Չուկ քո առաջակածի շուրջ մի քանի օր առաջ Գայլը հետևյալ կարծիքը հայտնեց.
Գայլ այսինքն, եթե քո համար տվյալ տոնը արժեք չունի ուրեմն կարելի է հանգիստ տեղափոխել: Կարծում ես ազգի մեծամասնությունը քո հետ համակարծի՞ք է: Չգիտեմ, գերադասելի է ոչ մի բան էլ չտեղափոխել, որ ոչ մեկի նվիրական զգացումներն էլ չվիրավորվեն:
Տարբերությունը այն է, որ չկա այնպիսի տոն կամ օր, որի պատճառով կարելի է այդ օրը հետ ու առաջ տալ:
Ապրիլի 24 միայն սգո օր չէ, այդ օրը պետք է դաջված լինի ցանկացած հայի ճակատին, որովհետև հայը մինչև հիմա ստրուկի հոգեբանություն ունի, այդ հսկա գերեզմանը միշտ պետք է հիշացնի, որ հայը թույլ է եղել ու եթե շարունակի նույն կերպ ապա կկառուցվի երկրորդ գերեզմանը:
Moonwalker (13.01.2011)
Ապեր լավ էլի՞, թարգի էտ հուզմունքով լի գրառումները, իմ շրջապատում լիիիքը մարդիկ քրիստոնեա են իրենց համարում, բայց քանի՞ տոկոսն է կարդացել Աստվածաշունչը, մարդիկ Զատիկը ասոսացնում են ձու ջարդելու հետ, ղումար են խաղում, խոսքս քո ասած մեծամասնությանն է վերաբերվում և իրանք ավելի ուրախ կլինեին, որ ղումարը մեկ շաբաթ շուտ խաղաին:
Է՜ Գայլ, տենց որ նայենք:
Ես էլ ոչ քիչ նենց մարդկանց եմ ճանաչում, ովքեր իրենց հայրնասեր են համարում, բայց Ծիծեռնակաբերդ են գնում հերթի մեջ աղջիկ «կպցնելու»: Ու հավատա իրանք էլ դեմ չէին լինի մի շաբաթ շուտ աղջիկ «կպցնելու»» գնային:
Բայց որևէ խմբի մասին նրա վատագույն ներկայացուցչով չեն եզրակացություն կազմում:
Moonwalker (13.01.2011)
Ֆորումում գրել-մրելու ժամանակ չի լինում, բայց գոնե տեղեկացման կարգով ասեմ, որ այսօր Բուն Բարեկենդանն է, իսկ վաղվանից սկսվում է Մեծ պահքը:
Ավագ Շաբաթ. ժամանակացույց
18-23 ապրիլի
Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` Սբ. Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքեր, հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը եւ հարությունը: Ավագ Շաբաթվա հիմնական արարողությունները սկսվում են Ավագ Հինգշաբթի:
18 ապրիլի - Ավագ երկուշաբթի առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են ՙԱնիծված թզենու՚ պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին` վկայելով. ՙԵւ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք՚ (Մատթ. 21:18-22) : Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու, թզենին ՙթլպատված ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս եւ պտուղ չգտավ, այլ միայն ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան՚:
19 ապրիլի - Ավագ երեքշաբթի հիշատակվում է ՙՏասը կույսերի՚ առակը (Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն եւ հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը:
Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգը ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին:
20 ապրիլի - Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը եւ Տիրոջ մատնությունը:
Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. ՙԱղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմվի նրա հիշատակի համար՚: Կնոջ կողմից Հիսուսի օծումը կանխանշում էր Նրա թաղվելը: ՙԻմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց՚,- ասում է Քրիստոս:
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո ունեցած սերն ու վստահությունը եւ հիշելով մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:
21 ապրիլի - Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին` իբրեւ Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը եւ ապա` օծում օրհնված յուղով:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որ արդեն վերաբերում է Ավագ Ուրբաթին` խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա ձերբակալվելը, Պետրոսի ուրանալը:
22 ապրիլի - Ավագ ուրբաթ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության« մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը` պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ` ի տես հավատավոր ժողովրդի:
23 ապրիլի - Ավագ շաբաթ նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի` երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի՚: Այս ավետիսով ավարտվում է Պահքը և սկսվում Սբ. Զատիկը:
einnA (19.04.2011), Moonwalker (19.04.2011), հովարս (20.04.2011)
Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է:
Շնորհավորանքներս քրիստոնյանե՜ր:Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:
Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաեւ Գործք Առաքելոցում. «Եւ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական Եկեղեցում մայիսի 1-ը հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օր:
Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Սբ. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Սբ. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Սբ. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջեւ կատարվում է նաեւ Հայրապետական մաղթանք: Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:
Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:
Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:
Մինչ օրս, մասնավորապես Էջմիածնում և հարակից գյուղերում պահպանվել է այս գեղեցիկ ավանդույթը:
Աղբյուր
Սրբոց Թարգմանչաց տոնն է մոտենում։
Հիշում եմ, որ մի անգամ (բավական վաղուց) այս տոնի մասին տեսանյութ եմ դիտել, հոգևորական էր խոսում։ Ինչ-որ մեկը գիտի՞՝ որտեղից կարող եմ գտնել դա։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Moonwalker (23.09.2011)
Վաղը՝ 17.10.2011 թ http://araratian-tem.am/holdetails.php?id=2165 օրն է՝ Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը և Հովսեփ Աստվածահորը, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ