Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ ես գիտեմ, որ եկեղեցին անկապ այդ օրը չի նշանակում, բայց կարող էր բացառության կարգով օրը տեղափոխեր, իսկ դրանից ոչ միտինգ կսկսվեր, ոչ էլ Աստծո պատժին կարժանանար, դրա համար էլ կարծիքս չեմ փոխի: Այդ օրը ամբողջ հայ ազգը սգում է, իսկ Զատիկը տոն է և ինչքան էլ գեղեցիկ բառերով նկարագրվի, միևնույնն է իրար հետ չեն համատեղվում կամ մեկը կամ էլ մյուսը, ինձ չի հուզում, որովհետև համոզված եմ, որ Զատիկը երկրորդ պլան է մղվելու:
Գայլ ջան, նույն հաջողությամբ կարելի է առաջարկել եղեռնի զոհերի հիշատակի հարգման օրը այս տարի մեկ օր հետ գցել ու հիշատակը հարգել ապրիլի 25-ին: Քո առաջարկի ու այս առաջարկի մեջ բացարձակապես տարբերություն չկա: