User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Հայ Եկեղեցու տոները

  1. #1
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ Եկեղեցու տոները

    Հաճախ եմ առնչվել մարդկանց հետ, ովքեր Հայ Առաքելական Եկեղեցու թե' ընդհանուր տոնական համակարգի և թե' առանձին տոների հետ կապված բազմաթիվ պարզաբանումների ու տեղեկացվածության անհրաժեշտություն են զգացել: Նմանատիպ խնդիրների ու հարցերի առկայության դեպքում առաջարկում եմ քննարկել դրանք այս թեմայում:

  2. #2
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Հուսամ ավելորդ չի լինի, եթե ընդհանուր պատկերացում կազմելու համար անդրադարձ կատարվի Հայ Եկեղեցու տոնական համակարգի ընդհանուր պատկերին.

    Եկեղեցական օրացույցով տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Եկեղեցական տոները կոչված են հոգևոր խորհուրդներով օժտելու և կարգավորելու ժամանակը` տարին բաժանելով շրջանների, որոնք յուրօրինակ հոգեղեն իմաստ են հաղորդում քրիստոնյայի կյանքին: Եկեղեցական տոները պատմական իրադարձությունների պարզ վկայակոչումներ չեն. աստվածային տնօրինությունների ուղիով ընթանալը հնարավորություն է ընձեռում հոգով մասնակից դառնալու Փրկչի երկրային կյանքին և տոնից տոն հասունանալու հոգևոր իրողությունների կենդանի վերապրումով: Տոները նաև Եկեղեցու կյանքի տարեգրության յուրօրինակ արտահայտությունն են, ուստի դրանք դարեդար զարգացել են` ներառելով ոչ միայն Քրիստոսի, այլև սրբերի և ազգային-եկեղեցական կարևոր իրադարձությունների հիշատակները:
    Եկեղեցական տոները ժամանակագրական առումով բաժանվում են երկու խմբի` անշարժ և շարժական: Անշարժ տոներն իրենց հաստատուն տեղն ունեն օրացույցում, իսկ շարժականները տեղաշարժվում են` կախված լինելով Զատկից, որը նշվում է գարնան գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը:
    Հայոց Եկեղեցու տոները կարգավորվում են Տոնացույցի միջոցով և բաժանվում են երկու խմբի` Տերունի և Սրբոց: Տերունի տոների շարքն իր հերթին բաժանվում է չորս խմբի` Տնօրինական, Աստվածածնի, Խաչի և Եկեղեցու:
    Տնօրինական տոները ներկայացնում են Աստվածորդու երկրային առաքելության հանգրվանային դրվագները` Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն (հունվարի 6), Անվանակոչություն (հունվարի 13), Տեառնընդառաջ (փետրվարի 14), Վարդավառ կամ Պայծառակերպություն (Զատկից հետո 14-րդ կիրակին), Ծաղկազարդ (Զատկի նախորդ կիրակին), Ավագ Շաբաթ (Զատկին նախորդող ամբողջ շաբաթը), Սուրբ Զատիկ կամ Հարություն, Համբարձում (Զատկից հետո 40-րդ օրը), Հոգեգալուստ կամ Պենտեկոստե (Զատկից հետո 50-րդ օրը):
    Աստվածամոր տոները յոթն են և կապված են նրան առնչվող կարևորագույն իրողությունների հետ` Աննայի հղացվելը (դեկտեմբերի 9), Ս. Կույսի ծնունդը (սեպտեմբերի 8), Ընծայվելը տաճարին (նոյեմբերի 21), Ավետում (ապրիլի 7), Վերափոխում (օգոստոսի 15-ի մոտակա կիրակին), Գոտու գտնելը (Վերափոխմանը հաջորդող կիրակին) և Տուփի գտնվելը (Հոգեգալստին հաջորդող 5-րդ կիրակին):
    Խաչի տոները չորսն են. Խաչի երևումը. հիշատակն է Երուսաղեմում 351թ. Խաչի լուսեղեն նշանի երևման, որ ճառագում էր Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռ և տեսանելի էր ամենքին (Զատկին հաջորդող 5-րդ կիրակին):
    Խաչվերաց. հիշատակն է խաչափայտի վերացման` վեր բարձրացման: Խաչափայտը 629թ. պարսկական գերությունից վերադարձվել ու բարձրացվել էր Գողգոթայում (սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակին):
    Վարագա Ս. Խաչ. տոնը զուտ հայկական ծագում ունի և հիշատակն է 660թ. Վարագա վանքում խաչափայտի մասունքի հայտնաբերման, որն այդտեղ թաքցրել էր Ս. Հռիփսիմե կույսը (Խաչվերացին հաջորդող 2-րդ կիրակին):
    Խաչի գտնվելը. 326թ. Հեղինե թագուհու կողմից Տիրոջ խաչափայտի գտնվելու հիշատակը (հոկտեմբերի 26-ի մերձակա կիրակին):
    Եկեղեցու տոները երկու բնույթի են. վերաբերում են Եկեղեցի-ժողովրդին և Եկեղեցի-տաճարին:
    Նոր կիրակի. Քրիստոնեական Եկեղեցու ստեղծման հիշատակը (Զատկի հաջորդ կիրակին):
    Աշխարհամատրան կիրակի. Քրիստոնեական առաջին եկեղեցու` Երուսաղեմի Վերնատան հիշատակը (Զատկից հետո 2-րդ կիրակին):
    Շողակաթի տոն. Հայ Եկեղեցու հիմնադրման Լուսավորչի տեսիլքի հիշատակը (Հոգեգալստից հետո 11-րդ օրը):
    Ս. Էջմիածնի տոն. Ս. Էջմիածնի կառուցման հիշատակը (Հոգեգալստից հետո 2-րդ կիրակին):
    Տապանակի տոն. Եկեղեցու նախատիպ-խորհրդանիշ Ուխտի Տապանակի հիշատակը (Վարդավառի նախորդ շաբաթ օրը):
    Տերունական օր է համարվում նաև յուրաքանչյուր կիրակի (հունարեն կյուրակե նշանակում է տերունական), որ նվիրված է Տիրոջ Հարությանը, ուստի ամեն կիրակի մատուցվում է Ս. Պատարագ:
    Սրբոց տոները մեծավ մասամբ շարժական են և կոչված են պայծառացնելու Քրիստոսի վկաների հիշատակը և նրանց սրբության ուղին իբրև օրինակ մեզ ավանդելու: Մեր Տոնացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը (վերջինը` Ս. Գրիգոր Տաթևացի): Հետագա դարերի սրբերի համար սահմանված է ՙԱմենայն սրբոց՚ տոնը, որով հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը: Սրբոց տոներից առավել մեծ ժողովրդականություն են վայելում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների, Ս. Գրիգոր Լուսավորչի, Ս Սարգիս զորավարի, Վարդանանց և Թարգմանչաց սրբերի տոները:
    Եկեղեցական գլխավոր հինգ տոները` Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Զատիկ, Վարդավառ, Վերափոխում և Խաչվերաց, կոչվում են ՙտաղավար տոներ՚: Այդ անվանումը կապվում է Հին Կտակարանի Տաղավարահարաց տոնի (Ղևտ. 23. 41-43) հետ և տրվել է այս հինգ տոներին` որպես մեկից ավելի տոնական օրեր ունեցողների: Տաղավար տոներն ունեն իրենց նախընթաց պահոց շրջանը (օրինակ` Զատկին նախորդում է Մեծ Պահքը): Ս. Ծննդյանն ու Ս. Զատկին նախորդող երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Պտտարագ: Տաղավար տոներին միացված են նաև առանձին արարողություններ, որով յուրահատուկ շուք և ժողովրդականություն է հաղորդվում այդ տոներին (օրինակ` Ս. Ծննդյանը միացված է Ջրօրհնեքը, Վերափոխմանը` Խաղողօրհնեքը և այլն): Տաղավար տոների հաջորդ երկուշաբթիները կոչվում են Մեռելոց: Մեռելոցներին մատուցվում է Ս Պատարագ և կատարվում Հոգեհանգիստ` ի հիշատակ ՙհավատով ի Քրիստոս ննջած՚ հանգուցյալների:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (06.01.2009)

  4. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Ես միայն գիտեմ, որ Հարության տոնը քրիստոնեական եկեղեցու այսպես ասած ամենակարևոր տոնն է իմ համար էլ

  5. #4
    Լիարժեք անդամ Karina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2006
    Գրառումներ
    95
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաճախ եմ առնչվել մարդկանց հետ, ովքեր Հայ Առաքելական Եկեղեցու թե' ընդհանուր տոնական համակարգի և թե' առանձին տոների հետ կապված բազմաթիվ պարզաբանումների ու տեղեկացվածության անհրաժեշտություն են զգացել: Նմանատիպ խնդիրների ու հարցերի առկայության դեպքում առաջարկում եմ քննարկել դրանք այս թեմայում:
    Ե՞րբ է սկսվում Մեծ Պահքը այս տարի և ի՞նչ է այն տալիս մարդուն:

  6. #5
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես միայն գիտեմ, որ Հարության տոնը քրիստոնեական եկեղեցու այսպես ասած ամենակարևոր տոնն է իմ համար էլ
    Կարելի է այդպես համարել: Այն, ըստ էության, Փրկագործական տնօրինության պսակն է:
    Վերջին խմբագրող՝ Monk: 21.01.2008, 15:24:

  7. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Իսկ ես գիտեմ, որ ամենակարևոր տոները հինգնեն և կոչվում են տաղավար տոներ, բայց չգիտեմ, թե ինչու են այդպես կոչվում:

  8. #7
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում Karina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ե՞րբ է սկսվում Մեծ Պահքը այս տարի և ի՞նչ է այն տալիս մարդուն:
    Փետրվարի 3-ին կլինի Բուն Բարեկենդանը, որի հաջորդ օրվանից էլ կսկսվի Մեծ Պահքը:
    Մեծ Պահքը ապաշխարության, ինքնամաքրման և ինքնավերականգնման շրջանն է, որը պսակվում է Հարության տոնն ըստ արժանվույն դիմավորելով:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես գիտեմ, որ ամենակարևոր տոները հինգնեն և կոչվում են տաղավար տոներ, բայց չգիտեմ, թե ինչու են այդպես կոչվում:
    Ձեր պատասխանն արդեն իսկ կար վերևի գրառման մեջ
    Եկեղեցական գլխավոր հինգ տոները` Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Զատիկ, Վարդավառ, Վերափոխում և Խաչվերաց, կոչվում են ՙտաղավար տոներ՚: Այդ անվանումը կապվում է Հին Կտակարանի Տաղավարահարաց տոնի (Ղևտ. 23. 41-43) հետ և տրվել է այս հինգ տոներին` որպես մեկից ավելի տոնական օրեր ունեցողների: Տաղավար տոներն ունեն իրենց նախընթաց պահոց շրջանը (օրինակ` Զատկին նախորդում է Մեծ Պահքը): Ս. Ծննդյանն ու Ս. Զատկին նախորդող երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Պտտարագ: Տաղավար տոներին միացված են նաև առանձին արարողություններ, որով յուրահատուկ շուք և ժողովրդականություն է հաղորդվում այդ տոներին (օրինակ` Ս. Ծննդյանը միացված է Ջրօրհնեքը, Վերափոխմանը` Խաղողօրհնեքը և այլն): Տաղավար տոների հաջորդ երկուշաբթիները կոչվում են Մեռելոց: Մեռելոցներին մատուցվում է Ս Պատարագ և կատարվում Հոգեհանգիստ` ի հիշատակ ՙհավատով ի Քրիստոս ննջած՚ հանգուցյալների:
    Վերջին խմբագրող՝ Monk: 21.01.2008, 15:31: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Մի հարց ունեմ, ճիշտն ասած չգիտեմ ճիշտ թեմայում եմ գրում, թե՞ չէ: Ինչևէ: Հայտնի է, որ Սուրբ Հարության տոնը շարժական է, և ամեն տարի նշվում է, եթե չեմ սխալվում, գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը: Մի շարք շարժական տոներ (օրինակ բարեկենդանը) տոնվում են Սուրբ Զատկից Հաշված: Դեռ մանկուց լսել եմ, որ եթե Զատիկը այդ տարի շուտ է լինում, ապա դա նշանակում է, որ եղանակները շուտ կտաքանան: Ընդ որում Էջմիածնի տոնացույցում կան երեք տոներ որոնց մոտ գրված է լինում «ջերմություն իջանէ ի օդն», «ջերմություն իջանէ ի ջուրն», «ջերմություն իջանէ ի հողն»: Կարծեմ այդ տոներից առաջինը տրնդեզն է, երրորդը Զատիկը: Այսքան երկար նախաբանից հետո ուզում եմ հարցնեմ. արդյո՞ք իսկապես գոյություն ունի այդպիսի օրինաչափություն կլիմայի և շարժական տոների օրերի միջև, և եթե այո, ապա ունի արդյոք դա որևէ գիտական հիմնավորում կապված լուսնի փուլերի հետ, թե՞ վիճակագրությունն է ցույց տվել դա, կամ միգուցե կա այլ, ասենք աստվածաշնչային-ավանդական հիմք:

    Շնորհակալություն

  10. #9

    Ձայնալար ջան, անկեղծ ասած, վստահ չեմ կարող պատասխանել Ձեր հարցին: Եթե առիթ եղավ, կփորձեմ ճշտել մասնագետներից: Բայց աստվածաբանական հիմք որ դժվար ունենա:

  11. #10
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Այսօր Ս. Թարգմանչաց տոնն է:
    Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին Սուրբ Թարգմանիչ վարդապետների հիշատակին նվիրված երկու տոն է սահմանել : Առաջինը կոչվում է <Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ> և նշվում է հունիսի 11-ից մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրը համարվում է Ս.Սահակի և Ս.Մեսրոպի հանդիպման օրը Ռահ գետի ափին: Տոնի օրը բազմաթիվ ուխտավորներ մեկնում են Օշական` երկրպագելու և խունկ ծխելու երանաշնորհ վարդապետ Ս. Մեսրոպ Մաշտոցի շիրիմի վրա:
    Երկրորդը, որ կոչվում է <Սրբոց Թարգմանչաց վարդապետացն մերոց` Մեսրովբայ, Եղիշէի, Մովսիսի Քերթողին, Դավթի Անյաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսիսի Կլաեցւոյն>, նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում և հիշատակումն է հայոց գրերի գյուտի և Սուրբ Գրքի թարգմանությամբ սկսված <Թարգմանչաց շարժման>:

  12. #11
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին Ս. Խաչին նվիրված չորս տոն ունի. Երևումն Ս. Խաչի, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչ և Գյուտ Խաչի:Այս չորս տոներից վերջին`Գյուտ Խաչի կամ Խաչի գտնվելու տոնը մեր Եկեղեցին այս տարի նշում է հոկտեմբերի 26-ին` այսօր: Այն շարժական տոն է և միշտ տոնակատարվում է Խաչվերացին հաջորդող 7-րդ կիրակի օրը:Այս տոնի պատմական հիմքը Սրբազան Ավանդության միջոցով մեզ հասած մի գեղեցիկ պատմություն է, որը համառոտ ներկայացնեմ:
    Տիրոջ փրկչական տնօրինությունների լրումից ու համբարձումից հետո նրա Խաչափայտը մնաց Գողգոթայի բարձունքում ընկած` բոլորից լքված ու անուշադիր: Գարնանը, երբ երեխաները խաղում էին խոտերի մեջ ու ծաղիկներ հավաքում, ի ծնե կաղ մի երեխա, պատահաբար դիպչելով Խաչափայտին, բժշկվում է: Այս դեպքից հետո բազում հիվանդներ սկսում են բժշկվել Ս. Խաչի միջոցով: Հրեաները, ցանկանալով կանխել Խաչափայտի հրաշագործ զորության հետզհետե տարածվող համբավը, այն դնում են Քրիստոսի գերեզմանում և հողով ծածկում, իսկ քարայրի վրա կանգնեցնում են Աֆրոդիտեի արձանը, որպեսզի Ս. Խաչից բխող հրաշքները վերագրվեն դիցուհուն:
    Այդ օրերին տերունական վայրերին երկրպագելու համար իր զավակների հետ Հռոմից Երուսաղեմ է գալիս Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկե կայսրուհին, որը Պետրոս առաքյալի միջոցով դարձի էր եկել ու մկրտվել: Հակոբոս Տյառնեղբոր միջոցով տեղեկանալով Խաչափայտի մասին` նա հրամայում է բացել գերեզմանն ու հանել Խաչը: Սակայն գերեզմանը բացելուց հետո նրանք մնում են անորոշության մեջ, քանի որ Տիրոջ Խաչափայտի հետ գերեզմանում էին գտնվում նաև երկու ավազակների խաչերը: Մինչ նրանք փորձում են կողմնորոշվել, հանկարծամահ է լինում կայսրուհու դուստրերից մեկը: Մահացած աղջկան դնում են խաչերից մեկի վրա ու աղոթում, սակայն փոփոխություն չի կատարվում: Դնում են երկրորդ խաչի վրա ու դարձյալ աղոթում. աղջիկը սկսում է կենդանության նշաններ ցույց տալ, և այսպիսով իմանում են, որ դա աջակողմյան ավազակի խաչն է: Երրորդ խաչի վրա դնելիս նույնիսկ չեն հասցնում աղոթել, քանի որ խաչափայտին հպվելուն պես արքայադուստրը հարություն է առնում: Այսպիսով ճանաչում են Քրիստոսի Խաչափայտը, որից մի մասունք վերցնելով` կայսրուհին վերադառնում է Հռոմ (հետագայում այդ մասունքը Ս. Հռիփսիմեի միջոցով հասնում է Հայաստան և թաքցվում Վարագա լեռան վրա), իսկ Ս. Խաչը դրվում է տաճարում: Սակայն Կլավդիոսի ու Պատրոնիկեի մահվանից հետո հրեաները սպանում են Հակոբոս Տյառնեղբորը, Ս. Խաչափայտը մյուս երկու խաչերի հետ նետում Գողգոթա և վայրը մոռացության մատնելու համար վերածում աղբանոցի:
    Շուրջ երեք հարյուր տարի Ս. Խաչը մնում է Գողգոթայի վրա` թաղված աղբի ու մոռացության մեջ: 313թ. Միլանի հրովարտակով քրիստոնյաներն իրավունք են ստանում ազատ դավանելու իրենց կրոնը: Երուսաղեմը դառնում է ուխտավայր, ուր աշխարհի տարբեր կողմերիից սրբազան վայրերը տեսնելու են գալիս բազմաթիվ քրիստոնյաներ:
    Կոստանդիանոս Մեծ կայսեր մայրը` Հեղինե թագուհին, տեսիլքով հրաման է ստանում Աստծուց գնալ Երուսաղեմ, գտնել Ս. Խաչը և տերունական վայրերում տաճարներ կառուցել: 327թ. թագուհին մեծ շքախմբով գալիս է Երուսաղեմ, սակայն անմիջապես չի կարողանում գտնել Խաչափայտը, որի տեղը գիտեր Հուդա անունով մի հրեա: Վերջինս, կանխազգալով Խաչից հրեաներին սպասվող վտանգը, սկզբում հրաժարվում է տեղը ցույց տալուց, սակայն վեց օր առանց հացի ու ջրի մնալով ցամաք ջրհորի հատակում, մատնացույց է անում Խաչափայտի տեղը: Գողգոթան պատված էր աղբի հաստ շերտով, և այն մաքրելու աշխատանքներն արագացնելու համար թագուհին հրամայում է ոսկեդրամներ նետել աղբի մեջ: Բլուրը մաքրելուց հետո գտնվում են երեք խաչերը` պատված անուշաբույր ռեհանով, որով նրանք զերծ էին մնացել աղբից, հողից ու փտումից: Գտնվում է անգամ Պիղատոսի գրած եռալեզու տախտակը: Տերունական Խաչափայտն անմիջապես ճանաչվում է, քանի որ նրան հպվելով նախ բժշկվում է մի կին, ապա հարություն է առնում մի պատանի` Երուսաղեմի Մակարիոս պատրիարքի որդին: Տեսնելով այդ` Հուդան դարձի է գալիս ու մկրտվում` վերանվանվելով Կյուրեղ(հետագայում նա դարձավ եպիսկոպոս և ապա նահատակվեց Հուլիանոս ՈՒրացողի կողմից): Գողգոթայի վրա կառուցվեց Ս. Հարության տաճարը, իսկ Խաչափայտը բարձրացվեց այնտեղ` ի ցույց ողջ քրիստոնյա ժողովրդի և ի նշանվորումն այն իրողության, որ երեք հարյուրամյա անհայտությունից հետո վերջապես գտնվել ու քրիստոնյա աշխարհին է վերադարձվել նրա մեծագույն սրբություններից մեկը:

  13. #12
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Մոդերատորական։ Թեմայից դուրս գրառումը տեղափոխվել է այստեղ: Թեման Հայ Եկեղեցու տոների մասին է: Տվյալ դեպքում խոսքը գնում է Գյուտ Խաչի տոնի, և ոչ թե ընդհանրապես խաչի պատմության կամ պաշտամունքի մասին: Խնդրում եմ ուշադիր լինել գրառումներ անելիս` թեմայից չշեղվելու համար:

  14. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2007
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում Karina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ե՞րբ է սկսվում Մեծ Պահքը այս տարի և ի՞նչ է այն տալիս մարդուն:
    Հարգելի Կարինա, Հայ Առաքելական եկեղեցու տոների և հւշատակության օրերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ Արարատյան Հայրապետական թեմի կայքում, որ կարող եք գտնել տոնացույցը մինչև 2030թ.: Ինչպես գիտեք, տոների և հիշատակության օրերի մեծամասնությունը ամեն տարի տարբեր օրերի և նշվում` կախված Ս. Հարության տոնից:
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 30.10.2008, 20:32:

  15. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2007
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց ունեմ, ճիշտն ասած չգիտեմ ճիշտ թեմայում եմ գրում, թե՞ չէ: Ինչևէ: Հայտնի է, որ Սուրբ Հարության տոնը շարժական է, և ամեն տարի նշվում է, եթե չեմ սխալվում, գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը: Մի շարք շարժական տոներ (օրինակ բարեկենդանը) տոնվում են Սուրբ Զատկից Հաշված: Դեռ մանկուց լսել եմ, որ եթե Զատիկը այդ տարի շուտ է լինում, ապա դա նշանակում է, որ եղանակները շուտ կտաքանան: Ընդ որում Էջմիածնի տոնացույցում կան երեք տոներ որոնց մոտ գրված է լինում «ջերմություն իջանէ ի օդն», «ջերմություն իջանէ ի ջուրն», «ջերմություն իջանէ ի հողն»: Կարծեմ այդ տոներից առաջինը տրնդեզն է, երրորդը Զատիկը: Այսքան երկար նախաբանից հետո ուզում եմ հարցնեմ. արդյո՞ք իսկապես գոյություն ունի այդպիսի օրինաչափություն կլիմայի և շարժական տոների օրերի միջև, և եթե այո, ապա ունի արդյոք դա որևէ գիտական հիմնավորում կապված լուսնի փուլերի հետ, թե՞ վիճակագրությունն է ցույց տվել դա, կամ միգուցե կա այլ, ասենք աստվածաշնչային-ավանդական հիմք:

    Շնորհակալություն
    Թեև հարցը պարզվում է վաղուց եք ուղղել, փորձեմ պատասխանել:
    Այս ամենն, ինչ Դուք նշել եք, գեղեցիկ ավանդություն է, որի հիմքում առաջին հերթին խորհրդանշական երևույթներ են, այլ ոչ գիտական կամ փաստացի: Այդ երևույթներն առաջնային երբեք չեն եղել: Այլ ընդամենը ժողովրդի մոտեցումն է եղել ժամանակներին և տոներին: Եւ իհարկե եթե ժողովուրդն ընդունում է, որ Տյառնըդառաջից հետո եղանակը սկսում է տաքանալ, դա իհարկե չի նշանակում, որ պարտադիր եղանակն այդ օրվանից պետք է տաքանա: Որևէ հոգևոր խորհուրդ կամ բացատրություն այս ամենն իր մեջ չունի: Եւ այս ամենին պետք է նայել զուտ որպես գեղեցիկ սովորություն: Այսինքն, օրինակ Տյառնընդառաջի խարույկը անշուշտ չի տաքացնում հողը և եղանակը դրանից չէ, որ տաքանում է: Այլ տրամաբանորեն ձմռան վերջին ամիսը կիսվում է, որից հետո ի դեպ, կրկին կարող է ցուրտ լինել: Ավելի լավ է, որ մենք այս տոների իրական խորհրդին անդարադառնանք, իսկ սովորույթները թող մնան զուտ որպես սովորություն:
    Աղոթաբար` Սուրեն դպիր Ներսեսյան:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (11.02.2010)

  17. #15
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Այսօր` դեկտեմբերի 25-ին, Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսավոր կերպով նշեց քրիստոնյա առաջին նահատակի` Ս. Ստեփաննոս Նախասարկավագի տոնը: Այսօր համարվում է նաև բոլոր սարկավագների տոնը, ինչի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր սարկավագ ձեռնադրվեցին Գևորգյան Հոգևոր Ճեմարանի 14 ուսանողներ: Սարկավագությունը եկեղեցական նվիրապետության 9 աստիճաններից 6-րդն է, որից հետո կատարվում է ընտրություն` դառնալու ամուսնացյալ կամ կուսակրոն հոգևորական:

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 45
    Վերջինը: 17.03.2012, 18:21
  2. 3. Եկեղեցու զանգի ղողանջը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 17
    Վերջինը: 04.11.2010, 14:02
  3. Գրառումներ: 29
    Վերջինը: 31.03.2008, 21:48
  4. Հայ Եկեղեցու կոչը ընտրությունների առիթով
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2008, 12:56
  5. Վանա լճում սուրբ խաչ եկեղեցու բացումը
    Հեղինակ՝ աբոկալիպս, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.01.2008, 15:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •