User Tag List

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 158 հատից

Թեմա: Կրոնական անհանդուրժողականություն

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կրոնական անհանդուրժողականություն

    Որպես սկիզբ կարդանք այս հոդվածը.

    Խղճի ազատությո՞ւն. որքա՞ն հեռու է գնացել Հայաստանը կրոնական հանդուրժողականության հարցում
    Վահան Իշխանյան
    «ԱրմենիաՆաուի» թղթակից

    Արա Հակոբյանը արյունլվա մտավ «Շրջան» շաբաթաթերթի խմբագրություն: Նրան և ընկերներին ծեծել էին երկաթե ձողերով: Ու ոչ մի տեղ չուներ պաշտպանություն գտնելու, բոլոր դռները փակ էին, բողոքներին ոչ ոստիկանությունն էր արձագանքում, ոչ դատախազությունը: Միակ տեղը «Շրջանի» խմբագրությունն էր, որտեղ ինչ-որ պաշտպանություն էր ակնկալում: Նա և ընկերները ծեծվել էին միայն նրա համար, որ կրիշնայական էին:

    1995 թվականի ապրիլի 18-ն էր: Զինվորական համազգեստով ու քաղաքացիական հագուստով մարդիկ մտել էին կրիշնայականների տաճարը, կանանց ու երեխաներին առանձնացրել ու տղամարդկանց երկաթե ձողերով ծեծել, հետո թալանել տաճարը:

    Որոշ կուսակցություններ դիմում են մարդկանց նման կոչերով
    Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով երկրապահները (իշխանության ստեղծած հասարակական կազմակերպություն, որի անդամները Արցախյան պատերազմի մասնակիցներ են) 1995 թ. ապրիլ-մայիս ամիսներին ներխուժեցին յոթ կրոնական կազմակերպությունների հավաքատեղիներ, ծեծեցին հավատացյալներին ու թալանեցին ունեցվածքը: Արայի գլխին վեց կար դրեցին: Մի քանի ամսից նա մեկնեց ԱՄՆ, մեկնեցին նաև նրա հավատակիցներից շատերը: Կրիշնայական համայնքը Հայաստանում վերացավ:

    Տարբեր համայնքների ինը հավատացյալների տարան ռազմական ոստիկանություն և մոտ 15 օր պահեցին:

    Հավատացյալների դիմումներն իրավապահ մարմիններում անպատասխան էին մնում:

    «Սա սև բիծ է մեր Հայաստանի անկախության առաջին շրջանի վրա,- ասում է Հայ ավետարանչական ընկերակցության առաջնորդ Ռընե Լևոնյանը: - Հասարակական լայն շերտերում անլուրջ ձևով ընդունվեցին այս հալածանքները, ասում են` դե, ինչ պատահեց` անցավ: Բայց մենք կասենք` չի կարելի այդպիսի վարմունք, եթե Հայաստանը կուզի ժամանակակից երկիր լինել, չի կարելի կոմպրոմիս անել խղճի ազատության և մարդու իրավունքների հարցերում, չի կարելի մի քիչ ընդունել, մի քիչ մերժել»:

    Խորհրդային Միության փլուզումը ընդհատակում և լեգալ գործող կրոնական կազմակերպություններին չտվեց սպասված ազատությունը: Սովետի ազատականացման շնորհիվ միայն 1988-1993 թվականներին խղճի ազատության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, երբ կրիշնայականները ծնծղաներ և թմբուկներ զարկելով շրջում էին, երբ քրիստոնեական տարբեր խմբեր անարգել իրենց կրոնական արարողություններն էին անում ու քարոզում հասարակական վայրերում:

    1991 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (հետագայում` Ազգային ժողով) խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենք ընդունեց, որտեղ արդեն խտրականություն է դրվում կրոնական կազմակերպությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև` վերջինիս տալով վեց մենաշնորհ: 1993 թվականին նախագահ Տեր-Պետրոսյանը կրոնական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակող հրամանագիր արձակեց, որն ահազանգն էր նրանց դեմ սկսվող հալածանքի: 1994 թ. հինգ անգամ կրիշնայականներին անպատիժ բռնությունների են ենթարկում զինվորականները և հայ եկեղեցու հոգևորականները: 1995 թվականը կրոնական հալածանքների գագաթնակետն էր:

    2001 թվականին դառնալով Եվրախորհրդի անդամ` Հայաստանը պարտավորություն ստանձնեց երաշխավորել, որ բոլոր կրոնական համայնքները, մասնավորապես «ոչ ավանդականները», կարող են դավանել իրենց կրոնը առանց խտրականության:

    Սակայն Ռընե Լևոնյանը, որի եկեղեցին ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ դեսպանատան նախկին տարածքը, ասում է, որ դեռևս հավատացյալներն իրենց պաշտպանված չեն զգում. «Մի ժամանակ կրոնական խմբերը, որ գրանցում ստացան, տպավորված էին, թե քանի որ գրանցված են` պաշտպանված են, բայց 95 թվականը եղավ, և հասկացան, որ գրանցումը ոչ մի բան չի նշանակեր,- ասում է Լևոնյանը: - Այսօր կրոնական խմբերը չեն հավատար, որ պաշտպանված են»:

    Տարիներ շարունակ գրանցման մերժում ստացող «Եհովայի վկաներ» կազմակերպությունը, ի վերջո, 2004 թվականին պետական գրանցում ստացավ, սակայն դա դժգոհություն առաջացրեց ազգայնական շրջանակներում: Գրանցման հետ կապված մամուլում և հեռուստատեսությամբ հոգևորականները, մտավորականները, նաև պետական գործիչներ հարձակումներ սկսեցին նրանց դեմ` տարածելով ապատեղեկատվություն և նրանց նկատմամբ թշնամանք (օրինակ` Կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը հայտարարում էր, որ Եհովայի վկաները որպես քայքայիչ աղանդ արգելվել են Ֆրանսիայում, որն իրականությանը չէր համապատասխանում):

    Մամուլում և հեռուստատեսությամբ շարունակվում է աղանդների նկատմամբ թշնամանք տարածելը (մի օրինակ. «Ազգ» օրաթրթում մի հոգևորական ասում է, որ Եհովայի վկաները, հոգեգալստականները և մյուս «քայքայիչ» աղանդները նման են «սպիդ»-ի, որ այս դեպքում քայքայում են մարդու մտավոր ունակությունները, իսկ գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, որի եղբայրը Հայ առաքելական եկեղեցու սպասավոր է, մեկ այլ առիթով գրում է, որ կրոնական փոքրամասնություններին իր թերթը քննադատում է և քննադատելու է նրանց ագրեսիվության և մոլորեցնող քարոզչության համար):

    Կրոնական կազմակերպությունների հավատացյալները խուսափում են հանդիպել լրագրողներին, քանի որ հաճախ նրանց նկարում են և նկարահանումը օգտագործում նրանց դեմ քարոզչության համար:

    «Հասարակությունը հնարավորություն չունի ինքնուրույն կարծիք կազմելու կրոնական ասպարեզի վերաբերյալ, և մամուլով շատ հեշտ է լարել մարդկանց մի խմբի դեմ,- ասում է Ռընե Լևոնյանը: - Հրապարակվում են ատելություն սերմանող հոդվածներ և ոչ թե լուսաբանող»:

    Եհովայի վկաները կարծում են, որ լրատվական արշավի արդյունքն էր, որ կազմակերպության գրանցումից հետո երկու տարվա ընթացքում փողոցներում քարոզչություն անելիս հինգ անգամ ծեծել են իրենց: Անցյալ տարի` օգոստոսի 21-ին, Հայ առաքելական եկեղեցու քահանա Աշոտ Պողոսյանը Երևանի Շիրակի փողոցում Եհովայի վկա երկու կանանց այնպես է ծեծել, որ նրանցից Զոյա Թամարյանի ձեռքը երկու տեղից կոտրվել էր: Կանայք դիմել էին ոստիկանություն, սակայն ոստիկանությունը գործ չհարուցեց` պատճառաբանելով, թե քահանան զղջացել է իր արարքի համար:

    «Վերջերս ավելի հաճախացել են բռնությունները մեր նկատմամբ,- ասում է Եհովայի վկա Լևոն Մարգարյանը: - Զգացվում է, որ հեռուստահաղորդումները և թերթերը մեծ դեր են խաղում: Ոմանք ասում են` հեռուստատեսությամբ ձեր մասին էս ասեցին, ու լարվում են մեր դեմ»:

    Հայաստանը Եվրոպայի խորհրդի առաջ պարտավորվեց նաև ընդունել զինվորական ծառայությանը այլընտրանքային ծառայության մասին օրենք, իսկ մինչ այդ ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով ազատազրկվածներին:

    Սակայն պարտավորությունները դեռևս անկատար են: Այժմ բանտում են գտնվում 69 Եհովայի վկաներ, որոնք հրաժարվում են զինվորական ծառայությունից: Մինչև այժմ մոտ 380 Եհովայի վկա դատապարտվել է ազատազրկման` զինվորական ծառայությունից հրաժարվելու համար:

    2004 թվականին ուժի մեջ մտավ այլընտրանքային ծառայության մասին օրենքը, որով զինվորական ծառայությունից դուրս աշխատանքային ծառայության իրավունք էր տրվում: Սակայն հիվանդանոցներ և ինտերնատներ որպես սանիտար այլընտրանքային ծառայության մեկնած 22 Եհովայի վկաները և մեկ մոլոկանը հինգ ամսից հրաժարվեցին ծառայությունից` պատճառաբանելով, թե այն զինվորական բնույթ ունի. նրանք գտնվում էին զինվորական վերահսկողության տակ, ենթակա էին զինվորական հրամաններին ու ռազմական ոստիկանությանը: 15 հոգի դատապարտվեցին դասալքության և ծառայության վայրը լքելու մեղադրանքով 2-3 տարվա ազատազրկման: Նրանք մոտ 7 ամիս մնացին բանտերում, և հետևողական պայքարի շնորհիվ (դիմել էին նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան) տեղական դատախազությունները միջնորդեցին դատարաններին հետ ուղարկել գործերը նախաքննության, իսկ գլխավոր դատախազությունը կարճեց դրանք` հանցակազմի բացակայության համար:

    Այժմ իր զինվորական բնույթի պատճառով այլընտրանքային ծառայության ոչ ոք չի մեկնում: Եվրոպայի խորհուրդը 2007 թ. հունվարի 23-ի թիվ 1532 բանաձևով կոչ է անում Հայաստանի իշխանություններին վերանայելու այլընտրանքային ծառայության մասին օրենքը` համաձայն Եվրախորհրդի փորձագետների առաջարկների, որոնք մշակվում են, իսկ մինչ այդ ներում շնորհել կրոնական հայացքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված դատապարտյալներին:

    Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ կրոնական կազմակերպությունների նկատմամբ անհանդուրժողականության մեջ մեծ դեր ունի Հայ առաքելական եկեղեցին: «Անհանդուրժողականության պատճառները երկուսն են` պահպանողականությունը, որ չի հանդուրժում այլ տիպի մտածողություն, և երկրորդ` եկեղեցու նյութական շահագրգռությունը: Հոգևորականները զրկվում են իրենց եկամտի աղբյուրներից, որ գոյանում են կնունքներից, հարսանիքներից, թաղումներից և այլ արարողություններից»:

    Հայ առաքելական եկեղեցին ԶԼՄ-ներում բազմիցս իր դժգոհությունն է հայտնել աղանդների գործունեությունից: Հայ առաքելական եկեղեցու քահանա տեր Շմավոն Ղևոնդյանը աղանդներին մեղադրում է Հայաստանի քայքայման մեջ.

    «Երբեք չի կարելի հանդուրժել գաղափար, որ բերում է սեփական տան կործանման և քայքայման»,- ասել է նա անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին «Հայելի» ակումբում («Հայոց աշխարհ», 15 դեկտեմբերի, 2007 թ.):

    2005 թվականին ընդունված Սահմանադրության փոփոխություններով` Հայաստանը ճանաչում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը և նրա հետ պետության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

    Իսկ 2006 թ. փետրվարի 22-ին օրենք ընդունվեց Հայաստանի կառավարության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին, որով նոր արտոնություններ էին տրվում Առաքելականին և բյուջեից ֆինանսավորում:

    Իշխանյանն ասում է, որ, փաստորեն, այս օրենքով եկեղեցուն տրվում է նախարարության կարգավիճակ, տպավորություն է առաջանում, որ երկիրը, որի Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, հեռանում է աշխարհիկությունից:

    Աղբյուր

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրոնական անհանդուրժողականություն

    Կրոնական անհանդուրժողականության հարցին նայելուց առաջ արժե նայել ավելի լայն կտրվածքով՝ հայաստանաբնակի հանդուրժողականությանը: Սրանից է ածանցիալ նաև այլակրոնականի հանդեպ վերաբերմունքը:
    Փաստ է, որ հայաստանաբնակը երևի թե ամենաանհանդուրժողն է դարձել աշխարհի մասշտաբով: Չկա մի երկիր, որտեղ այսքան մեծ լինի մի ազգի տեսակարար կշիռը: Այստեղ կապ չունի, թե ինչ տնտեսական պայմաններ են:

    Վերջերս նկատեցի մի գովազդային վահանակի առկայությունը Երևանի փողոցներում: Դա Վիվասելի վահանակն էր, որտեղ գրված է:
    "1000000 բաժանաորդ՝ Հայերի ընտրությունը: " /կամ նման մի բան/:
    Սա կատարյալ խայտառակ շովինիստական մի վահանակ է: Իսկ ինչ է, ասենք եզդիները. կամ ասորիները. վիվասելը ընտրելու իրավունք չունե՞ն : Արդեր զավեշտի աստիճանի է հասնում, որը սակայն այլազգիների համար պատկերացնում եմ ինչքան նսեմացնող է:

  3. #3
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրոնական անհանդուրժողականություն

    Ամբողջ հոդվածի քննարկումը շատ ժամանակ ու էներգի կխլի, քանի որ խոցելի կետեր շատ ունի: Բավարարվենք մի քանի դիտարկումներով
    Նախ շատ հետաքրքիր է, որ Վահան Իշխանյանը որոշակի կոնտեքստով նշում է «Ազգ» օրաթրթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի եղբոր` Հայ առաքելական եկեղեցու սպասավոր լինելու փաստը, մինչդեռ երբ վկայակոչում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հայացքները, մոռանում է նշել, որ վերջինս էլ իր հարազատ եղբայրն է:
    Սակայն Ռընե Լևոնյանը, որի եկեղեցին ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ դեսպանատան նախկին տարածքը, ասում է, որ դեռևս հավատացյալներն իրենց պաշտպանված չեն զգում.
    «Անպաշտպանները» լավ էլ տարածքներ են զբաղեցնում: Իսկ Ռընե Լևոնյանին ճանաչողը ու նրա կազմակերպության մասին գոնե մի փոքր ծանոթություն ունեցողը պարզապես ապշել կարող է, թե այդ երբվանից են սկսել նրանց հալածել? Էլ չխոսենք այն արտոնությունների մասին, որ վայելում են նրանք: Իսկ այդ արտոնություններին էլ թե ինչ ճանապարհներով են հասնում, լավ կլինի չնշենք...
    Կամ այստեղ.
    «Հասարակությունը հնարավորություն չունի ինքնուրույն կարծիք կազմելու կրոնական ասպարեզի վերաբերյալ, և մամուլով շատ հեշտ է լարել մարդկանց մի խմբի դեմ,- ասում է Ռընե Լևոնյանը: - Հրապարակվում են ատելություն սերմանող հոդվածներ և ոչ թե լուսաբանող»:
    Գոնե այս հարցում Լևոնյանը բողոքելու շատ բան պիտի չունենա: Ես իր հասցեին մեկ կամ երկու քննադատական հոդված եմ հանդիպել ընդամենը, մինչդեռ հանդիպել են բազմաթիվ հոդվածներ, որոնք կարելի է ամփոփել մի ընդհանուր խորագրով. «Ձոն Ռընե Լևոնյանին»:
    Չնայած պարզ է` նահատակ ու հալածյալ ձևանալն այս պարագայում ձեռ է տալիս: Հատկապես երբ կան դրան տոն տվող վահան իշխանյաններ:
    Եհովայի վկաները կարծում են, որ լրատվական արշավի արդյունքն էր, որ կազմակերպության գրանցումից հետո երկու տարվա ընթացքում փողոցներում քարոզչություն անելիս հինգ անգամ ծեծել են իրենց: Անցյալ տարի` օգոստոսի 21-ին, Հայ առաքելական եկեղեցու քահանա Աշոտ Պողոսյանը Երևանի Շիրակի փողոցում Եհովայի վկա երկու կանանց այնպես է ծեծել, որ նրանցից Զոյա Թամարյանի ձեռքը երկու տեղից կոտրվել էր: Կանայք դիմել էին ոստիկանություն, սակայն ոստիկանությունը գործ չհարուցեց` պատճառաբանելով, թե քահանան զղջացել է իր արարքի համար:
    Ապատեղեկատվությունից բողոքող Վահան Իշխանյանն արդեն 2-րդ անգամ է հրապարակում այս կեղծ տեղեկությունը, մինչդեռ առաջին հրապարակումից հետո Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը պաշտոնապես հայտնեց, որ Հայ Եկեղեցին Աշոտ Պողոսյան անունով քահանա չունի:

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կրոնական անհանդուրժողականություն

    Ապատեղեկատվությունից բողոքող Վահան Իշխանյանն արդեն 2-րդ անգամ է հրապարակում այս կեղծ տեղեկությունը, մինչդեռ առաջին հրապարակումից հետո Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը պաշտոնապես հայտնեց, որ Հայ Եկեղեցին Աշոտ Պողոսյան անունով քահանա չունի:
    Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նման քահանա իսկապես գոյություն ունի: Ես չգիտեմ, գուցե աշխարհիկ անունն է Աշոտ Պողոսյան: Բոլոր դեպքերում Վահան Իշխանյանը ոստիկանության համապատասխան փաստաթուղթն ունի: Եթե ցանկանում եք, կարող է Մայր Աթոռին ցույց տալ:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան եմ ուզում ձեզ հայտնել,
    ծնունդով ամերիկացի բոլոր ''քրիստոնյա'' և ոչ քրիստոնյա եկեղեցիները՝ թվեմ, Եհովայի վկաները, Մորմոնները, Պենտեկոստե (հիսունական/հոգեգալստական), Խարիզմատիկ, Բապտիստական որոշ խմբավորումներ և այլն հսկվում են CIA-ի կողմից: ինձ թվում է նպատակը ձեզ հայտնի է, իսկ եթե ոչ՝ հայտնեմ, որպեսզի նրանց միջոցով քայքայեն տվյալ պետությունը, որովհետև պետությունը և եկեղեցին միասնական մեծ ուժ է:

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.07.2011)

  7. #6
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան եմ ուզում ձեզ հայտնել,
    ծնունդով ամերիկացի բոլոր ''քրիստոնյա'' և ոչ քրիստոնյա եկեղեցիները՝ թվեմ, Եհովայի վկաները, Մորմոնները, Պենտեկոստե (հիսունական/հոգեգալստական), Խարիզմատիկ, Բապտիստական որոշ խմբավորումներ և այլն հսկվում են CIA-ի կողմից: ինձ թվում է նպատակը ձեզ հայտնի է, իսկ եթե ոչ՝ հայտնեմ, որպեսզի նրանց միջոցով քայքայեն տվյալ պետությունը, որովհետև պետությունը և եկեղեցին միասնական մեծ ուժ է:
    Այ հովարս ջան էդ քո ասած ՙԽարիզմատ՚ եկեղեցին. ո՞րտեղ ա նստում.ովքե՞ր են դրանք։
    Շնորհակալություն։
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 26.05.2011, 20:53: Պատճառ: ծաղրական գրառման հեռացում

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (21.04.2011), Ավետիք (16.05.2011)

  9. #7
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արի ՙվկաներին ու մորմոններին՚ հանենք(գուցե՛ նրանք մասսոնական եզրեր ունեն) Բայց մնացածի մասին կխնդրեի մանրամասնես։
    1. ո՞վ կամ ի՞նչ է քո ասած CIA -ն և ի՞նչու են ուզում քայքայել երկրները
    2.Պենտեկոսյան եկեղեցին մինչև այժմ ի՞նչ քայլեր է ձեռնարկել. որով կարելի է ենթադրել. որ նրանք քանդում են մեր երկիրը։
    3.Դու նշել էիր նաև խարիզմատ եկեղեցի . դրա՞նք ովքեր են։
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 26.05.2011, 19:53: Պատճառ: ավելորդ հատվածի հեռացում

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.07.2011)

  11. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի ՙվկաներին ու մորմոններին՚ հանենք(գուցե՛ նրանք մասսոնական եզրեր ունեն) Բայց մնացածի մասին կխնդրեի մանրամասնես։
    1. ո՞վ կամ ի՞նչ է քո ասած CIA -ն և ի՞նչու են ուզում քայքայել երկրները
    2.Պենտեկոսյան եկեղեցին մինչև այժմ ի՞նչ քայլեր է ձեռնարկել. որով կարելի է ենթադրել. որ նրանք քանդում են մեր երկիրը։
    3.Դու նշել էիր նաև խարիզմատ եկեղեցի . դրա՞նք ովքեր են։
    Նախ ասեմ որ եթե պետությունն ու եկեղեցին միասնական են ապա այդ երկիրը ամուր է: Ռուս-թուրքական կամ պարսկական պատերազմի ժամանակ մի ռուս գեներալ(Պասկևիչ) իր զեկույցներից մեկում թագուհուն հայտարարել է «այս ազգը(հայերը) իր հավատքի շնորհիվ է ուժեղ, եթե հավատքը վերցնես այս ազգը ծնկի կգա...» Այս հայտարարությունից որոշ ժամանակ հետո Ռուսաստանից Հայաստան են աքսորվում դոխաբորներ, մալականներ և բապտիստներ: Եթե տեղյակ ես թագուհու այս արտահայտությանը «Հայաստանն առանց հայերի» ապա քեզ համար պարզ կդառնա վերը նշվածը:
    Հարցերիտ պատ.
    1 տվյալ երկիրը կառավարելու համար նախ պետք է քայքայեն. օր. Իրաք, Հարավսլավիա, Աֆղանստան,Իրան և հիմա Լիվան Թունիս ևևևև
    2 ինչպես որ ''վկաներրը'' չեն ծառայում բանակում այնպես էլ պենտեկոստեի անդամները չեն ուզում ծառայել, դա արդեն քայքայիչ է
    3 իսկ ''խարիզմատիկ'' ները քայքայում են եկեղեցին, միտքս հասկանալու համար կարդա թուղթ առ հռովմեացիներին գլ16:17-18հմր. նրանք ճիշտ է Աստվածաշնչից են մեջբերումներ անում բայց իրենց գործերը չեն համապատասխանում ասածներին, ունեմ բազում ապացույցներ:

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  12. #9
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ասեմ որ եթե պետությունն ու եկեղեցին միասնական են ապա այդ երկիրը ամուր է: Ռուս-թուրքական կամ պարսկական պատերազմի ժամանակ մի ռուս գեներալ(Պասկևիչ) իր զեկույցներից մեկում թագուհուն հայտարարել է «այս ազգը(հայերը) իր հավատքի շնորհիվ է ուժեղ, եթե հավատքը վերցնես այս ազգը ծնկի կգա...» Այս հայտարարությունից որոշ ժամանակ հետո Ռուսաստանից Հայաստան են աքսորվում դոխաբորներ, մալականներ և բապտիստներ: Եթե տեղյակ ես թագուհու այս արտահայտությանը «Հայաստանն առանց հայերի» ապա քեզ համար պարզ կդառնա վերը նշվածը:
    ես նման թագուհի չգիտեմ։կոնկրետ կասե՞ս թէ ով և որտեղ է ասել։
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցերիտ պատ.
    1 տվյալ երկիրը կառավարելու համար նախ պետք է քայքայեն. օր. Իրաք, Հարավսլավիա, Աֆղանստան,Իրան և հիմա Լիվան Թունիս ևևևև
    չեմ ասում թէ ինչ են անելու։Ասում եմ ՝ ո՞վ և որտե՞ղ են նրանք։։
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    3 իսկ ''խարիզմատիկ'' ները քայքայում են եկեղեցին, միտքս հասկանալու համար կարդա թուղթ առ հռովմեացիներին գլ16:17-18հմր. նրանք ճիշտ է Աստվածաշնչից են մեջբերումներ անում բայց իրենց գործերը չեն համապատասխանում ասածներին, ունեմ բազում ապացույցներ:
    Ասում եմ՝ ի՞նչ է նշանակում խարիզմատ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ավետիք (16.05.2011)

  14. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բառացի թարգմանվում է շնորհալի. χάρισμα =շնորհ, նվեր, պարգև: Ինչու են իրենք իրեմց անվանում այդպե՞ս, որովհետև իրեց հավաքներում անում են '' հրաշքներ '', ''բուժումներ'', '' օտար լեզուներ'' են ''խոսում'','' հավատացյալներին'' գետնովն են տալիս և շա՜տ փողասեր են:

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  15. #11
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառացի թարգմանվում է շնորհալի. χάρισμα =շնորհ, նվեր, պարգև: Ինչու են իրենք իրեմց անվանում այդպե՞ս, որովհետև իրեց հավաքներում անում են '' հրաշքներ '', ''բուժումներ'', '' օտար լեզուներ'' են ''խոսում'','' հավատացյալներին'' գետնովն են տալիս և շա՜տ փողասեր են:
    Բարեկամս. ես ոչ մի ուղղության հետևորդի չեմ տեսել որ ինքն իրեն ասի խարիզմատ։Տվյալ դեպքում՝ դո՛ւ այդ բառով բնորոշեցիր(թէ ու՞մ չգիտեմ)։
    Ինչևե ՙխարիզմատ՚ բառի վերծանումից հետո. քեզ չի՞ թվում. որ ճշմարիտ եկեղեցին նաև պետք է լինի խարիզմատ .այսինքն՝ շնորհքով լեցուն։Թե չե անշնորհք եկեղեցին ու՞մ է պետք։
    Ինչ վերաբերվում է ՙվայր գցողներին՚ ՝նրանք ուղղակի ծաղրածուներ են.բոլորին մի չափիր նույն արշինով։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ավետիք (16.05.2011)

  17. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նետ, որ նորից չկրկնեմ ամե բան, համոզված եմ որ կոմպ.-ից գլուխ ես հանում այնտեղ կգտնես քեզ հետաքրքրող պատասխանները:
    Այո եկեղեցին խարիզմատիկ է, դա դուք չեք տեսնում որովհետև եկեղեցին չի գովազդում իրեն , ինչպես դուք եք անում: Հետո ես սուտ չեմ ասում հոգեգալստականների համար, եթե այսօր նրանք փոխել են իրենց դիրքերը ես չգիտեմ,մի քսան տարի առաջ էտպես էին և սա 100% ճիշտ է ,հակառակը ինձ չես ապացուցի

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  18. #13
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նետ, որ նորից չկրկնեմ ամե բան, համոզված եմ որ կոմպ.-ից գլուխ ես հանում այնտեղ կգտնես քեզ հետաքրքրող պատասխանները:
    հովարս.ես քեզանի՛ց եմ պատասխան ուզում լսել. քո արած հայտարարության համար։ինտերնետի մեջ ի՞նչ որոնեմ։
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո եկեղեցին խարիզմատիկ է, դա դուք չեք տեսնում որովհետև եկեղեցին չի գովազդում իրեն , ինչպես դուք եք անում:
    Հովարս. դու ի՛նձ հետ ես խոսում. ոչ թէ դուքի։Ըստ այդմ՝ ի՞նչ նկատի ունես ասելով. ՙդուք չեք տեսնում՚ կամ ՙդուք եք անում՚։դու ի՞նչ գիտես իմ տեսածի մասին։
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո ես սուտ չեմ ասում հոգեգալստականների համար, եթե այսօր նրանք փոխել են իրենց դիրքերը ես չգիտեմ,մի քսան տարի առաջ էտպես էին և սա 100% ճիշտ է ,հակառակը ինձ չես ապացուցի
    խնդիրս այն է. որ հարցից անտեղյակ մարդկանց չմոլորեցնես։ես արդեն 20 տարուց ավել գիտեմ քո ասած եկեղեցուն (ի դեպ հոգեգալստական անուն եկեղեցին իրեն չի վերապահում )ու դեռ մեկ անգամ չեմ լսել որ որևե մեկը քարոզ անի չծառայելու օգտին։
    Դու ուղղակի չգիտես ՝ ճիշտ տեղեկացված չես։
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 26.05.2011, 20:00: Պատճառ: պոտենցիալ վիրավորական, չհիմնավորված պնդման հեռացում

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ավետիք (16.05.2011)

  20. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    հովարս.ես քեզանի՛ց եմ պատասխան ուզում լսել. քո արած հայտարարության համար։ինտերնետի մեջ ի՞նչ որոնեմ։Հովարս. դու ի՛նձ հետ ես խոսում. ոչ թէ դուքի։Ըստ այդմ՝ ի՞նչ նկատի ունես ասելով. ՙդուք չեք տեսնում՚ կամ ՙդուք եք անում՚։դու ի՞նչ գիտես իմ տեսածի մասին։ խնդիրս այն է. որ հարցից անտեղյակ մարդկանց չմոլորեցնես։ես արդեն 20 տարուց ավել գիտեմ քո ասած եկեղեցուն (ի դեպ հոգեգալստական անուն եկեղեցին իրեն չի վերապահում )ու դեռ մեկ անգամ չեմ լսել որ որևե մեկը քարոզ անի չծառայելու օգտին։
    Դու ուղղակի չգիտես ՝ ճիշտ տեղեկացված չես։
    Դուք, նկատի ունեմ բոլոր նրանց որ դեմ են ՀԱԵ-ին :Ինձ չի հտաքրքրում թե դու ոնց ես հավատում իմ ասածներին: Այն ինչ ասացի, ասացի՛ և դա ճիշտ է: Եթե իրոք քեզ հետաքրքրում է փնտրի՛ր:

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  21. #15
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովարս եթե որևե ուղղության վարդապետության մեջ սխալ բան էս տեսնում(Աստվածաշնչով)Ապա հենց դա մատնանշի ու եթե կարող ես հիմնավորիր ասածդ։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ավետիք (16.05.2011)

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական մտորումներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կրոն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 04.11.2017, 22:16
  2. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 95
    Վերջինը: 19.11.2008, 02:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •