Այսօր Ս. Թարգմանչաց տոնն է:
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին Սուրբ Թարգմանիչ վարդապետների հիշատակին նվիրված երկու տոն է սահմանել : Առաջինը կոչվում է <Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ> և նշվում է հունիսի 11-ից մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրը համարվում է Ս.Սահակի և Ս.Մեսրոպի հանդիպման օրը Ռահ գետի ափին: Տոնի օրը բազմաթիվ ուխտավորներ մեկնում են Օշական` երկրպագելու և խունկ ծխելու երանաշնորհ վարդապետ Ս. Մեսրոպ Մաշտոցի շիրիմի վրա:
Երկրորդը, որ կոչվում է <Սրբոց Թարգմանչաց վարդապետացն մերոց` Մեսրովբայ, Եղիշէի, Մովսիսի Քերթողին, Դավթի Անյաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսիսի Կլաեցւոյն>, նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում և հիշատակումն է հայոց գրերի գյուտի և Սուրբ Գրքի թարգմանությամբ սկսված <Թարգմանչաց շարժման>:
Էջանիշներ