) տեղական դատախազությունները միջնորդեցին դատարաններին հետ ուղարկել գործերը նախաքննության, իսկ գլխավոր դատախազությունը կարճեց դրանք` հանցակազմի բացակայության համար:

    Այժմ իր զինվորական բնույթի պատճառով այլընտրանքային ծառայության ոչ ոք չի մեկնում: Եվրոպայի խորհուրդը 2007 թ. հունվարի 23-ի թիվ 1532 բանաձևով կոչ է անում Հայաստանի իշխանություններին վերանայելու այլընտրանքային ծառայության մասին օրենքը` համաձայն Եվրախորհրդի փորձագետների առաջարկների, որոնք մշակվում են, իսկ մինչ այդ ներում շնորհել կրոնական հայացքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված դատապարտյալներին:

    Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ կրոնական կազմակերպությունների նկատմամբ անհանդուրժողականության մեջ մեծ դեր ունի Հայ առաքելական եկեղեցին: «Անհանդուրժողականության պատճառները երկուսն են` պահպանողականությունը, որ չի հանդուրժում այլ տիպի մտածողություն, և երկրորդ` եկեղեցու նյութական շահագրգռությունը: Հոգևորականները զրկվում են իրենց եկամտի աղբյուրներից, որ գոյանում են կնունքներից, հարսանիքներից, թաղումներից և այլ արարողություններից»:

    Հայ առաքելական եկեղեցին ԶԼՄ-ներում բազմիցս իր դժգոհությունն է հայտնել աղանդների գործունեությունից: Հայ առաքելական եկեղեցու քահանա տեր Շմավոն Ղևոնդյանը աղանդներին մեղադրում է Հայաստանի քայքայման մեջ.

    «Երբեք չի կարելի հանդուրժել գաղափար, որ բերում է սեփական տան կործանման և քայքայման»,- ասել է նա անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին «Հայելի» ակումբում («Հայոց աշխարհ», 15 դեկտեմբերի, 2007 թ.):

    2005 թվականին ընդունված Սահմանադրության փոփոխություններով` Հայաստանը ճանաչում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը և նրա հետ պետության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

    Իսկ 2006 թ. փետրվարի 22-ին օրենք ընդունվեց Հայաստանի կառավարության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին, որով նոր արտոնություններ էին տրվում Առաքելականին և բյուջեից ֆինանսավորում:

    Իշխանյանն ասում է, որ, փաստորեն, այս օրենքով եկեղեցուն տրվում է նախարարության կարգավիճակ, տպավորություն է առաջանում, որ երկիրը, որի Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, հեռանում է աշխարհիկությունից:

    Աղբյուր

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրոնական անհանդուրժողականություն

    Կրոնական անհանդուրժողականության հարցին նայելուց առաջ արժե նայել ավելի լայն կտրվածքով՝ հայաստանաբնակի հանդուրժողականությանը: Սրանից է ածանցիալ նաև այլակրոնականի հանդեպ վերաբերմունքը:
    Փաստ է, որ հայաստանաբնակը երևի թե ամենաանհանդուրժողն է դարձել աշխարհի մասշտաբով: Չկա մի երկիր, որտեղ այսքան մեծ լինի մի ազգի տեսակարար կշիռը: Այստեղ կապ չունի, թե ինչ տնտեսական պայմաններ են:

    Վերջերս նկատեցի մի գովազդային վահանակի առկայությունը Երևանի փողոցներում: Դա Վիվասելի վահանակն էր, որտեղ գրված է:
    "1000000 բաժանաորդ՝ Հայերի ընտրությունը: " /կամ նման մի բան/:
    Սա կատարյալ խայտառակ շովինիստական մի վահանակ է: Իսկ ինչ է, ասենք եզդիները. կամ ասորիները. վիվասելը ընտրելու իրավունք չունե՞ն : Արդեր զավեշտի աստիճանի է հասնում, որը սակայն այլազգիների համար պատկերացնում եմ ինչքան նսեմացնող է:

  3. #3
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրոնական անհանդուրժողականություն

    Ամբողջ հոդվածի քննարկումը շատ ժամանակ ու էներգի կխլի, քանի որ խոցելի կետեր շատ ունի: Բավարարվենք մի քանի դիտարկումներով
    Նախ շատ հետաքրքիր է, որ Վահան Իշխանյանը որոշակի կոնտեքստով նշում է «Ազգ» օրաթրթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի եղբոր` Հայ առաքելական եկեղեցու սպասավոր լինելու փաստը, մինչդեռ երբ վկայակոչում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հայացքները, մոռանում է նշել, որ վերջինս էլ իր հարազատ եղբայրն է:
    Սակայն Ռընե Լևոնյանը, որի եկեղեցին ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ դեսպանատան նախկին տարածքը, ասում է, որ դեռևս հավատացյալներն իրենց պաշտպանված չեն զգում.
    «Անպաշտպանները» լավ էլ տարածքներ են զբաղեցնում: Իսկ Ռընե Լևոնյանին ճանաչողը ու նրա կազմակերպության մասին գոնե մի փոքր ծանոթություն ունեցողը պարզապես ապշել կարող է, թե այդ երբվանից են սկսել նրանց հալածել? Էլ չխոսենք այն արտոնությունների մասին, որ վայելում են նրանք: Իսկ այդ արտոնություններին էլ թե ինչ ճանապարհներով են հասնում, լավ կլինի չնշենք...
    Կամ այստեղ.
    «Հասարակությունը հնարավորություն չունի ինքնուրույն կարծիք կազմելու կրոնական ասպարեզի վերաբերյալ, և մամուլով շատ հեշտ է լարել մարդկանց մի խմբի դեմ,- ասում է Ռընե Լևոնյանը: - Հրապարակվում են ատելություն սերմանող հոդվածներ և ոչ թե լուսաբանող»:
    Գոնե այս հարցում Լևոնյանը բողոքելու շատ բան պիտի չունենա: Ես իր հասցեին մեկ կամ երկու քննադատական հոդված եմ հանդիպել ընդամենը, մինչդեռ հանդիպել են բազմաթիվ հոդվածներ, որոնք կարելի է ամփոփել մի ընդհանուր խորագրով. «Ձոն Ռընե Լևոնյանին»:
    Չնայած պարզ է` նահատակ ու հալածյալ ձևանալն այս պարագայում ձեռ է տալիս: Հատկապես երբ կան դրան տոն տվող վահան իշխանյաններ:
    Եհովայի վկաները կարծում են, որ լրատվական արշավի արդյունքն էր, որ կազմակերպության գրանցումից հետո երկու տարվա ընթացքում փողոցներում քարոզչություն անելիս հինգ անգամ ծեծել են իրենց: Անցյալ տարի` օգոստոսի 21-ին, Հայ առաքելական եկեղեցու քահանա Աշոտ Պողոսյանը Երևանի Շիրակի փողոցում Եհովայի վկա երկու կանանց այնպես է ծեծել, որ նրանցից Զոյա Թամարյանի ձեռքը երկու տեղից կոտրվել էր: Կանայք դիմել էին ոստիկանություն, սակայն ոստիկանությունը գործ չհարուցեց` պատճառաբանելով, թե քահանան զղջացել է իր արարքի համար:
    Ապատեղեկատվությունից բողոքող Վահան Իշխանյանն արդեն 2-րդ անգամ է հրապարակում այս կեղծ տեղեկությունը, մինչդեռ առաջին հրապարակումից հետո Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը պաշտոնապես հայտնեց, որ Հայ Եկեղեցին Աշոտ Պողոսյան անունով քահանա չունի:

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրոնական անհանդուրժողականություն

    Ապատեղեկատվությունից բողոքող Վահան Իշխանյանն արդեն 2-րդ անգամ է հրապարակում այս կեղծ տեղեկությունը, մինչդեռ առաջին հրապարակումից հետո Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը պաշտոնապես հայտնեց, որ Հայ Եկեղեցին Աշոտ Պողոսյան անունով քահանա չունի:
    Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նման քահանա իսկապես գոյություն ունի: Ես չգիտեմ, գուցե աշխարհիկ անունն է Աշոտ Պողոսյան: Բոլոր դեպքերում Վահան Իշխանյանը ոստիկանության համապատասխան փաստաթուղթն ունի: Եթե ցանկանում եք, կարող է Մայր Աթոռին ցույց տալ:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան եմ ուզում ձեզ հայտնել,
    ծնունդով ամերիկացի բոլոր ''քրիստոնյա'' և ոչ քրիստոնյա եկեղեցիները՝ թվեմ, Եհովայի վկաները, Մորմոնները, Պենտեկոստե (հիսունական/հոգեգալստական), Խարիզմատիկ, Բապտիստական որոշ խմբավորումներ և այլն հսկվում են CIA-ի կողմից: ինձ թվում է նպատակը ձեզ հայտնի է, իսկ եթե ոչ՝ հայտնեմ, որպեսզի նրանց միջոցով քայքայեն տվյալ պետությունը, որովհետև պետությունը և եկեղեցին միասնական մեծ ուժ է:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.07.2011)

  7. #6
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան եմ ուզում ձեզ հայտնել,
    ծնունդով ամերիկացի բոլոր ''քրիստոնյա'' և ոչ քրիստոնյա եկեղեցիները՝ թվեմ, Եհովայի վկաները, Մորմոնները, Պենտեկոստե (հիսունական/հոգեգալստական), Խարիզմատիկ, Բապտիստական որոշ խմբավորումներ և այլն հսկվում են CIA-ի կողմից: ինձ թվում է նպատակը ձեզ հայտնի է, իսկ եթե ոչ՝ հայտնեմ, որպեսզի նրանց միջոցով քայքայեն տվյալ պետությունը, որովհետև պետությունը և եկեղեցին միասնական մեծ ուժ է:
    Այ հովարս ջան էդ քո ասած ՙԽարիզմատ՚ եկեղեցին. ո՞րտեղ ա նստում.ովքե՞ր են դրանք։
    Շնորհակալություն։
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 26.05.2011, 20:53: Պատճառ: ծաղրական գրառման հեռացում

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (21.04.2011), Ավետիք (16.05.2011)

  9. #7
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով երկրապահները (իշխանության ստեղծած հասարակական կազմակերպություն, որի անդամները Արցախյան պատերազմի մասնակիցներ են) 1995 թ. ապրիլ-մայիս ամիսներին ներխուժեցին յոթ կրոնական կազմակերպությունների հավաքատեղիներ, ծեծեցին հավատացյալներին ու թալանեցին ունեցվածքը:
    Այդ օրը Մկրտական, այսինքն Բապտիստ, եկեղեցու բակում կանգնած մի քանի երիտասարդներով զրուցում էինք: Հանկարծ ներս պրծան մոտ 7 հոգի քաղաքացիական, հախթանդամ տղամարդիկ: Սկսեցին գորգոռալ, հայհոյել, հրմշտել և ծեծկռտուկ սարքել: Բակի դռները փակեցին, կանանց և աղջիկներին բաց թողեցին, իսկ 17-25 տարեկան երիտասարդների՝ ինձ էլ հետները (ես 21 տարեկան էի, Պոլիտեխնիկի ուսանող, ունեի ուս.բրոնյա՝ ըստ օրենքի բանակից ազատված էի), մտցրեցին բեռնատար Զիլը և հայտարարեցին, թե մեզ՝ աղանդներին, ոչ առաքելականներին, քշում են պատերազմի ճակատ: Փոքր եղբայրս 14 տարեկան էր, նրան էլ էին մտցնում բեռնատարը, երբ ասեցի, որ դեռ 14 տարեկան է այդ ինչ են անում, ետ քաշվեցին: Հովվին ձեռբակալեցին, մեքենան էլ բռնագրավեցին: Մի քանի ժամ մեզ քաղաքով մեկ պտույտ էին տալիս, երևի հետքերը կորցնելու համար: Հետո քշեցին օդանավակայանի մայրուղու կողմը, և հայտարարեցին, թե մեզ տեղափոխելու են մեկ ուրիշ բեռնատար և ուրիշների հետ տանելու են ուղիղ դեպի Ղարաբաղ: Մենք էլ սկսեցինք աղոթել, Աստծուն գովերգել և նրանց Ավետարան քարոզել: Մոտ երկու-երեք ժամ մեզ այդ ճանապարհի վրա պահելուց հետո, ասացին, որ հրաման է եկել մել բաց թողնելու (արդեն հետները սկսել էինք մտերմանալ): Խնդրեցինք մեզ գոնե 3-րդ մասի մետրոն հասցնեն, տրանսպորտի խնդիրն այդ տարիներին շատ ծանր էր: Արդեն լավ ուշ էր, մետրոյում տեսանք մեր հոգևոր քույրերին, ովքեր մեզ համար աղոթելուց էին վերադառնում: Հաջորդ օրն էլ մեր հովիվ եղբորը բաց թողեցին: Ես ինքս ականտես ու մասնակից եմ եղել այդ ամենին: Տերը վկա է:
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

  10. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ օրը Մկրտական, այսինքն Բապտիստ, եկեղեցու բակում կանգնած մի քանի երիտասարդներով զրուցում էինք: Հանկարծ ներս պրծան մոտ 7 հոգի քաղաքացիական, հախթանդամ տղամարդիկ: Սկսեցին գորգոռալ, հայհոյել, հրմշտել և ծեծկռտուկ սարքել: Բակի դռները փակեցին, կանանց և աղջիկներին բաց թողեցին, իսկ 17-25 տարեկան երիտասարդների՝ ինձ էլ հետները (ես 21 տարեկան էի, Պոլիտեխնիկի ուսանող, ունեի ուս.բրոնյա՝ ըստ օրենքի բանակից ազատված էի), մտցրեցին բեռնատար Զիլը և հայտարարեցին, թե մեզ՝ աղանդներին, ոչ առաքելականներին, քշում են պատերազմի ճակատ:
    80ական թթ Հայաստանի հոգեգալստականները հրաժարվում էին, կամ էլ փորձում էին հրաժարվել բանակում ծառայելուց՝ պատճառ բերելով Աստվածաշնչյան որոշ տողեր, «սուր վերցնողը սրից էլ կընկնի..., սիրիր թշնամուդ...., երդում չտաս...» և նման մեջբերումներ: Եղել են դեպքեր որ համաձայնվել են դատվեն միայն թե չծառայեն, և դատվել են: Հրաժարվում են ծառայելուց նաև ''վկաները'': (Անձամբ ինձ բանակում հարցրել են թե հավատքս ո՞ր դավանանքի է, կարո՞ղ եմ արդյոք երդում տալ:) Իսկ 80-ի վերջերին սկսեցին ներխուժել տարբեր տեսակի աղանդներ, հետևաբար պետությունը մտավախություն ուներ վերը նշված երևույթներից: Կարծում եմ ''տուժված ձևանալը'' իմաստ չունի: Լավ կլինի փնտրել պատճառները, այլ ոչ թե առիթներ փնովելու համար:
    Վերջին խմբագրող՝ հովարս: 17.05.2011, 01:14:

  11. #9
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    80ական թթ Հայաստանի հոգեգալստականները հրաժարվում էին, կամ էլ փորձում էին հրաժարվել բանակում ծառայելուց՝ պատճառ բերելով Աստվածաշնչյան որոշ տողեր, «սուր վերցնողը սրից էլ կընկնի..., սիրիր թշնամուդ...., երդում չտաս...» և նման մեջբերումներ: Եղել են դեպքեր որ համաձայնվել են դատվեն միայն թե չծառայեն, և դատվել են: Հրաժարվում են ծառայելուց նաև ''վկաները'':
    Ես ինքս ծառայել եմ 1995-97 թթ հոգեգալստական եղբայրներից մի քանիսի հետ, ովքեր անկեղծ իրենց պարտքն են կատարել հայրենիքի առաջ: Այ, "վկաներից" եղել են, որ անգամ իրենց երակներն են բացել, ծառայությունից ազատվելու համար: Բայց չհամեմատես հոգեգալստականներին "վկաների" հետ:

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ 80-ի վերջերին սկսեցին ներխուժել տարբեր տեսակի աղանդներ, հետևաբար պետությունը մտավախություն ուներ վերը նշված երևույթներից: Կարծում եմ ''տուժված ձևանալը'' իմաստ չունի: Լավ կլինի փնտրել պատճառները, այլ ոչ թե առիթներ փնովելու համար:
    Տեղին ասեմ, որ մեզ հետ կային եղբայրներ, ովքեր նոր էին զորացրվել եկել Հորադիզից (հույսով եմ հասկանում ես ինչ եմ գրում): Նրանք մասնակցել էին արյունահեղ մարտերի, իսկ այն ժամանակ խուժանը նրանց աղանդ էր անվանում:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 26.05.2011, 20:08: Պատճառ: ավելորդ ձևակերպումներ հեռացում
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նետ (18.05.2011)

  13. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ասածների մեջ ոչ մի տա՛ռ սուտ չի, ես ինքս անձամբ զրույց եմ ունեցել նման մարդկանց հետ , փորձել եմ Աստվածաշունչով ապացուցել, որ բանակում ծառայելը կամ էլ պաշպանության համար պատերազմելը մեղք չի: Եթե ապացույցներ ես ուզում , դու այդտեղ ես , կարող ես փնտրել (եթե կխոստովանեն): Նորից կրկնեմ՝ եթե այսօր փոխել են իրենց հավատամքը ես չգիտեմ :
    Աղանդը միշտ էլ աղանդ է մնում կապ չունի թէ ով է անվանում:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 26.05.2011, 20:10: Պատճառ: կոնֆլիկտային հատվածների հեռացում

  14. #11
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածների մեջ ոչ մի տա՛ռ սուտ չի, ես ինքս անձամբ զրույց եմ ունեցել նման մարդկանց հետ , փորձել եմ Աստվածաշունչով ապացուցել, որ բանակում ծառայելը կամ էլ պաշպանության համար պատերազմելը մեղք չի:
    Ես նրանց՝ Հոգեգալստականների, հետ ծառայել եմ 1995-97 թթ., թե՛ Հադրութ-Ֆիզուլիում, թե՛ գյուղ Տոնաշենում ("Եղնիկներում") Մարտակերտի շրջան: Հույսով եմ հասկանում ես, որ նշածս տարածքները Լեռնային Ղարաբաղինն են, և անմիջապես ետպատերազմյան տարիները: Նրանք անձնուրաց ծառայում էին հայրենիքին, դիրքերն էլ միասին էինք պաշտպանում: Հիմա ինձ ասա՛. ես իմ կյանքի փորձին հավատամ, որի միջով մեր եղբայրների հետ անցել ենք, թե՞ քո ասածներին…

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ապացույցներ ես ուզում, դու այդտեղ ես, կարող ես փնտրել (եթե կխոստովանեն): Նորից կրկնեմ՝ եթե այսօր փոխել են իրենց հավատամքը ես չգիտեմ:
    Աղանդը միշտ էլ աղանդ է մնում կապ չունի թէ ով է անվանում:
    Ինձ պետք չի ապացույցներ փնտրել, որովհետև ես այստեղ եմ: Իսկ դու չես էլ կարող հիմնավորել, որ նրանք՝ Հոգեգալստականները, աղանդ են:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 26.05.2011, 20:09: Պատճառ: կոնֆլիկտային հատվածների հեռացում
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նետ (18.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական մտորումներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կրոն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 04.11.2017, 22:16
  2. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 95
    Վերջինը: 19.11.2008, 02:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •